• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԸ

   

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում խիստ մտահոգիչ լուր է տարածել․ «Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին: Մերոնք պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Չինաստանն այս ալիանսը համարում է լուրջ հակաչինական կառույց: Հիմա ինձ հետաքրքիր է: Եթե ալիանսը հակաչինական հայտարարություն է տարածում, մենք դրա տակ ստորագրում ե՞նք»: Ասվածը պարոն Սարգսյանը հիմնավորել է՝ տեղադրելով անդամակցության կապակցոությամբ Հայաստանին ուղղված շնորհավորական ուղերձը՝

1.jpg

Խոսքը հետեւյալի մասին է։ Տվյալ այսպես կոչված՝ Կրոնական ազատության ալյանսի հնչեղ անվան տակ դրված այն երկրներում, որոնք առանձնապես հետաքրքրում են ամերիկյան հայտնի շրջանակներին, կրոնական ազատությունների անվան տակ տարաբնույթ ավերածություներ առավացնել։ Պարզ ասած, խոսքը «գունավոր հեղափոխություններին» ու նման խառնակչություններին նպաստող սովորական կառույցի մասին է։

Ընդ որում, ինչպես նաեւ պարոն Սուրենյանն է ընդգծել, այս ալյանս կորչվածի հիմնական «մասնագիտական ուղղվածությունը» Չինաստանն է։ Ավելի կոնկրետ, սա այդ երկրում բնակվող ույղուրներին հակաչինական ելույթներ դրդող ու սորոսական շեֆերին ենթական սովորական կառույց է։ Նաեւ չմոռանանք, որ ույղուրները թյուրքական ծագումնաբանությամբ, ավելի ստույգ՝ թուրքերի ծագումնաբանության արմատներում կանգնած ցեղերն են, որոնք այսօր էլ ամենասերտ կապերն ունեն Թուրքիայի հետ։ Այսինքն, տարաբնույթ սորոսներից զատ, նաեւ Անկարան է հաճախ «տակից» ույղուրներին օգտագործում հակաչինական ելույթների մեջ։ Եվ ոչ միայն հակաչինական․ ույղուրները սերտ կապեր ունեն նաեւ Սիրիայի հյուսիսի թուրքմենական ցեղերի հետ, որոնք հակապետական պատերազմի մեջ են Թուրքիայի գլխավորությամբ։ Ընդ որում, ույղուրները եւս պատերազմի ընթացքում իրենց նկատելի մասնակցությունն ունեցել են։ Այսինքն, առկա է ոչ միայն Չինաստան-ույղուրներ, այլ Սիրիա-ույղուրներ, Իրան ույղուրներ, ՌԴ-ույղուրներ խորը հակասությունենրը։

Եվ ահա Հայաստանը գաղտագողի անդամակցել է մի կառույցի, որը գործում է ույղուրների օգտին։ Արժե՞ արդյոք ասել, թե սորոսյան տերերին մեր չինովնիկության հերթական հաճոյանալն ինչ հետեւանքներ կարող է Հայաստանին խոստանալ։


www.iravunk.com


դեպի ետ