• am
  • ru
  • en
Версия для печати
12.07.2018

ԴՈԿՏՈՐ ՋՈՐՋ ԿՈՍՏՈՊՈՒԼՈՍ. ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

EnglishРуский

   

Ակնհայտ է, որ աշխարհը մեր աչքերի առջև դանդաղ, բայց և արդյունավետ ենթարկվում է լուրջ, անախադեպ փոփոխությունների: Դրանցից մեկը այսպես կոչված Եվրամիության ստեղծումն է, որտեղ ըստ էության բազմաթիվ ենթադրաբար ինքնիշխան պետությունները կարող են վերածվել անանուն ուժերի կողմից կառավարվող գերիշխող պետության նահանգների:

Ուստի, անհրաժեշտ է ստեղծել միևնույն մշակութային դաշտին, այն է՝ ուղղափառ քրիստոնեությանը պատկանող երկրների Դաշնություն: Պարտադիր չէ, որ նման Դաշնության նպատակը տնտեսական կամ քաղաքական շահը լինի, այդ նպատակը կարող է լինել նրանց աշխարհագրական և մշակութային ամբողջականության ապահովումը, որն էլ խաթարվում է Արևմուտքի կողմից կառավարվող անանուն ուժերի կողմից՝ տեր-ստրուկ ռեժիմով։

Մասնավորապես, այդպիսի Դաշնությունը, հուսով ենք՝ Ռուսաստանի ղեկավարությամբ, ներառյալ Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը և ուղղափառ քրիստոնեական այլ երկրներ, հանդես կգա որպես ռազմական վահան անանուն այդ ուժերի դեմ:

Որպես առաջին քայլ նպատակահարմար է այդ դաշնության պոտենցիալ անդամ երկրներից մեկում անցկացնել կոնֆերանս, առաջնահերթ ներկայացնել սույն հարցի վերաբերյալ բոլոր խնդիրները և դրանք դնել բաց քննարկման:



դեպի ետ