• am
  • ru
  • en
Версия для печати
29.11.2020

«ԵՄ-Ն, ՉԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԿԱՐԾԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՔԱԳԻԾԸ»․ Հունաստանի ԱԳ նախարար

   

Դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին ԵՄ երկրները Թուրքիային պետք է հստակ ազդանշան տան այն մասին, որ վերջինիս վարքը դուրս է եկել թույլատրելի սահմաններից: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, գրում է Ekathimerini-ն։

Դենդիասը Bloomberg -ին տված հարցազրույցում նշել է, որ Եվրոպան պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները՝ նախազգուշացնելով, որ միջոցներ ձեռնարկելու անկարողությունը կարող է Անկարայի մոտ տպավորություն ստեղծել, որ «առանց որևէ սահմանափակումների կարող է շարունակել իր ներկայիս վարքագիծը»։

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ «Եվրամիությունը երբեմն Թուրքիային թույլ է տալիս սխալ եզրահանգումների գալ»։

Նա նաև անդրադարձել է արաբական աշխարհում Անկարայի ապակայունացնող դերին՝ նշելով, որ Թուրքիան փորձում է տապալել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կառավարությունը, ներխուժել Սիրիա և Իրաք և, առհասարակ, միշտ ներկա է այնտեղ, որտեղ խնդիր կա։

Դենդիասը վերահասատել է Թուրքիայի հետ երկխոսելու հունական կառավարության պատրաստակամությունը՝ նշելով, որ եթե երկու երկրները համաձայնության չգան, ապա այդ հարցը պետք է փոխանցվի Միջազգային դատարանի քննությանը:

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության։ Թուրքիան նաև հետազոտություններ է իրականացնում Կիպրոսի մոտ։


www.iravunk.com


դեպի ետ