• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2007

Կովկաս - 2006

EnglishРуский

   

 Մայիսի 24-25-ը Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտն անցկացրեց «Կովկաս - 2006» միջազգային գիտաժողով հետևյալ թեմաներով՝ ինչպիսի՞ն էր 2006 թվականը Հյուսիսային և Հարավային Կովկասի համար, ինչպիսի՞ն էին քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումների միտումները Հյուսիսային Կովկասում և Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրում, ի՞նչ ազդեցություն թողեցին անցյալ տարվա իրադարձությունները տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրների վրա։

Գիտաժողովին ներկա էին գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։

Զեկույցներով հանդես եկան Ալան Կասաևը (Ռուսաստանյան «Նովոստի» տեղեկատվական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության ղեկավար, զեկուցման թեման՝ «Կովկասը համաշխարհային ԶԼՄ-ներում»),Սերգեյ Մարկեդոնովը (Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի ղեկավար, «Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը 2006թ. նպատակների և հիմնական գերխնդիրների փնտրտուք»), Արիֆ Յունուսովը (Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, «Ադրբեջանը 2006թ., որոշ արդյունքներ»), Սերգեյ Արուտյունովը (Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ, Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, «Հյուսիսային Կովկասը 2006թ.»), Մարինա Մուսխելիշվիլին (Հասարակական հետազոտությունների կենտրոնի (Centre for Social Studies) տնօրեն, «Վրաստան և Ռուսաստան. նոր իրողություններ»), Ռիչարդ Գիրագոսյանը («Ազատություն» ռադիոկայանի և Ջեյնս տեղեկատվական կազմակերպության (Jane’s Information Group) վերլուծաբան, «Արևմտյան ներկայությունը Կովկասում. հարկադրական համագործակցությո՞ւն, թե՞ ռազմավարական մրցակցություն»), Ալեքսանդր Իսկանդարյանը (Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «Հարավային Կովկաս 2006թ. վե՞րջ կոնֆլիկտներին»), Սերգեյ Մինասյանը (Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կովկասագիտության բաժնի ղեկավար, «Տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները Հարավային Կովկասում 2006թ.»), Դավիթ Պետրոսյանը («Նոյյան տապան» տեղեկատվական գործակալության վերլուծաբան, «Հարավային Կովկասի չճանաչված պետությունները 2006թ. էլ ավելի մոտ «անդառնալիության կետին»), Աշոտ Եղիազարյանը («Հարավային Կովկաս» վերլուծական կենտրոնի աշխատակից, «Հարավային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական արդյունքները 2006թ.»), Գագիկ Հարությունյանը («Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, «Հայաստանը 2006թ. գլոբալ աշխարհում»), Արսեն Ավագյանը (ԵՊՀ միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, «Կովկասի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը 2006թ.»)։


դեպի ետ