• am
  • ru
  • en
Версия для печати
05.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԻՖ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Մհեր Տերտերյան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Առավել հաճախ դա անշահախնդիր սեր է Հայրենիքի, այնտեղ ապրող հարազատների, այն ծանոթ վայրերի հանդեպ, որտեղ միշտ լավ է, ուրախ, հարմարավետ: Սակայն գոյություն ունի նաև հայերի մեկ այլ կատեգորիա, որոնք «Երկիրը երկիր չէ»՝ ազգային բրենդ դարձած կարծիքի կողմնակիցներն են: Եթե առաջին զգացմունքի՝ հայրենիքի նկատմամբ տածած սիրո և կարոտի դեպքում ամեն ինչ ակնհայտ և հասկանալի է, ապա երկրորդը՝ մեծ ուշադրության և ուսումնասիրության կարիք ունի:

Մենք «երկիրը երկիր չի» արտահայտությունը գրեթե միշտ, կամ շատ հաճախ կրկնում ենք որպես ուղղակի բառերի կապ՝ մոռանալով և անտեսելով այդ արտահայտության իմաստային նշանակությունը: «Երկիրը երկիր չի» արտահայտությունը շատերի համար մանտրա է դարձել, որը մենք օրը մի քանի անգամ կարող ենք կրկնել, որպեսզի խորտակման և ցավի զգացումը մեզ չլքի: Երբեմն թվում է, որ ցավը հենց այն է, ինչը մենք ձգտում ենք ապրել ամբողջ ժամանակ, օրը 24 ժամ… քանի դեռ «երկիրը երկիր չի դարձել»:

Հասկանալով մեր հիասքանչ ազգին, մենք գիտակցում ենք, որ այդ ցավի արմատը գտնվում է մեր երկրի նկատմամբ ունեցած մեր պերֆեկցիոնիստական վերաբերմունքի մեջ, որի հիմքում էլ ընկած են մեր պահանջները: Մենք պահանջներ ունենք իշխանությունների նկատմամբ, ունենք պահանջներ հարևանների, եղանակի, կարկուտի, Թուրքիայի, Ռուսաստանի նկատմամբ, այն ամենի նկատմամբ, ինչը Հայաստանի համարունի գոնե ինչ-որ նշանակություն: Այլապես՝ ինչպես բացատրենք ինքներս մեզ և ուրիշներին այն, թե ինչու չենք ապրում այն Հայաստանում, որը մենք սիրում ենք: Մեր պահանջների հետևում մենք հաճախ թաքցնում ենք մեր անվստահությունը, մեր անհանգստություններն ու վախերը: Հաճախ մենք պատրաստ չենք ինքներս մեզ դա խոստովանել՝ համարելով թուլություն:

Բացարձակ ակնհայտ է, որ այդ մշտական սրտաճմլիկ պահանջների հետևում ընկած է անկեղծ հոգատարությունը և անհանգստությունը պատմական Հայրենիքի ճակատագրի համար: Սակայն, եթե ԱՄՆ-ում և մյուս երկրներում այդպիսի դիրքորոշումը արտահայտվում է սեփական տան վրա իրենց երկրի դրոշը տեղադրելով (խորհրդանշական է և արտահայտում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում), ապա մեզ մոտ շատ հաճախ ամեն ինչ հանգեցվում է «երկիրը երկիր չի» արտահայտությանը, և հաճախ դրանով էլ ամեն ինչ սահմանափակվում է:

Ամեն դեպքում, ինչո՞վ են մեր մեթոդները տարբերվում սեփական երկրի նկատմամբ հոգատարության արտահայտման սովորական ավանդական միջոցերից: Ենթադրում եմ, որ այդպիսի առանձնահատուկ վերաբերմունքի հիմքում մեծամասամբ ընկած են միֆերը, հայկական ավանդական միֆերը:Ամենատարածվածներից մեկը, որի վրա ես կցանկանայի կանգ առնել, միֆն է այն մասին, որ «Հայաստանում հնարավոր չէ բիզնեսով զբաղվել»:

Գոյություն ունի ազգային տարածված խոսակցություն այն մասին, որ Հայաստանում դժվար է, կամ գրեթեանհնար է բիզնես հիմնել, և առավել ևս՝ զարգացնել: Լինելով բիզնեսի բնագավառի մարդ, ով երկար ժամանակապրել է Սփյուռքում, միշտ հետաքրքրված եմ եղել այդ թեմայով: Պատասխաններ փնտրելու ճանապարհին ոչ միառիթ բաց չէի թողնում, որպեսզի հենց այդ միֆը կրողներից և տարածողներից պարզեմ, թե ինչն է ընկած այդդիրքորոշման հիմքում: Հաճախ այդ դեպքերի մանրակրկիտ վերլուծությունից պարզվում էր, որ նման ոչ կառուցողական գաղափարների ձևավորման և ամրապնդման համար առիթ է հանդիսացել այն ձեռնարկությունների սննկացումը, որոնք կառավարել են անպատասխանատու ղեկավարները: Բանկի նկատմամբ իրենց պարտավորությունների սխալ հաշվարկման պատճառով նրանք իրենց բիզնեսը հասցրել են ակտիվների օտարման և փլուզման եզրին: Հազվադեպ չեն եղել նաև ձեռնարկատիրոջ սովորական կոմպետենտության բացակայության դեպքերը, երբ նա կարևոր չի համարել տեխնիկա-տնտեսական հիմնավորման կամ բիզնես-պլանի կազմումը: Եվ այդ ամենը Հայաստանի բարձր մրցակցային տնտեսության պայմաններում: Արժե արդյո՞ք նշել, որ աշխարհի ցանկացած երկրում ձեռնարկությունների սննկացմանն ու կործանմանը վերաբերում են, որպես բնական ընտրության և ազատ շուկաների «ինքնամաքրման», որտեղ թույլ խաղացողներն իրենց տեղը զիջում են ավելի ուժեղներին և մրցունակներին: Իսկ մեզ մոտ ընդունված է ասել՝ «երկիրը երկիր չէ»:

Երբ ամեն անգամ ինչ-որ մեկն ասում է, թե Պողոսը կամ Պետրոսը զբաղեցրել են շուկան, և թույլ չեն տալիս սեփական տեղը զբաղեցնել, ես հակադարձ հարց եմ տալիս. իսկ ձեր մասնագիտական փորձը և մրցունակությունը բավարար կլինի արդյո՞ք կայացած և փորձառու գործարար Պողոսի կամ Պետրոսի հետազնիվ մրցակցության մեջ մտնելու համար: Ես կարծում եմ, որ մրցակցային պայքարում սեփական անհաջողությունն ու չկայացվածությունը արդարացնելու համար անթույլատրելի է անտեսել բնական շուկաներիև մրցակցության պարզ կանոնները: Առավել ևս՝ անթույլատրելի է «երկիրը երկիր չէ» արտահայտությունը, որն ինքնին էական վնաս է հասցնում սեփական պետության հեղինակությանը: Անխոս, կառավարության վրա է դրված բնական մենաշնորհների կարգավորման և կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարի արդյունավետությանպատասխանատվությունը, որի նպատակը հավասար և արդար պայմանների ստեղծումն է շուկայի բոլորմասնակիցների համար: Դա աքսիոմ է:

Արդար կլինի նշել, որ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը բաց է բիզնեսի և իշխանությունների միջև գործնական հարաբերությունների ձևավորման, այսինքն՝ համագործակցության հարցում, ինչը կողմնորոշված է նախ և առաջ դեպի ձեռնարկատերերի հաջողությունը և նրանց ներդրումների արդյունավետության բարձրացումը: Կառավարությունը ամբողջապես պատկերացնում է բիզնեսի, հատկապես՝ փոքր և միջին, այն կարևոր դերի նշանակությունը, որ այն կարող է ունենալ երկրի զարգացման համարձակ և ամբիցիոզ խնդիրների իրագործման հարցում: Փոքր և միջին բիզնեսին կարևոր դեր է հատկացված, հատկապես՝բնակչության «ինքնազբաղվածության» բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:

Վերջին վեց ամիսների ընթացքում, ինչ ես տեղափոխվել եմ Հայաստան, ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ մեր շատ հայրենակիցների հետ, ովքեր այլ երկրներում լքել են իրենց «հարմարավետության գոտին» և տեղափոխվել են Հայաստան, հիմնել են բիզնես, բացել են աշխատատեղեր և հարկեր են վճարում իրենց երկրիպետական բյուջե: Այդ մարդիկ ունեցել են լեզվական դժվարություններ, չեն իմացել տնտեսության առանձնահատկությունները, շրջապատված են եղել սարսափելի միֆերով: Սփյուռքում նրանց փորձել են համոզել հրաժարվել տեղափոխվելու գաղափարից, իսկ Հայրենիքում նրանց չեն հասկացել: Ինձ նույնպես հաճախ հարցրել են. «Ի՞նչ ես այստեղ անում», «Դու անվճա՞ր ես աշխատում», և ասել՝ «Այտեղ մի բան այնչէ»: Չնայած այդ ամենին, այդ ձեռնարկատերերը արել են այդ ոչ այնքան հեշտ, բայց պատասխանատու քայլը՝մեկընդմիշտ փոխելով իրենց կյանքը:

Միևնույն ժամանակ, այդպիսի մարդիկ այստեղ իրագործում են հզոր, ինքնուրույն և ազատ երկիր կառուցելու իրենց երազանքը՝ նվազագույնը իրենց պատկերացրած պատմական սահմաններում: Այդ հայրենադարձները մերհամաքաղաքացիների հատուկ կատեգորիա են, նրանք մեր երկրի ապագան են: Նրանք մեր կյանք՝ հարազատ հողը և ժողովրդին սիրելու առանձնահատուկ մշակույթ են բերում: Նրանք տարբերվում են: Նրանց կարելի է ճանաչել հայկական վառվռուն աչքերի փայլով:

Նրանց մեծ մասը շատ լավ տեղյակ են առկա խնդիրներից: Սակայն բացի հայրենիքի հանդեպ համընդգրկուն սիրուց, նրանք հետևում են պարզ, սառնասիրտ հաշվարկին՝ ավելի լավ երկիր կառուցել իրենց և իրենցերեխաների համար: Նրանք, անխոս, հավատում են դրան և ամեն օր ապրում են դրանով: Նրանց չի վախեցնում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի սպառնալիքը: Նրանք լի են այն վստահությամբ, որ հայկական գործոնըհիմա, ինչպես և միշտ, կարևոր դեր կխաղա ագրեսորին հաղթելու հարցում: Ինձ համար այդ հայրենադարձները հերոսներ են:

Հայրենիքում ապրելու և աշխատելու իրենց ցանկության դիմաց որպես բոնուս նրանք ստանում են իրենց երեխաների անվտանգությունը, նրանց հարազատ միջավայրում մեծացնելու հնարավորությունը՝ պահպանելով ազգային ավանդույթները: Այժմ նրանք ոչնչի հետ չեն փոխի երջանիկ կյանքը իրենց տանը, և Հայաստանի ապագայի բարելավման, նրա տնտեսական զարգացման և պաշտպանունակության ամրապնդման գործում իրենց փոքր, բայց միևնույն ժամանակ կարևոր ներդրումն ունենալու գիտակցումը:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ բավականին ինքնաբավ կերպով ձևավորվել է նաև մերհայրենադարձների հանրույթի արհեստավորների՝ նեղ մասնագիտացում ունեցող մարդկանց դասը: Նրանց թվումկան փորձառու մանկաբույժներ, ճանաչված խոհարարներ և մեծ պահանջարկ վայելող այլ մասնագիտության տերմարդիկ Սփյուռքից:

Անխոս, պետությունը պատասխանատվություն է կրում մեր հայրենակիցների վերադարձի համար անհրաժեշտ լավագույն պայմանները ապահովելու հարցում: Պաշտոնյան, ով գիտակցաբար կամ անգիտակցաբար զրոյացնում է հայրենադարձների հետ աշխատանքի արժեքը, իսկական սպառնալիք է մեր երկրի զարգացման համար: Չնայած բազմաթիվ օբյեկտիվ խնդիրների առկայությանը և տնտեսական բարեփոխումների անհարժեշտությանը՝ անվախ մարդկանց համար, որոնց և նվիրված է իմ հոդվածը, «երկիրը երկիր է»:

http://newsarmenia.am/am/news/analytics/hayastan_mif_ev_irakanutyun/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր