• am
  • ru
  • en
Версия для печати
24.06.2024

ՈՉ ՄԵԿԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՔՊ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԵՎ ԶԻՋՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՏԵՂ ԵՎ ԵՐԲ Է ՎԵՐՋԱՆՈՒՄ․ Տիգրան Աբրահամյան

   

Երբ ՔՊ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ արեց ՔՊ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:

Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որը վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:

Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել ՔՊ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում», - գրել է նա:

past.am


դեպի ետ