• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Գ.Հարությունյանի հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը

Руский

   

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսակցություններն անհիմն չեն. ծուխն առանց կրակի չի լինում։ REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով արդեն ապրիլին հայ-թուրքական սահմանի բացման մասին ԶԼՄ-ում արծարծվող տեղեկատվությունը։

Փորձագետի խոսքերով՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերություններում, «ֆուտբոլային դիվանագիտության»՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան այցելության շարունակությունն է։ Քաղաքագետի կարծիքով՝ որևէ պայմանագրի ստորագրումը, ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, բոլորովին չի բացառվում։ «Բայց որևէ բան պնդել ժամկետների մասին հանձն չեմ առնում, քանի որ տեղի ունեցողը պետք է ունենա իր տրամաբանական ավարտը։ Ասել, թե մենք մոտ ենք դրան, ես չեմ կարող»,- հայտարարել է Հարությունյանը։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երևանը հայտարարում է առանց նախապայմանների սահմանի բացման պատրաստակամության մասին, իսկ Թուրքիան Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ Ղարաբաղյան հակամարտության և Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության հարցերում։

www.regnum.ru
դեպի ետ