
ԱՅՈ՛ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ, Ո՛Չ` ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՆ
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան: Արդեն 29-րդ անգամ տոնում ենք մեր Անկախության օրը, դրանով իսկ 29-րդ անգամ վերահաստատելով, որ տևական ընդմիջումներից հետո վերադարձել ենք պետականություն ունեցող ազգերի շարքը: Մեր տոնը Եռագույն է և վառոդահոտ, և իզուր չէ, որ սեպտեմբերի 21-ին միշտ ներդաշնակ է լինում ռազմական շքերթը:
Սակայն այժմ ապրում ենք մեր պատմության դրամատիկ շրջանը: Դրոշը, զինանշանը, օրհները տեղում են, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների անդամ ենք, հայկական դրամին վաղուց ենք վստահում… Սակայն իշխողները փորձում են պղծել Ընտանիքի և Ավանդութի ինստիտուտները, ոչնչացնել այն ամենն, ինչ ազգային է, հայ գրականությունից փորձում են հանել «հայ» բառը, իսկ դասագրքերում Հայկական բարձրավանդակը թրքավարի կոչել «Արևելյան Անատոլիա»:
Մի փոքրիկ, բայց կարևորագույն դետալ: «Հայոց արծիվների» հանրահավաքի ժամանակ ոստիկանությունն արգելեց այրել ԼԳԲՏ դրոշը: Դրանից դաժանագույն հետևություն` Հայաստանի Հանրապետությունում հենց ԼԳԲՏ-ին է պատկանում փաստացի իշխանությունը: Դա հետևանք է 2018-ին իրագործած հակահայ հեղաշրջման, որի բազում հովանավորների շարքում կարևորագույն տեղ է զբաղեցնում Սորոսի հիմնադրամը: Դրանում պետք չէ մեղադրել մեր ժողովրդին և նրա օրինական իշխանությանը` փոքր երկիրը ռեսուրս չուներ դիմագրավելու կատարելիության հասցված և համաշխարհային ցանցերի վրա հենված տեխնոլոգիային:
Սակայն այսօր եկել է ժամը թոթափելու նիկոլասորոսական օկուպանտների անարգ լուծը: Իզուր չէ, որ լեգենդար ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասում է. «Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, ես նորոգելու եմ իմ պայքարի երդումը նորից ազատագրելու և անկախացնելու ՀԱՅԱՍՏԱՆԸ...»: Նա իրավացի է` մեր երկիրը կրկին ազատագրման և անկախացման կարիք ունի, թեև անկախության բոլոր ֆորմալ ատրիբուտներն առկա են: Սակայն իշխանությունը զավթված է անտոհմիկ մուտանտների խունտայի կողմիք, նրանք թեև հայախոս են, սակայն չհայ են և հակահայ: Նրանք սպասարկում են ոչ թե մեր ազգի, այլ արտաքին ուժերի նպատակները, և սրընթացորեն որնչացնում են Ազգի և Պետության բոլոր ռեսուրսները:
Օրինակ, նրանք բացի ազգային ինստիտուտների ոչնչացումից, նաև համավարակի պատրվակով պատերազմ են հայտարարել բոլոր տոներին և հիշատակի օրերին: Տոներն ու հիշատակի օրերը, անձնականով սկսած, պետականով և համահայկականով վերջացրած, զորությունների նորոգման խորհուրդ ունեն: Անձի ծննդյան օրը ինչպես անձի, այնպես էլ նրա տոհմի և մերձավոր շրջապատի զորության նորոգումն է: Հարսանիքը երկու տոհմերի դաշինքի ստեղծում է և սերնդատվության նորոգում: Ազգային և պետական տոները և հիշատակի օրերը նորոգում են Ազգի և Պետության համապատասխան զորությունները: Ու այս զավթիչները, պայքարելով տոների և հիշատակի օրերի դեմ, պայքարում են մեր զորությունների նորոգման դեմ, իսկ դա ցանկացած համավարակից առավել վտանգավոր է հանրային առողջության համար:
Ուստի, մեր պարտքն է օր առաջ ազատագրել մեր երկիրն այդ անարգ զավթիչներից: Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք Անկախության 30-ամյակը դիմավորել իրապես անկախացած Հայաստանում, մենք իրավունք չունենք այդ բեռը թողնել մեր զավակների և թոռների ուսերին:
Հովհաննես Գալաջյան
դեպի ետ