• am
  • ru
  • en
Версия для печати
10.11.2008

ԱՐՑԱԽԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՄՆ 44-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ակնկալելով ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցության ընդլայնում

EnglishРуский

   

Barack_Obama (medium)ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ՝ այն համարելով նշանակալի իրադարձություն Ամերիկայի և ընդհանրապես ժողովրդավարության պատմության մեջ։

Նոյեմբերի 6-ի նամակում նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ամերիկյան տնտեսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին և նրա միջնորդական ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նոր վարչակազմի ձևավորմամբ «երկու երկրների միջև կապերը կդառնան ավելի ամուր և բազմակողմ»։

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացմանը և հանդես է եկել հօգուտ 1915թ. Ցեղասպանության ընդունման։ Նա նաև կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այնպիսի տարբերակ գտնել, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի համար և կհիմնվի ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքի վրա»։

ԱՄՆ-ում ԼՂՀ գրասենյակ


դեպի ետ