• am
  • ru
  • en
Версия для печати
03.08.2018

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ

   

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Հայկական և հունական սփյուռքերն այսօր

Քանակական առումով հայկական և հունական սփյուռքերը միմյանց հետ համեմատելի են։ Հայկական սփյուռքի թվաքանակը տարբեր հաշվարկներով կազմում է 7-10 մլն։ Արտերկրում բնակվող հույների թիվը, ըստ Հունաստանի ԱԳ նախարար Ն.Կոձիասի, կազմում է 8 մլն։

Առաջացման տեսակետից հունական սփյուռքը ևս հայկականի նման ձևավորվել է ինչպես Օսմանյան կայսրությունում ջարդերի ու ցեղասպանության, այնպես էլ Հունաստանի ներքին քաղաքական և տնտեսական ճգնաժամերի հետևանքով այդ երկրից հույների արտագաղթի արդյունքում։

Աշխարհագրական սփռվածության առումով հայկական և հունական սփյուռքերն ունեն որոշակի նմանություններ։ Սակայն կան նաև էական տարբերություններ։ Եթե համեմատական դիտանկյունից վերլուծենք հայկական և հունական առավել խոշոր համայնքներն ըստ տարածաշրջանների, ապա կստացվի հետևյալ պատկերը.

1.Հյուսիսային Ամերիկայի երկրներից խոշոր հայկական և հունական համայնքներ կան ԱՄՆ-ում և Կանադայում։ Սակայն եթե ԱՄՆ-ում հայկական և հունական համայնքները քանակապես համեմատելի են, ապա Կանադայում հունական համայնքը (350-400 հազ.) մի քանի անգամ գերազանցում է հայկականը (մոտ 80 հազ.)։ ԱՄՆ-ում հույները կենտրոնացած են Նյու Յորքում, Բոստոնում և Չիկագոյում, մինչդեռ հայերը՝ հիմնականում Լոս Անջելեսում։

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ (հոդվածն ամբողջությամբ, 171 KB)




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր