
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՀԱՎԵՏ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
http://www.TheCaliforniaCourier.com
Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել է իր դիրքորոշումը որոշ նախընտրական հիմնական խոստումների վերաբերյալ. ապօրինի օտարերկրացիների արտաքսում, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև պատի կառուցում, և իսլամական երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթյալների այցերի արգելում: Թրամփը փոխել է նաև իր դիրքորոշումը որոշ կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ: Նա ինքն էլ վստահ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ:
Ահա միջազգային հիմնական որոշումների համառոտ ցանկը, որ Թրամփը պետք է կայացնի.
1. Հարաբերությունների ամենակարևոր վերանայումը կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Եթե այս երկու խոշոր երկրները կարողանան համաձայնության գալ, ապա աշխարհի կայունությունը վտանգող տարաձայնության որևէ պատճառ չի լինի: Բացի այդ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային խոշոր գործիչներից շատերը, որոնք դեմ են արտահայտվում Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին, նորից վերադառնում են սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին: Ամենամեծ խնդիրը, որ ծագել է վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքն էր: Սակայն, ռուսները որևէ արտառոց բան չեն արել: Չինաստանը, Ռուսաստանը և նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները միշտ էլ փորձել են գողանալ միմյանց գաղտնիքները:
2. Թրամփը, գործող միջազգային համաձայնագրերի հետ կապված իր դժգոհության պատճառով, կցանկանա կրկին բանակցություններ վարել Օբամայի վարչակազմի կողմից նախկինում հաստատված պայմանների շուրջ: Առավել կարևոր փոփոխություններից մեկը, որ Թրամփը կցանկանա կատարնել՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ կրկին բանակցություններ վարելն է, որը Իրանից և ԱՄՆ-ից բացի ներառում է նաև մի շարք այլ երկրներ: Մնում է տեսնել, թե արդյոք իրանցիները կհամաձայնեն Թրամփի կողմից առաջարկվող փոփոխություններից որևէ մեկին:
3. Թրամփի համար մյուս կարևոր վերանայումը՝ արաբա-իսրայելական հակամարտության լուծումն է: Սակայն, եթե նա իր ծրագրերի համաձայն պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, ապա դա կարող է լուրջ բախում առաջացնել ԱՄՆ-ի և արաբական երկների միջև՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետևանքների:
4. Վերջին հարցը, որ կծառանա նախագահ Թրամփի առջև՝ Միացյալ Նահանգների և Կուբայի միջև նոր հարաբերությունների բարելավումն է: Մնում է տեսնել, թե արդյոք Կուբան կհամաձայնի Թրամփի կողմից առաջարկվող որևէ փոփոխության:
Ոչ մի երաշխիք չկա, որ նախագահ Թրամփի գաղափարները կբարելավեն նախկինում կնքված համաձայնագրերը, կամ եթե դրանք ընդունվեն մնացած աշխարհի կողմից: Հետևաբար, շատ մեծ անորոշություն կա, թե ուր կտանի նոր աշխարհակարգը, և արդյոք կբարելավվեն հարաբերությունները տարբեր երկրների միջև: Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ[19.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[12.12.2018]
- ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ[05.12.2018]
- ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ[28.11.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԻՍՏ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՄԲ[18.11.2018]
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ[31.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ[24.10.2018]
- ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԿԻՐԻ ԿՆՈՋ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ[17.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԱՅԼԵՎ՝ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ...[03.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՀԱՅՏՆԻ ՊՈԼՍԱՀԱՅԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ[26.09.2018]
- ՄՈՒՀԱՄՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ՝ ՏՐՎԱԾ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ[14.09.2018]