• am
  • ru
  • en
Версия для печати
18.03.2025

ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՆՎԱԾ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁ. Արման Թաթոյանն ահազանգում է, թե ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը

   

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ`

  • Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:
  • Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։
  • ՀՀ սահմանադրության փոփոխություն՝ ըստ ադրբեջանական պահանջների։
  • Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:
  • Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:
  • Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։
  • Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:
  • Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։

Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։

Այնպես որ՝ բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ»:

168.am


դեպի ետ