• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2008

ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ

   

2007թ. դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Ադրբեջան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները և դրանց կարևորությունը Եվրասիայի համար» խորագրով. կազմակերպիչներն էին ադրբեջանա-թուրքական բիզնես ասոցիացիան (ATIB), Հուդզոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության կենտրոնը (CEP) և Ջոն Հոփկինսի համալսարանին (Johns Hopkins University-SAIS) կից գործող Կենտրոնական Ասիա-Կովկաս ինստիտուտը (CACI)։ Նպատակ ունենալով շարունակել ATIB-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ապա նաև Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների միջև բարենպաստ հարաբերություններին աջակցելու առաքելությունը՝ մասնակիցները, որոնք հիմնականում քաղաքական գործիչներ էին և վերլուծաբաններ, քննարկեցին այն խնդիրներն ու հնարավորությունները, որ երեք երկրները կարող էին ունենալ Եվրասիայում։ Վաշինգտոնյան կոնֆերանսը համախմբեց Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ կառավարական, տնտեսական, գիտական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով պարզել այդ երկրներից յուրաքանչյուրի մտադրությունները կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում և դրանք միասնական ուժերով իրագործելու հեռանկարները։ Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը ուղերձներ հղեցին կոնֆերանսի մասնակիցներին։ Կոնֆերանսի օրակարգն ընդգրկում էր հարցերի մեծ շրջանակ, որոնք կոչված էին բացահայտելու ԱՄՆ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները։ Կողմերից յուրաքանչյուրին առաջին հերթին հետաքրքրում էր համագործակցությունը տարբեր նախագծերում։ Կոնֆերանսում քննարկված հիմնական հարցերն էին էներգետիկ նախագծերը, տնտեսությունն ու ինտեգրումը, Հայաստանը, Իրանը, ՇՀԿ-ն և ՆԱՏՕ-ն։


դեպի ետ