• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2010

«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ C-300 ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»

   

Լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է C-300 տիպի ռազմական համալիրներ վաճառել Ադրբեջանին, դեռեւս հաստատված չեն, սակայն այս մասին խոսակցությունները բավականին մտահոգիչ են։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նա հույս հայտնեց, որ Երեւանում անցկացվող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները անդրադարձ կկատարեն այդ թեմային. «Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը»,- համոզմունք հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրենը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կնոջ՝ Սվետլանա Մեդվեդեւայի հետ պետական այցով Հայաստան է ժամանել երեկ՝ օգոստոսի 19-ին։

http://news.am/arm/news/28353.html
դեպի ետ