• am
  • ru
  • en
Версия для печати
13.03.2018

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

   

Սուրեն Մարտիկյան
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի ավագ դասախոս, գնդապետ, ռազմարվեստի պատմաբան

Պատմական փորձով հիմնավորվում է այն պարզ պնդումը, որ հակառակորդի դեմ պայքարի հիմնահարցն առավել արդյունավետ է լուծվում, երբ ստեղծվում են նրա «ինքնակազմալուծման» և «ինքնաապակողմնորոշման» պայմաններ: Սակայն որքան էլ պնդումը հայտնի է շատերիս՝ հիմնականում անհայտ են մնում դրանց կյանքի կոչման ուղիները: Այս պայմանների որոշ մասի պարզաբանմանը ևս նվիրվելու է հոդվածը:

Պատերազմի կամ հակամարտության և առճակատման այլ տեսակի դեպքում հակառակորդի ներքին համախմբման հեռանկարը ստիպում է թիրախ-պետությունը ներսից պառակտելու միջոցառումները տարիներ և նույնիսկ տասնամյակներ առաջ սկսել: Սա անհամեմատ ավելի արդիական է մեր օրերում, երբ ընդունելություն է ստացել «չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, այլ կան մշտական շահեր» բանաձևը: Պետությունների մեծ մասը բազմաթիվ պետությունների հանդեպ կիրառում է զգուշավոր մոտեցումներ: Դրանք առանձին դեպքերում իրականացվում են այնպիսի պետությունների կողմից և այնպիսի պետությունների դեմ, որոնց միջև դասական իմաստով լայնածավալ պատերազմների հավանականությունը տեսանելի ապագայում ոչ թե մեծ չէ, այլ ուղղակի զրոյական է:

Վերջին շրջանում մեծ տեղ է ստանում արտաքին քաղաքականության վարման մասին չինական ասացվածքը. «չկան թշնամի և բարեկամ պետություններ, բոլորը թշնամի են՝ մոտակա և հեռավոր»:

Հնարավոր է, որ խոսքում չափազանցություններ կան, սակայն դրանով, ընդհանուր առմամբ, արտահայտվում են վարվող քաղաքականության գաղտնիքները:

Հասկանալի վերապահումներով կարելի է արձանագրել, որ ներսից պառակտելու միջոցառումներ իրականացնում են գրեթե բոլորը՝ գրեթե բոլորի դեմ: Տարբերությունը հիմնականում կապված է լինում պառակտում իրականացնողի հնարավորությունների և թիրախի կողմից ձեռնարկվող հակաքայլերի արդյունավետության հետ:

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (հոդվածն ամբողջությամբ, 183 KB)


դեպի ետ