• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2017

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

   

Էդիտա Գզոյան, Արամ Միրզոյան, Սոֆյա Ալեքսանյան, Լուսինե Հովհաննիսյան, Սիմոն Հունանյան, Մարիամ Մեհրաբյան, Շուշանիկ Սարգսյան

Հայ-ռուսական և հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները զարգացել են ինչպես միասնական պետության շրջանակում (ԽՍՀՄ), այնպես էլ որպես անկախ պետություններ։ ԽՍՀՄ փլուզումից հետո գիտության ոլորտում նախկին անդամ երկրների առջև կանգնած խնդիրներից մեկը նոր իրականության պայմաններում գիտատեխնիկական կապերի պահպանումն ու զարգացումն էր։ Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին համաձայանագրի 4-րդ կետով նախատեսվում էր զարգացնել համագործակցությունը նաև գիտության ոլորտում:

2015թ. հունվարից հայ-ռուսական և հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի հիմնական փաստաթղթում (Պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին) թեև ուղղակի կերպով չեն կարգավորվում գիտատեխնիկական համագործակցության հարցերը, սակայն առկա են որոշ դրույթներ. մասնավորապես, նախատեսվում է ստեղծել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հիմնադրամ։

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (748 KB)


դեպի ետ