• am
  • ru
  • en
Версия для печати
22.11.2020

ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԵՐ ԿԱՆ, ՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏՈՒՄ Է ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԳՏՆՎՈՒՄ Է ԶԱՆԳԵԼԱՆ, ԿՈՒԲԱԹԼՈՒԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՏԵՂ ԷԼ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ. Մեղրիի համայնքապետը սյունեցիների մտահոգությունների մասին

   

«Զանգեզուրում ինչպես ողջ հայության շրջանում մտահոգություններ կան, թե ինչ փոփոխություններ կլինեն՝ համաձայնագրի իններորդ կետի ի կատար ածվելուց հետո: Կոնկրետ իններորդ կետը վերաբերում է ճանապարհային միջանցքին: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ է ասվում հստակ այդ կետով: Ազգաբնակչությունը շատ մտահոգված է ՝ Սյունիքի ճակատագրով: Հիմա սպասում ենք, թե կոնկրետ մեզ սյունեցիներիս ինչ է առաջարկվում, ժամանակից առաջ չընկնենք, ամեն դեպքում մենք մեր վեաբերմունքը արտահայտելու ենք: Այսինքն վերջնական որոշում դեռ չկա, մեզ համենայնդեպս չեն տեղեկացրել»,– «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի շուրջ ստեղծված մտահոգություններին, ասաց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

– Որն՞ է կարեւոր մտահոգությունը պարոն Զաքարյան:

– Մեզ մի բան էլ է մտահոգում շատ, երբ նայում ենք խորհրդային միության քարտեզով որ նայում ենք վարչական տարածքներին տեսնում ենք, որ Կապան-Գորիս ճանապարհահատվածում տեղեր կան, որ վարչական սահմանը հատում է կամ նույնիսկ գտնվում է Զանգելան, Կուբաթլուի տարածքում, հետագայում շահագործելու դեպքում այդտեղ էլ հստակեցման կարիք կա, բայց այս պահին դեռ ոչ մի խնդիր չկա։

Տարբեր կարծիքներ կան, իհարկե ոչ մեկն էլ չէր ցանկանում, մանավանդ այդ ֆորմատով, այդ ճանապարհը տրամադրել, բայց դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, Արցախին, դրա դիմաց Լաչինով միջանցք է տրամադրվում, դրա համար ըմբռնումով ենք մոտենում, բայց հստակություն էլ չկա, թե դա ինչ ճանապարհ է, մինչև հիմա ասում էին ավտոճանապարհ, հիմա արդեն պարզվում է, որ երկաթուղի պետք է լինի։ Կառավարությունում էլ հստակ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, ասում են, որ դեռ պետք է քննարկվեն հստակ կետերը: Դրա համար դեռ շատ բան անորոշ է:


Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ