
ՊԱՐՈ՜Ն ԹՐԱ՜ՄՓ, ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՅՍ ՀԻՆԱՎՈՒՐՑ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ, ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԵՎ ՏԱՌԱՊԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ, ԱՅՍ ՍՈՒՐԲ ՀՈՂԻՑ ...
Իսկ եթե Դուք հայ հանճարներից Թումանյան կարդացած լինեիք, կիմանայիք, որ դերասանություն անելը գեղեցիկ է բեմի վրա, սակայն նողկալի է իրական կյանքում, այն էլ աշխարհի ամենահզոր երկրի նախագահի համար։ Ուզում եմ նաև իմանաք, որ մարդկությանը ամենամեծ վնաս հասցրել են պոպուլիստներն ու փրկիչ ձևացողները։ Հայաստանի իշխանությունների հետ էլ բանակցում եք, որ ի՞նչ անեք, նրանք ոչ մի առնչություն չունեն հայ ժողովրդի ու Հայաստանի պետության հետ, նրանք չեն ներկայացնում հայ ժողովրդին, հայ ժողովուրդը նրանց չի լիազորել բանակցելու համար։ Նրանք 2018թ. Ձեր (հավաքական Արևմուտքի) կողմից իրականացված հեղափոխություն կոչված ավանտյուրայի արդյունքում իշխանության բերվածներն են, Ձեր ու թուրք-ադրբեջանական դրածոներն են և Ձեր պատվիրաններն են կատարում բավական հաջողությամբ` այն է Արցախի հանձնումը, Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղումն ու Հայաստան պետության կործանումն ու թրքահպատակեցումը։
Արևմուտքի ու Թուրքիայի կողմից հայ ժողովրդի ոչնչացմանն ու Հայաստանի կործանմանն ուղղված ոտնձգությունները թևակոխում են նոր` եզրափակիչ փուլ... Հայ ժողովրդի ոչնչացման և Հայաստանի կործանմանն ուղղված Արևմուտքի ու Թուրքիայի կողմից հրահանգվող ու նրանց ձեռամբ իրականացվող ստոր քաղաքականության առաջին փուլը` դա 2020թ. 44֊օրյա դավադիր պատերազմում հայ զինվորներին դաժան սպանդի ենթարկելու միջոցով վախի համատարած մթնոլորտի ստեղծումն էր, հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախելն էր, ընդվզելու դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելն էր, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելն էր, այնպիսի սարսափ տարածելն էր, որ նա երբևէ այլեւս չմտածի պայքարի մասին, նրան անհաղորդ ու անտարբեր դարձնելով իր հայրենիքից ու պետությունից օտարացնելն էր։ Նպատակը երկրում ատելության, անգիտության ու չարության այնպիսի մթնոլորտի ձևավորումն էր, բարոյական այնպիսի այլասերումն ու այլանդակումն էր, որի պայմաններում մթագնում ու ստվերում է միտքը, որի միջավայրում էլ մեռնում է սերը, արժանապատվությունն ու համերաշխությունը։ Մի այնպիսի խղճուկ իրավիճակի ու հուսահատ մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանեն ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը։ Հային այնպիսի ամորֆ վիճակի հասցնելն էր, որ չմտածի անգամ ազատության ու անկախ պետականություն ունենալու մասին, որ համակերպվի ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ:
Հիմա արդեն Արևմուտքի ու Թուրքիայի կործանարար քաղաքականությունը թևակոխում է երկրորդ, հոգեբանական, ավելի դաժան ու եզրափակիչ փուլ, բարոյապես ոչնչացման փուլ, երբ այս մղձավանջը, դժոխքը, այս թշվառ ու նվաստացուցիչ վիճակը պահպանելու միջոցով մարդու մեջ սպանում են եսը, արարելու, դրսևորվելու, ստեղծագործելու, մարդ զգալու հնարավորությունն ու ցանկությունը, երբ փրկության այլ ելք չտեսնի եւ ստիպված լինի հաշտվել ինքնասպանության հետ, այնպիսի հոգեվիճակին հասցնելը, երբ նա կենդանի է, սակայն ներսում ամեն ինչ մեռած է։ Իսկ Ձեր երկրի և անձամբ Ձեր կառավարությունների աշխարհում խաղաղության հաստատման նախադեպերը, ցավոք, շատ են` Վիետնամում, Աղվանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Հարավսլավիայում, Վրաստանում, Հայաստանում, Արցախում, Ուկրայինայում, իսկ ամենաթարմն ու անմարդկային ձևովը` բանակցություններով զգոնությունը թուլացնելով ու խաբեությամբ` Իրանում անսպասելի հարձակում սկսելն էր։ Այդ երկրներում հաստատված «խաղաղություններն» էլ իրենց հետ բերեցին միլիոնավոր զոհեր, կորսված հայրենիքի մասեր, ավերածություններ, գաղթականներ ու խեղված ճակատագրեր։
Հիմա, օրինակ Արցախում նաև Ձեր անձնական ջանքերով 2020թ. սկսված «խաղաղության գործընթացը» պսակվել է հաջողության, հիմա արդեն այնտեղ խաղաղ է, այլևս չեն կրակում, հայերին չեն ցեղասպանում։ Ուզում եմ տեղյակ լինեք, որ ԱՄՆ֊ը և հավաքական Արևմուտքը հովանավորելով հերթական ագրեսիան, այս անգամ` Իրանի դեմ, վերջնականապես բացահայտեցին ու պատռեցին իրենց ֆաշիստական, ռեակցիոն, գլոբալիստական, ագրեսիվ, եսակենտրոն և շովինիստական ու ռասիստական հրեշավոր ու կեղծավոր էությունը, որի նպատակը` իրենց շահերից բխող, տարբեր երկրներում պատերազմներ, քաղաքացիական ու ազգամիջյան բախումներ, ներքին կոնֆլիկտներ, հեղափոխություններ հրահրելն ու քաոս ստեղծելն է և Ձեր ազգային, ռասսայական ու արժեհամակարգային, գերակայության պարտադրման և քաղաքական ու տնտեսական ինտերվենցիայի, ահաբեկչության, գաղութացման ու ստրկացման միջոցով աշխարհի բարիքներին ու ռեսուրսներին տեր դառնալն ու Ձեր երկրների համար արտոնյալ վիճակ և բարեկեցիկ կյանք ապահովելն է, միակողմանի շահ հետապնդելն է։
Պարո՜ն Թրա՜մփ, Դուք եկաք իշխանության աշխարհում խաղաղության, պետությունների ու ազգերի միջև համերաշխության ու գլոբալացման դեմ պայքարի, ազգային արժեքների վերակագնման կարգախոսներով, սակայն արեցիք լրիվ հակառակը` Իրանում, այդ խաղաղասեր ժողովրդի դեմ անհասկանալիորեն մի նոր պատերազմ հրահրեցիք, իսկ ուկրաինական պատերազմն էլ վեց ամիս անց դեռ չի ավարտվել։ «Չգիտես ինչո՞ւ է համարվում ամերիկացիների կողմից պատճառվող ավերածությունները ազատություն և ժողովրդավարություն, մինչդեռ իրենց դիմադրությունը՝ դիտվում է ահաբեկչություն և ծայրահեղական անհանդուրժողականություն», - ամերիկյան ժողովրդավարության մասին ասել է Բեն Լադենը։ Հավաքական Արևմուտքում էլ հարաբերությունների հիմքում առավելապես ձևն է, պոպուլիզմն է, կեղծ արժեքներն են, խտրական վերաբերմունքն է, երկակի ստանդարտներն են, միակողմանի շահ հետապնդելն է։ Արևմուտքից` ֆաշիզմի ու նացիզմի երկրներից են սկիզբ առել երկու համաշխարհային պատերազմները, աշխարհի համար չարիք հանդիսացող, այլասերման ու բարոյազրկման միջոցով մարդկության ստրկացման` գլոբալացման հրեշավոր գաղափարախոսությունն ու ծրագիրը։ Արևմուտքից է հովանավորվել 1915թ, հայոց ցեղասպանությունը Թուրքիայում։ Ըստ էության, ֆաշիզմն ու նացիզմը, որպես ուսմունք, նույն աղբյուրից են սնվում, իսկ ծագման հայրենիքը եվրոպական երկրներն են կամ այպես կոչված հավաքական Արևմուտքը` հանձինս անգլոսաքսերի` հատկապես գլոբալիստ Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի և հիմված է 16-րդ դարի «կալվինյան» ուսմունքի վրա։ Այն գենետիկական այլասերման արդյունք է, ունի ռեակցիոն, ագրեսիվ, եսակենտրոն և շովինիստական ու ռասիստական բնույթ։
Չպետք է մոռանալ, որ եթե չլիներ ռուս ժողովրդի ոգու ուժը, մարդասիրությունն ու իմաստությունը, ում դեմ պայքարում եք հիսունից ավելի երկրներով, աշխարհում ավելի շատ կլինեին հրահրվող պատերազմները, աղետներն ու ողբերգությունները: Ռուսաստանն էլ աշխարհում կայունության կարևոր երաշխավոր է և զսպող ու հավասարակշռող դերակատարություն ունի: Այսօր նախևառաջ Ռուսաստանն ու նաև Չինաստանը կարող են պայքարել ու կանգնեցնել հավաքական Արևմուտքի գլոբալիստների՝ ժողովուրդներին ստրկացման ու շահագործման ձգտող համաշխարհային կառավարություն կոչվածի հրեշավոր նպատակները։ Իսկ այդ նպատակը բոլոր երկրներում ազգային արժեքները ու սովորույթները խեղաթյուրելն է, ազգային ինքնությունը ոչնչացնելն ու աշխարհը մեկ կենտրոնից կառավարելն ու շահագործելն է։ Ոչ պատահականորեն Թումանյանն Արևմուտքից հիասթափված հայ ժողովրդի և մարդկության փրկությունն էլ տեսնում էր իր խոսքերով ասած՝ «Աստվածային Արևելքում»: Իսկ Հայաստանի պետականության շահն ու հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար բացի Ռուսաստանից՝ որևէ երկիր չի զոհել իր զինվորի կյանքը։
Ի սեր Աստծո, հեռ՛ու մնացեք մեր երկրից, այս սուրբ հողից, մի՛ խառնվեք մեր գործերին, մի՛ մտեք մեր ավանդապաշտ ընտանիք, մի ապականեք մեր ազգային արժեքները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատողների այդքան մեծ թվաքանակ ունենալն էլ ամենևին բարի նպատակներով չի եղել։ Հայ ժողովուրդն էլ ամերիկացի ժողովրդին իր բարեկամն է համարում, Ձեր վերաբերմունքով մի փչացրեք հայ և ամերկացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի կառավարության թիրախում Հայաստանը չէ, Ռուսաստանն է, Չինաստանն ու Իրանն է, սակայն նրանց թիրախավորելով ու Ձեր գլոբալիստական նպատակներին հասնելու համար դուք Հայաստանն եք տանում թրքահպատակության և հետևապես` կործանման։ Թյուրիմացության մեջ մի գցեք հայ ժողովրդին, թե Դուք Հայաստանի անվտանգության երաշխավորը կարող եք լինել, Դուք այնտեղ չունեք ազգային֊ պետական շահեր, այստեղ ազգային պետական անկեղծ շահեր ունեն Ռուսաստաը, Իրանը և, ինչու չէ, նաև Չինաստանը։
Այս խաղաղության պայմանագիր կոչվածն էլ Սևր-2 է։ Ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ ժողովրդահաճո ու իբրև հայանպաստ լուծումներ առաջարկելով՝ ընդամենը ուզում եք Հայաստանը պոկել ռուսական ազդեցությունից ու նետել թրքահպատակության կործանարար հորձանուտը։ Ահա թե ինչ է գրում հայերի մեծ բարեկամ Նանսենը հայերի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի և Սևրի պայմանագրի մասին. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, նրա համար ավելի լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիպլոմատ երբեք արտասանած չլիներ: Իսկ Եվրոպայի արեւմտյան տերությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին … միայն խոսքեր: Առաջարկվեց հայերի համար սեփական երկիր ստեղծել Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանային գոտում, սակայն արեւմտյան տերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին աջակցել այդ նախագծին ո՛չ ռազմական ուժով, ո՛չ էլ տնտեսական միջոցներով»: Աստծո սիրուն Ձեզ պահեք Ձեր կործանարար ժողովրդավարությունը, ձեր արժեքները, ոչինինչ չտվող Ձեր խաղաղության թղթի կտորը: Ներկայումս էլ Հայ ժողովրդի՝ ցեղասպանությունն սպանդը, հայրենազրկումը Արևմուտքի լուռ համաձայնությամբ մնում է և կմնա որպես նրա խարանը, ամոթը: Իսկ մեզանից շատերը միամտաբար նորից շարունակում են հավատալ ու հույս կապել Արևմուտքի հետ, եվրոպական կեղծ արժեքները մեծարել ու դավանել: Արևմուտքն էլ կհաճոյանա, օգնություն կառաջարկի, խոստումներ կտա այնքան ժամանակ, մինչև տարածաշրջանում իր նպատակին հասնելը՝ Ռուսաստանին այստեղից դուրս մղելը: Մի թշնամացրեք հայ ժողովրդին իր բարեկամների ու դաշնակիցների հետ, դա ազնիվ ու բարոյական չէ: Արևմուտքի թաքնված քաղաքականությունն ու ոգին, գիտակցությունն ու հոգեբանությունն էլ հիմնված են այլ ժողովուրդներին ցանկացած միջոցով հնազանդեցնելու ու շահագործելու վրա։ Իսկ ԱՄՆ֊ի հրեշավոր էությունը ամենատպավորիչ ձևով ներկայացրել է ԱՄՆ երեք նախագահների ժամանակ անվտանգության հարցերով նախագահի խորհրդական աշխատած և ԱՄՆ պետքարտուղար 1974-77թթ,, լեգենդար դիվանագետ Հեննրի Քիսինջերը, ով շատ լավ գիտեր ԱՄՆ-ի պետական խոհանոցն ու գաղտնիքները ասել է. «Ամերիկայի թշնամին լինելը վտանգավոր է, իսկ Ամերիկայի բարեկամը լինելը՝ մահացու է»։
Հայաստանի «ժողովրդավար» իշխանություններն էլ, որոնք Ձեր հրահահանգով աղետ բերեցին հայ ժողովրդի գլխին, վերցրեք ու հեռացեք մեր երկրից ի սեր Աստծո։ Մենք Ձեզ չունենք միջանցք տալու, մեր հողում օտարն անելիք չունի ոչ բարի` քայքայիչ նպատակներով։ Հայ ժողովուրդը երբևէ այպիսի դաժան նվաստացում չէր տեսել իր պատմության ընթացքում, ինչպես հիմա։ Հանգիստ թողեք այս խաղաղասեր ու քաղաքակրթության ու մարդկության համար կարևոր արժեք ներկայացնող, այս հնագույն ու տաղանդավոր ազգին, մի ապականեք այս սուրբ հողը, Հայաստանը թրքահպատակության տանելով ու այպես կոչված «խաղաղության խաչմերուկը» (проходной двор) դարձնելով ու Հայաստանը մանրադրամ վերածելուն։
Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու
iravunk.com
դեպի ետ