
«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱՅՍ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ»
Տարածաշրջանային և ներքին քաղաքական զարգացում ների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Հարցազրույցի ընթացքում փորձել ենք հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստան-Ադրբեջան վերջին օրերի լարվածությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև անդրադարձել ենք, թե իրականում ով է ում դեմ հիբրիդային պատերազմ իրականացնում։
- Պարոն Հարությունյան, այժմ իշխանությունն է ասում, թե իրենց դեմ հիբրիդային պա-տերազմ է իրականացվում։ Ի՞նչ կասեք այս մասին:
- Այս կառավարությունը երբեք որևիցե խելամիտ բան չի անում, որովհետև նրանք իշխանության են եկել հիբրիդային տեխնոլոգիաների միջոցով։ Հիմա նրանք անպա-տասխանատու հայտարարություններ են անում բազմաթիվ ոլորտներում։ Դա կարող է վերաբերել հավատքին, քրիստոնեությանը, քաղաքականությանը և այլն: Այսինքն՝ պետք չէ նրանց հայտարարություններին լուրջ վերաբերվել, հատկապես երբ նրանք որոշակի բառապաշար են օգտագործում։ Ո՞վ է կառավարության ղեկավարը, որպեսզի նրա դեմ հիբրիդային պատերազմ հայտարարվի: Այդ կիսագրագետ անձիք չեն հասկանում նման պատերազմների իմաստը։ Ցավոք սրտի, մեր դեմ Ռուսաստանի կողմից հիբրիդային մեթոդներ առայժմ չեն կիրառվում, մինչդեռ դրանք կարելի էր օգտագործել մեզ ազատագրելու համար այս օկուպացիայից։ Դա իմ կարծիքն է:
- Նաև ասել են, որ Բագրատ սրբազանին կալանավորելով հոկտեմբեր 27- են կանխել։ Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին։
- Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ը, ինչպես նաև շատ ուրիշ գործեր, որոնք եղել են, կատարվել են նույն այն ձեռքերով, որոնցով ՀՀ- ում իշխանության բերեցին Նիկոլին և նշանակեցին որպես Թուրքիայի ներկայացուցիչ։ Այդ իսկ պատճառով նման հայտարարությունների ես չեմ կարող լուրջ մոտենալ։ Խորհրդարանի գնդակահարումը դա առաջին այն հիբրիդային պատերազմի բաղադրիչներից էր, որոնք սկսվեցին կիրառվել Հայաստանի դեմ։ Հետազոտությունները, այդ թվում նաև իմ կողմից կատարված, ցույց են տվել, որ արևմտյան “ուղեղային կենտրոններում” մշակված հիբրիդային պատերազմների դոկտրինը մեր պարագայում նպատակ էր հետապնդում և շարունակում է հետապնդել կոտրելու մեր ազգի և պետության ողնաշարը։
- Այսօր թիրախում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ի՞նչ կասեք Վեհարանի դեն ուժայինների իրականացված հարձակումների մասին։
- Սա ինձ համար նաև անձնական շատ ցավալի հարց է, որովհետև իմ տոհմական ազգանունը Տեր-Հարությունյանց է, իսկ Տեր – Հարությունը Դավիդ Բեկի վարած պայքարի հոգևոր առաջնորդն էր։ Այսինքն մենք հոգևորականների ցեղից ենք, իսկ իմ պապի եղբայր Տեր Խաչատուրը թաղված է Մոսկվայի հայկական եկեղեցու շեմին։
Նա էր, որ ժամանակին նպաստեց Վազգեն Առաջինի Հայաստան գալուն։ Այսօր տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է քրիստոնեության և մեր եկեղեցու դեմ և դրանով իսկ Հայաստանի և Հայության դեմ, կարող եմ միայն ասել, որ դա սրիկայական սրբապղծություն է։ Այնպես որ համոզված եմ, որ նրանք անխուսափելիորեն ստանալու են իրենց դաժան պատիժը։
- Իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի վերջին օրերի լարվածությունը ինչի կհանգեցնի Ձեր կարծիքով:
- Վերջին ժամանակահատվածում, ասինքն՝ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ կարելի է հստակորեն նկատել է որոշակի լարվածություն և խորացող հակասություններ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Այս փոխհարաբերությունների սրման միտումն ակնհայտ է թե՝ քաղաքական հոետորաբանության մեջ, թե՛ դիվանագիտական քայլերում, ինչը, իմ կարծիքով, կարող է է խիստ օգտակար և նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող հանգամանք կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս միտումը պահպանվի եւ խորանա, ապա այն կարող է մեզ տալ նոր հնարավորություններ՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի ճկուն եւ ինքնուրույն դիրք զբաղեցնելու համար:
Համենայնդեպս, այս իրավիճակը կարող էր շատ ավելի շուտ բերել մեզ շահավետ զարգացումների, եթե ունակ լինեինք ճիշտ գնահատել նման հնարավորությունները և հետևողականորեն օգտագործել դրանք։ Ես բազմիցս նշել եմ, և կրկին ընդգծում եմ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն անցյալում վարել է շուրջ 12-13 հաղթական պատերազմ թուրքական պետությունների դեմ` պաշտպանելով քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի շահերը: Անցնեմ մյուս կարեւոր կետին: Անձամբ ինձ համար Ադրբեջանն ու Թուրքիան որևէ կերպ չեն տարբերվում միմյանցից: Իմ ընկալման համար այդ երկու երկրները հոմանիշներ են թե՛քաղաքական նպատակներով, թե՛ գաղափարական ուղղությամբ, և ես որևէ սկզբունքային տարբերություն չեմ դնում նրանց միջև։ Նրանք երկուսն էլ հավասարապես ներկայացնում են նույն ագրեսիվ աշխարհաքաղաքական և հակաքաղաքակրթական մոտեցումը ու այսօր նառավել ակտիվ կերպով փորձում են իրագործել այն այսպես կոչված Թուրանյան նախագծի միջոցով: Այդ ծրագիրը, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգության շահերին ևս։ Ինչպես տեսնում ենք,նրանք անթաքույց կերպով իրագործում են հարձակողական քաղաքականություն, չեն վախենում որենք պատասխանատվությունից և չեն կանգնում նույնիսկ ամենալուրջ խոչընդոտների առջև, ինչը վկայում է նրանց ագրեսիվ նպատակների եւ ամբիցիաների մասին:
Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում սկսել են ի հայտ գալ լուրջ և տեսանելի հակասություններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք արդեն ոչ թե ենթադրություններ են, այլ փաստեր, որոնք արձանագրվում են տարբեր հարթակներում։ Եվ սա մեզ՝ Հայաստանին, կարող է տալ լրացուցիչ հնարավորություն՝ օգտվելու գեոպոլիտիկ իրավիճակից, ինչը նախկինում հազվադեպ էր լինում։ Ավելին, ըստ որոշ հրապարակումների, արդեն իսկ քննարկվում են օկուպացված որոշ տարածքների վերադարձի հարցեր, ինչը նախկինում գրեթե անհնար էր թվում:
Իմ խորին համոզմամբ, ադրբեջանցիների ներկայիս արտաքին քաղաքական դիրքորոշումը լիովին տեղավորվում է նրանց ռազմավարական ծրագրերի շրջանակում։ Նրանք վաղուց են ձգտում իրականություն դարձնել իրենց «Մեծ Թուրանի» գաղափաըախոսությունը, որը հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ազգային ու պետական շահերին։
Հարցազրույցը վարեց Դիանա Մանուկյանը
Իրավունք, N 63, 2 հուլիսի 2025
դեպի ետ