
«ԻՆՉԻ՞Ց ՄԱՀԱՑԱՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈԼՈԳԸ, ՈՉ ՄԵԿԻՆ ՉՀԵՏԱՔՐՔՐԵՑ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ
Որտեղի՞ց հայտնվեց կորոնավիրուսը, այն ի՞նչ հետք կթողնի աշխարհի վրա, ինչ նպատակ են հետապնդում ՀՀ-ում ստեղծված ամերիկյան լաբnրատորիաները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական ասոցիացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով աշխարհը պատած վիրուսին՝ ասաց. «ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից»
– Դեռ անցյալ դարի երեսունական թվականներից են բժիշկները սկսել զբաղվել այս խմբի վիրուսներով: Հետո այդ մասին հիշատակվեց պատերազմի ժամանակ, երբ Մոնղոլիայի տարածքում ճապոնական բանակի 731-րդ եւ 100-րդ ջոկատները զբաղվում էին ռազմագերիների վրա փորձարկումներ իրականացնելով: Դրանից հետո գեներալ Իսայիին տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ էլ սկսեցին զբաղվել վիրուսի հետազոտությունով: Որից հետո վիրուսով սկսեցին վարակվել Վիետնամում ամերիկացի զինվորները, ապա այն տարածում ստացավ ողջ աշխարհում: Մասնավորապես` Ճապոնիայում վերջին քսան տարվա ընթացքում հայտնվեց վիրուսի այն տարատեսակը, որն ախտահարում էր թոքերն ու ու շնչառական ուղիները:
– Այսինքն այն, որ այս վիրուսը չինական չղջիկից է սկիզբ առել, այդքա՞ն էլ այդպես չի...
– Չինական չղջիկից չէ. տարբեր պետություններում տարբեր կենդանիների անուններ են տրվում: Օրինակ, ժամանակին, երբ այն հայտնաբերվեց Նյու Յորքում, հայտարարում էին, որ այդ վիրուսը փոխանցվել է ագռավների միջոցով: Անցած տարվա նոյեմբեր ամսից այս վիրուսը նոր թափով սկսեց տարածում ստանալ Չինաստանում, Սինգապուրում, այսօր արդեն ամբողջ աշխարհում: Վիրուսը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ վնասում է հիմնականում շնչուղիները, այսինքն` ոչ մի նոր բան չկա:
– Ուզում եմ հասկանալ` կորոնավիրուսը, ի վերջո, բնական աղե՞տ է, թե՞ բիոլոգիական զենք:
– Սկզբնաղբյուրը չեմ կարող ասել, բայց հիմա կարող եմ ասել հետեւյալը. պատկերացրեք 60-ական թվականներին վիրուսն արդեն կար, 1979 թվականին վիրուսը տարածում ստացավ ամերիկյան զինվորների շրջանում: Իսկ ԱՄՆ-ն, հայտնի է, որ ակտիվորեն այս վիրուսի փորձարկումներն իրականացրել է իրենց զինվորների վրա: Իհարկե, կա վարկած, որ ԱՄՆ-ն այս վիրուսը փորձարկել է նաեւ Կենտրոնական Ամերիկայում, որիից հետո 30-40 տարի անց ներողություն է խնդրել, որ առանց ազգին տեղյակ պահելու՝ փորձարկումներ է իրականացրել: Մի բան է ակնհայտ` կորոնավիրուսը օգտագործվելու է որպես պատրաստի զենք, եւ դրա պատվաստանյութն արդեն կա: Իսկ կորոնավիրուսի վակցինացմամբ զբաղված են եղել ե՛ւ ԱՄՆ-ի լաբnրատորիաները ե՛ւ` Կանադայի: Այդ երկու պետություններում այսօր էլ փորձարկումները գնում են: Միայն մի բան հասկանալի չէ` ինչու չեն օգտագործում վիրուսի դեմ իրենց ունեցած վակցինան: Ավելին ասեմ, վակցինայի հետ կարող են առաջացնել անպտղություն, մահացություն: Իսկ նման սցենարը ո՞ւմ է ձեռնտու. գերիշխող պետություններին, որպեսզի կարողանան կորոնավիրուսի խնդիրները լուծելով, ստեղծեն ավելի հզոր բիոլոգիական զենք, որն արդեն կազդի տարբեր ազգությունների վրա:
– Պարոն Ամարյան, Դուք նշեցիք, որ, ըստ էության, չի բացառվում,nր վիրուսը հենց ԱՄՆ-ում է ստեղծվել: Բայց չէ՞ որ ԱՄՆ-ն համավարակից ամենաշատը տուժած պետությունն է: Դա ինչպե՞ս կբացատրեք:
– Տեսեք, վիրուսի ծագումը սկսվել է Չինաստանից, բայց հետագայում ուսումնասիրությունները, հետազոտությունները միանշանակ ԱՄՆ-ին են պատկանում: Եվ արհեստածին վիրուսի դեպքում, այ՛ո, դա կարող էր ստեղծել ԱՄՆ:
– Լավ, ենթադրենք, որ արհեստածին է, եւ այն ստեղծվել է ԱՄՆ լաբnրատորիաներում, ուրեմն` ինչո՞ւ նաեւ ԱՄՆ-ն մտավ այս խաղի մեջ:
– Եկեք վերլուծենք, թե ինչ տարիքային խմբի մարդիկ են մահանում այս վիրուսից. հիմնականում ծերերը: Իսկ ԱՄՆ-ն շատ վաղուց տանում է նման քաղաքականություն` մաքրել ազգը նրանցից, ովքեր հասարակության համար պիտանի չեն, բայց պետության հաշվին են ապրում: Այսինքն, ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից:
«Ով վճարում է, նա էլ պատվիրում է»
– Ի՞նչ նպատակ ունեն ՀՀ-ում տեղակայված ամերիկյան լաբnրատորիաները, որտեղ, ըստ պատկան մարմինների, աշխատում են բացառապես տեղացիներ: Դուք նման տեղեկատվություն ունե՞ք:
– 1972 թվականի կոնվենցիայով արգելված է եղել բիոլոգիական զենք հասկացողությունը. ուսումնասիրել, մշակել եւ պատրաստել: ԱՄՆ-ն, հաշվի առնելով դա, տարբեր պետություններում հիմնել է շուրջ 450 լաբnրատորիա: Այսինքն, որ մի բան մի երկրում անեն, մեկ այլ բան՝ մեկ այլ երկրում, որպեսզի չբռնվեն: Այսինքն` նպատակը հետեւյալն է. առաջինը` խուսափել կոնվենցիայի պայմանները պահելուց, երկրորդ` պետությունները վերահսկել:
– Պարոն Ամարյան, այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում եւ ելքեր է փնտրում վիրուսի դեմն առնելու համար, մեր վիրուսոլոգիայով զբաղվող լաբորատորիաները, չգիտես ինչու, խորհրդավոր լուռ են: Զարմանալի չէ՞:
– Չէ:
– Ինչո՞ւ:
– Մահացավ ՀՀ գլխավոր վիրուսոլոգ պարոն Ասոյանը, ում հետ նրա մահից մի շաբաթ առաջ էի հանդիպել, եւ մարդը միանգամայն առողջ էր: Բայց ի՞նչ եղավ իր հետ, ոչ ոքի չհետաքրքրեց, չէ՞: Ինչի՞ց մահացավ, ոչ մեկին չհետաքրքրեց:
– Ինչի՞ց մահացավ:
– Ես ոչինչ չեմ ասի, բայց մի բան կհուշեմ հիշեցման կարգով` ամբողջ աշխարհում այդ ընթացքում նկատվում էր գիտնականների, վիրուսոլոգների մահեր: Ի՞նչն էր խնդիրը, ոչ ոք չասաց:
– Դե, Դուք ասեք:
– Դրա համար պետք է լիարժեք տեղեկատվություն, միակողմանի չեմ ուզում խոսել:
– Լավ, այսինքն, ըստ Ձեզ, մենք չունենք նորմալ վիրուսոլոգ, եւ դա՞ է խնդիրը:
– Չի բացառվում, որ այս հարցը ԱՄՆ-ի կողմից արգելված թեմաների մեջ է մտնում ՀՀ-ում: Մի մոռացեք, որ ՀՀ-ում 8 լաբnրատորիաները ԱՄՆ-ի փողերով են կառուցվել, եւ, ինչպես ռուսներն են ասում, ով վճարում է, նա էլ պատվիրում է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
դեպի ետ