• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2008

ՄԵԴՎԵԴԵՎԻ ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՆՈՐ ՓՈՒԼ ԿՍԿՍՎԻ Գ.Հարությունյանի հարցազրույցը ИА REGNUM-ին

Руский

   

President (original) Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կարող է հաստատել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվել։ ИА REGNUM-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Փորձագետը նշել է, որ Մեդվեդևի այցը կարող է վկայել, որ շատ ոլորտներում կողմերը փոխհամաձայնության են եկել։ Բայց դրանով հանդերձ, Հարությունյանի խոսքերով, տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի նախագահը Երևան էր եկել ԼՂՀ գծով առաջարկների փաթեթով, որոնց կետերից մի քանիսը, հնարավոր է, չեն ընդունվել։ «Այնուամենայնիվ, այցը կարևոր հետևանքներ կունենա»,- նշել է քաղաքագետը։

Փորձագետի խոսքերով՝ ուշագրավ է այն, որ Սարգսյանն ու Մեդվեդևը ընդգծել են երեք նախագահների հանդիպման կարևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ «Թերևս, բանակցային գործընթացի նոր փուլը, այնուամենայնիվ, կսկսվի»,- նկատել է Հարությունյանը՝ նշելով, որ թեև կողմերի դիրքորոշումները, ավելի շուտ, ոչ բոլոր կետերով են համապատասխանում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե հարցի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հնարավորություն չկա։ Հարությունյանը նշեց, որ հակամարտության կարգավորման կազմակերպման համար ժամանակը քիչ է։ «Հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում սկզբունքային հարցերի լուծումը, մի շարք հանգամանքներից ելնելով, սահմանափակվում է 2-3 ամսով, և եթե այդ ժամանակահատվածում չգտնվեն կողմերի համար ընդունելի որոշումներ, ապա բանակցային գործընթացը կշարունակվի նախկին դանդաղ տեմպով»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ հիմքեր չկան համարելու, որ Ռուսաստանը ձգտում է միայնակ, առանց հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների, լուծել Ղարաբաղյան հարցը։ «Ինչ էլ որ պատահի, հնարավոր բոլոր հետևանքները կհամարվեն որպես Մինսկի խմբի ձեռքբերումներ»,- նկատել է Հարությունյանը՝ նշելով, որ Ռուսաստանը բանակցային գործընթացում շեշտը չի դնի ՄԽ-ից առանձին հնարավոր տեղաշարժերի վրա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։

www.regnum.ru
դեպի ետ