• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2009

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ U.S.-Armenia Public Affairs Committee (USAPAC)

English

   

1.USAPAC (original)Նախագահ Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունը Հայոց եղեռնի ընդունման իր երկրորդ անհաջող փորձն էր։

Առաջին անգամ Թուրքիա կատարած այցի ընթացքում նախագահը հայտարարել էր, թե իր տեսակետը Հայոց եղեռնի վերաբերյալ հայտնի է և այն չի փոխվել, չնայած նախընտրել էր չօգտագործել «եղեռն» բառը։ Նախագահը կոչ էր արել թուրքական իշխանություններին և ժողովրդին ընդունել պատմությունը, ինչպես դա արեց Ամերիկան աֆրոամերիկացիների և բնիկ ամերիկացիների պարագայում։

Երկրորդ անգամ ապրիլի 24-ին՝ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, նախագահ Օբաման չկարողացավ պահել սենատոր եղած ժամանակ արած հայտարարությունները և որպես նախագահի թեկնածու տված խոստումները մարդկության դեմ կատարված հանցագործությունը ինչպես հարկն է՝ Հայոց եղեռն կոչելու վերաբերյալ։

Փոխարենը նախագահը հայտարարեց, թե իր վարչակազմը լիովին աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը «առանց որևէ նախապայմանի և ընդունելի ժամանակահատվածում»։ Մինչդեռ, երկու ժողովուրդների միջև բնականոն հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման այս գովելի նպատակը չի կարող փոխարինել Հայոց եղեռնի հարցում Միացյալ Նահանգների ունեցած ծավալուն պատմությանը և դրա հետ ուղղակիորեն կապված գլոբալ պատասխանատվությանը, այն է՝ վերջ դնել Եղեռնի հետ կապված անորոշությանը։

Նախագահ Օբաման լավ գիտե և գիտակցում է, որ քանի դեռ հանդուրժում ենք Եղեռնի ժխտումը, եղեռնը շարունակվում է, ինչպես որ շարունակվում է հայերի համար 2009թ. ապրիլի 24-ին՝ հիշատակի և ոգեկոչման օրը։

Ապրիլի 24, 2009

Գործադիր տնօրեն՝ Ռոս Վաթյան
U.S.-Armenia Public Affairs Committee (USAPAC)
1518 K Street, NW, Suite M
Washington, DC 20005
Contact: Ross Vartian
Telephone: 202-783-0530
www.usa-pac.org


դեպի ետ