
«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ՄՂԵԼԸ ՆՊԱՏԱԿՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ Է. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ
«Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական առարկաներից դուրս մղելու ակտիվ քննարկումների, զուգահեռաբար աղանդների, մասնավորապես «Կյանքի խոսք» աղանդի ակտիվացման, ՀՀ-ում ներքին թրաֆիքինգի դեպքերի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ազգային ճակատ» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղելու ջանքերին.
– Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը» մեր հայ ազգի պատմությունն է: Եվ այսօր հանել հայ ժողովրդի պատմության անբաժան մաս կազմող «Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը» ոչ այլ ինչ է քան հստակ, նպատակուղղված ծրագիր:
– Ո՞րն է նպատակը, պարոն Ամարյան:
– Ազգերը կործանելու հիմնական մեխը մարդկանց հեռացնելն է իրենց հավատքից, հոգեւոր արժեքներից: Ցանկացած պետություն քայքայելու համար առաջինը վերացնում են իրենց հավատը: Պատմության ընթացքում հայ ազգը պահպանվել է, ինչը, սակայն, գերտերություններին չափազանց անհանգստացնում է: Եվ դա է պատճառը, որ այժմ նպատակ է դրված՝ վերացնել հայ ազգը:
«Եթե դա Էջմիածինը չթողնի, ոչ ոք չի կաող ստիպել»
– Պարոն Ամարյան, «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղելուն զուգահեռ, վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարատեսակ աղանդները, մասնավորապես՝ «Կյանքի խոսքը»: Այս ամենի եւ Հայ եկեղեցու նկատմամբ հայտնի հալածանքների մեջ որեւէ կապ տեսնո՞ւմ եք: Հաշվի առնելով, որ վերջերս քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ վերը նշված աղանդը պատրաստվում է դիմել կառավարությանը, որպեսզի իրենց որոշակի ծեսեր անցկացվեն Հայ առաքելական եկեղեցիներում: Ինչքանո՞վ է հնարավոր այս տարբերակի իրագործումը:
– Եկեք վերլուծենք քաղաքագետի աղբյուրի հավաստիությունը: Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, որ պետությունը չի կարող Հայ առաքելական եկեղեցու տարածքում թողնել կամ պարտադրել, որպեսզի Ձեր նշած կամ այլ աղանդ կատարի ծիսակատարություն: Եթե դա Էջմիածինը չթողնի, ոչ ոք չի կաող պարտադրել, ստիպել: Ինչ վերաբերում «Կյանքի խոսք» աղանդին, ապա նկատի ունեցեք, որ մեկ մեծ ձեռքի մատներից մեկն է՝ խարիզմատիկ եկեղեցու ճյուղերից: Իրենք չեն ընդունում «Եհովայի վկաներին», չեն ընդունում մորմոններին` համարելով, որ նույն ձեւի աղանդավորներ են, եւ, ըստ էության, մրցակիցներ, իրենց հաց խլողները: «Եհովայի վկաների» եւ մորմոնների քանակը ամբողջ աշխարհում կազմում է ոչ քիչ, քան 25 միլիոն մարդ:
– Իսկ Հայաստանո՞ւմ:
– Հայաստանում քիչ են` 3 հազար մորմոն եւ 13 հազար «Եհովայի վկա»: Մորմոններին ուղիղ այդքան քանակ է պետք` ոչ ավել, ոչ պակաս, որպեսզի սպասարկեն ամերիկյան դիվանագիտական կառույցներին: Մորմոնները սպասարկման ոլորտ են, ունեն հզոր բյուջե` 40 միլիարդ դոլար, եւ դա է պատճառը, որ բոլոր աղանդավորները ուզում են մորմոններին, այսպես ասած, խաղից հանել, որովհետեւ մրցակցության հարց կա:
««Կյանքի խոսքի» մեջ են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաններ»
– Իսկ, ովքե՞ր են ֆինանսավորում «Կյանքի խոսք» աղանդը, որովհետեւ օրերս ֆեյսբուքյան օգտատատեր Անդրանիկ Պողոսյանը գրառում էր կատարել` նշելով, որ Հայաստանում «Կյանքի խոսք» աղանդը ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը:
– «Կյանքի խոսքը» առաջին հերթին ֆինանսավորվում է իր հավատացյալների կողմից: Երկրորդը` ունի տպագրություն, որի արտադությունը վաճառվում է գրախանութներում՝ առանց հղումների: Ոչ վաղ անցյալում դա բացահայտվեց ԱԱԾ-ի կողմից, բայց դրանից հետո ոչ մի արձագանք չեղավ: «Կյանքի խոսքը» ունի նաեւ հեռուստաընկերություն, այս աղանդին հատկացումներ են անում հարող որոշ մշակութային աստղերը, ովքեր այսօր հրաժավում են պետական հարկեր վճարելուց:
– Ո՞ր հեռուստաընկերություններն են սպասարկում «Կյանքի խոսք» աղանդին:
– Իրենք ունեն իրենց կաբելային հեռուստաընկերությունը` «7.70»: Այս աղանդը լայն սփռվածություն ունի:
– Օրինա՞կ:
– Օրինակ, «Կյանքի խոսքից» բերդերում կան, ընտանեկան բռնության դեպքերում կան: Եվ այս համատեքստում ասել, որ Սորոսը ֆինանսավորում է այս աղանդին, չեմ կարծում: Բայց եթե կան հիմքերը, ուրախ կլինեմ ուսումնասիրել: Իսկ այն, ինչը հստակ չգիտենք, ավելի լավ է դեռ չբարձրաձայնել:
– Փաստորեն, «Կյանքի խոսքին» հարողները ունեւորնե՞ր են, որ կարողանում են իրենց աղանդին հանգանակել:
– Ինչու ոչ: Դուք ամեն շաբաթ-կիրակի բարձրացեք Թբիլիսյան խճուղի եւ տեսեք, թե ինչ մեքենաներ ու ում մեքենաներ են կանգնած:
– Օրինա՞կ:
– «Կյանքի խոսքի» մեջ են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ:
– Իրավապահ ոլորտի ներկայացուցիչներ կան:
– Այո, ժամնակին «Կյանքի խոսքի» ղեկավարներից մեկը այսպիսի մի արտահայտություն էր արել` մենք խնդիր չունենք ոչ մի իրավապահ կառույցի հետ, այդ թվում՝ ԱԱԾ-ի:
– Պարոն Ամարյան, կա՞ն գործող նախարարներ, փոխնախարարներ «Կյանքի խոսք» աղանդում:
– Երբ ես սկսեցի զբաղվել աղանդներով, փորձում էի առարկայական բոլորի անունները տալ: Բայց երբ վկայակոչում ես ինչ-որ մի բան, ՀՀ-ում սկսվում է վհուկների որսը: «Կյանքի խոսքից» կան մարդիկ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ աշխատակազմում, ո՞վ է ասում, որ չի կարող լինել նախարար:
– Հիմա կա՞ն նախարարներ, հստակ:
– Ես արդեն ասացի... այս աղանդի ներկայացուցիչները տեղավորվում են այն տեղերում, որտեղ կան անհատական տեղեկատվությունններ:
– Գործարարներ կա՞ն:
– Այո՛, այ՛ո, կան:
– Անուններ չեք նշելո՞ւ:
– Չեմ նշելու, մեկի անունը արդեն հայտնի է` «Բարի Սամարացի» ընկերության սեփականատերը:
– Դե ինքը չի էլ թաքցնում այդ մասին:
– Ես գիտեմ, ուզում եք թաքցածների անունները ասեմ, հա՞:
– Այո:
– Շատ կան, շատ:
– Հայտնի՞ գործարարներ են:
– Այսպես ասեմ` փողատեր:
– Նշեցիք, որ բոլոր ոլորտներում ունենք «Կյանքի խոսքից» մարդիկ: ԶԼՄ ներկայացուցիչներ կա՞ն այս աղանդում:
– Դուք ամեն կերպ ուզում եք ինձ խոսեցնել: Ասում եմ` բոլոր ոլորտներում կան:
«Չէի ասի, որ համասեռամոլները դեմ են աղանդավորներին»
– Աղանդավորների եւ համասեռամոլների կապի մասին ի՞նչ կասեք:
– Չէի ասի, որ համասեռամոլները դեմ են աղանդավորներին, բայց իրենց միջի կապը չեմ կարող ասել, չեմ ուսումնասիրել:
– Պարոն Ամարյան, ՀՀ-ում կա՞ն այսօր ներքին թրաֆիքինգի դեպքեր:
– Քիչ դեպքեր չեն եղել, երբ շանտաժի միջոցով ստիպել են շարունակել դրանով զբաղվել:
– Այսինքն ունե՞նք:
– Ես կարծում եմ` այո: Դա մի բան է, որը երբեք չի վերանա ՀՀ-ից:
– Ինչո՞ւ, պարոն Ամարյան:
– Որովհետեւ կան բաներ, որ անկախ իշխանություններից, մնալու են: Դա թմրամոլությունն է, զենքի վաճառքը, սեռական շահագործումը եւ փողերի լվացումը: Այս չորս ոլորտը միշտ կա ու կմնա: Ու կապ չունի, թե ով է երկրի ղեկին: Ժամանակին Պարսկաստանը մի պահ փորձեց դադարեցնել թմրամոլության եւ թրաֆինքինգի դեպքերը: Արդյունքում կատարվեց հեղափոխություն: Այսինքն` այն ղեկավարը, ով ուզում է, որ իրեն շուտ «գցեն», պետք է պայքարի իմ ասած չորս հանցագործությունների դեմ:
– Այսօր մեր երկրի ղեկավարը պայքարո՞ւմ է այդ ամենի դեմ:
– Թմրամոլության դեմ պայքար կա, բայց շատ չնչին: Զենքերի վաճառքի հետ կապված` մենք ունենք ավիաընկերությունների արգելք արտասահման եւ դրա արձագանքը մենք մինչ օրս չունենք: Սեռական շահագործման մասին, չգիտես ինչու, բոլորը լռում են: Փողերի լվացման մասին էլ շատ ենք լսում, բայց ոչ մի գումար հետ չի գալիս, եւ ոչ մի քրեական գործ չի հասնում տրամաբանական ավարտին: Միայն դատական շոուներ ենք տեսնում, սա է խնդիրը:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
iravunk.com
դեպի ետ