• am
  • ru
  • en
Версия для печати
09.01.2014

ԸՍՏ ԱՐԱԲԱԿԱՆ AKSALSER.COM ԿԱՅՔԻ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ ԻՍԼԱՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ

   

Հալեպի գավառի Կաֆր Համրա գյուղում բնակվող երկու հայ ընտանիք Կաֆր Համրայի մզկիթում իսլամ են ընդունել։ Ըստ տեղական աղբյուրների՝ նրանց դավանափոխությունը տեղի է ունեցել մեծ բազմության և մզկիթի շեյխ Մասաաբ բին Ամիրի ներկայությամբ։

Կաֆր Համրայում, ըստ ակտիվիստների, արդեն 6 տարի 9 հայ ընտանիք էր բնակվում, գործում էր նրանց «Հայերու շենք» միությունը։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ այդ հայերը չեն մնացել գյուղում, և ոչ ոք չստիպեց նրանց դավանափոխ լինել, մանավանդ որ գիտեին, որ գյուղում երկար տարիներ իսլամական զորքեր են գործում։

Աղբյուրը տեղեկացրել է, որ դավանափոխությունը կատարվել է գիտակցաբար և առանց ճնշման (գյուղացիների հանդեպ վերաբերմունքը լավ է)։

Թարգմանեց՝ Տիգրան Եկավյան

դեպի ետ