Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում. հայացք Երևանից
2007թ. հուլիսի 3-ին «Կովկաս» վերլուծական կենտրոնում կայացավ «Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում. հայացք Երևանից» կլոր սեղան-քննարկումը։
Հայկական փորձագիտական ու քաղաքական շրջանակներից ներկա էին Ալեքսանդր Մանասյանը (ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ), Լևոն Մելիք-Շահնազարյանը («Դե-ֆակտո» լրատվական գործակալություն), Շուշան Խաթլամաջյանը (Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտ - ISCRD), Սերգեյ Մինասյանը (Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ), Սարգիս Հարությունյանը («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ), Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը և ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի վստահված անձ Գեղամ Բաղդասարյանը (արցախյան «Դեմո» պարբերականի գլխավոր խմբագիր)։
Քննարկման ընթացքում ԼՂՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները դիտարկվեցին գլխավորապես Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումների համատեքստում, և այդ առումով կարևորվեց ինչպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը, այնպես էլ ԼՂ Հանրապետության քաղաքական համակարգի հետագա կայացումը։ Ուշագրավ է, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ ծավալված քննարկումները գրեթե չանդրադարձան խնդրի հետ կապված տարածաշրջանային զարգացումներին։
դեպի ետ