• am
  • ru
  • en
Версия для печати
03.08.2025

ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՎԵՀԱՐԱՆԻ ԳՐՈՀԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՆԻԿՈԼԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

   

Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանդես եկավ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով եւ իր ոհմակի հետ հետագայում բազմիցս կրկնեց այն, քչերը հասկացան, որ նա չի ստում, բայց կիրառում է մանիպուլյատիվ հնարք: Ապագա, իհարկե՛, կա, այսպես թե այնպես, ապագա լինելու է, 2021- ին հաջորդեց 2022-ը, 2022- ին՝ 2023-ը, 2023- ին՝ 2024- ը, 2024- ին՝ 2025- ը, 2025- ին էլ 2026- ն է հաջորդելու, քանի որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ ու դեռ երկար կպտտվի, ժամանակն առաջ է ընթանում:

1915-ին էլ, երբ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը հասցրեց իր գագաթնակետին, էլի ապագա կար. 1915- ին հաջորդեց 1916-ը, եւ այդպես աշխարհը եկավ հասավ մինչեւ մեր օրեր: Եթե հայադավի հնչեցրած կարգախոսը փորձենք ընկալել ու մեկնաբանել ոչ թե զուտ ժամանակի հաջորդականության, ֆիզիկական ընթացքի առումով, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ում համար կա այդ ապագան…

Օրինակ, 1915-ին ցեղասպանված մեր նախնիների համար եղա՞վ այդ ապագան… Թուրքերի համար հաստատ եղավ. մեր հայրենիքի բնիկ տերերին բնաջնջեցին, տիրեցին մեր երկրին, անցած տարիների ընթացքում տնտեսական եւ այլ առումներով հզորացան, 1915-ի Թուրքիայի հետ իր զարգացվածությամբ ու հզորությամբ անհամեմատելի պետություն ստեղծեցին եւ ունեն, այսօր աշխարհի առավել հզոր պետությունների շարքում են:

Կամ՝ 44-օրյա պատերազմում զոհված մեր, տարբեր գնահատականներով, 5000-ից կամ 7000-ից ավելի զինվորների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության, Հադրութից, ազատագրված մեր տարածքների իրենց տներից փախած, մազապուրծ եղած մեր հայրենակիցների համար եղա՞վ այդ ապագան… Ադրբեջանի եւ ադրբեջանցիների համար հաստատ եղավ: 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից եւ էթնիկ զտումից հետո Արցախի Հանրապետության եւ արցախցիների համար եղա՞վ ապագա… Ադրբեջանի եւ ադրբեջանցիների համար հաստատ եղավ, ով կասկածում է, թող տեսնի Արցախն ու կհամոզվի:

Այնպես որ, երբ Նիկոլը հնչեցնելով «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը, մտքում նկատի ուներ եւ ունի ոչ միայն ժամանակի ֆիզիկական ընթացքը, այլեւ իր հարազատ եղբայրակիցների՝ ադրբեջանցիների, թուրքերի ապագան, Ադրբեջանի եւ Թուրքիայի ապագան եւ ոչ թե Հայաստանի եւ հայերիս պայծառ, բարեկեցիկ կամ գոնե ապահով ապագան:

Բայց մարդկանց ինչ-որ մի մաս հավատաց Նիկոլին ու խաբվեց, իսկ իր ոհմակն էլ հրապարակավ այնպես ներկայացրեց, թե 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացել է` «Ապագա կա՛, կա, ապագա» կարգախոսով:

Վերոնշյալ կարգախոսը հիշեցինք, քանի որ Նիկոլն այժմ էլ Վեհարան իր եւ իր ոհմակի հանցավոր ներխուժումը նախապատրաստելու ընթացքում դարձյալ դիմել է նմանաբնույթ մանիպուլյատիվ հնարքի: Հուլիսի 23-ին նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հերթական պղծագրով, որով մասնավորապես հայտարարել է, որ «Վեհարանը վեհի՛» «Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին.

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում),

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին,

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը,

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը,

զ) ամեն օր աղոթող լինեն,

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»։

Շարժումն առաջնորդելու չափանիշները սահմանելուց մի քանի քանի տող հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է. «Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն՝ համապատասխանում եմ այդ չափանիշներին»։

Սատանային բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլի այս գրվածքը կարդացող միամիտ կամ անտեղյակ մեկը կարող է մտածել, թե այս ինչ հավատացյալ ու բարեպաշտ վարչապետ ունենք, մի քիչ էլ որ հավատքում առաջադիմի, համարյա թե սուրբ կլինի, ինչ վատ կլինի, որ նույնիսկ համադրի վարչապետի եւ կաթողիկոսի պաշտոնները…

Նիկոլը Հայ Առաքելական Եկեղեցում մկրտվա՞ծ է, թե ոչ՝ չգիտենք, բայց իրականում նա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ չէ, ինչը հենց ինքն է բազմիցս փաստել տարբեր առիթներով: Մարդը կարող է, ասենք, մանուկ կամ պատանեկան տարիքում մկրտված լինել Հայ Առաքելական Եկեղեցում, բայց հետեւորդ չլինել: Այսինքն՝ մկրտված լինելը դեռ ինքնաբերաբար չի նշանակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ լինել, մինչդեռ գերագույն գլխավոր կեղծարար Նիկոլն իր վերոնշյալ գրառման մեջ Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված լինելը նույնական է համարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ լինելուն:

Ինչ վերաբերվում է մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ամբողջ հոգով, այսինքն՝ լիովին հավատալուն, Աստվածաշունչը գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինելուն, ապա սատանան նույնպես հավատում է Հիսուս Քրիստոսի գոյությանը, Աստվածաշունչն էլ հաստատ սկզբից մինչեւ վերջ գոնե մեկ անգամ կարդացած կլինի: Սատանան Աստծո հակառակորդն է, հետեւաբար չի կարող Աստծո դեմ պայքարի ելնել, պատերազմ մղել առանց Աստվածաշունչը կարդալու, նրա գաղափարախոսությանը ծանոթ լինելու:

Հիսուս Քրիստոսին լիովին հավատալը դեռ չի նշանակում քրիստոնյա լինել, Քրիստոսի պատվիրանները կատարել եւ քրիստոնեական կյանքով ապրել: Քրիստոնեական կյանքն ո՜ւր, Նիկոլն ուր…

Անդրադառնանք Նիկոլի սահմանած մյուս չափանիշին՝ վերջին հինգ տարում Մեծ պահքը գոնե մեկ անգամ պահած լինելուն, որին, ըստ իր գրառման, ինքը համապատասխանում է: Հնարավոր է, որ այս դեպքում եւս ստում է, հնարավոր է նաեւ, որ ճիշտ է ասում՝ վերջին հինգ տարում Մեծ պահքը գոնե մեկ անգամ պահել է: Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա նա չի ասում, թաքցնում է, որ Մեծ պահքը վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել է ոչ թե քրիստոնեական տեսանկյունից, հոգեւոր առումով, այլ զուտ առողջական նկատառումներով, գիրացած մարմինը թունավոր, վտանգավոր խարամներից մաքրելու նպատակով:

Ամեն օր աղոթող լինելու հարցում էլ Նիկոլը, հնարավոր է, չի ստում, բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում ո՞ւմ է աղոթում՝Աստծո՞ւն, թե՞ սատանային… Տողերիս հեղինակի համոզմամբ, որը բխում է անցյալում եւ ներկայում Նիկոլի գործունեության (նաեւ՝ անգործության) համակողմանի վերլուծությունից՝ սատանային:

Անդրադառնանք նաեւ Նիկոլի սահմանած չափանիշներից վերջինին, ըստ որի, ինքը հավատում է, որ «Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»: Մեր նախնիների սուրբ ավանդին Մայր Աթոռի նորոգման օրակարգի համապատասխանությունից արտահայտվել է մեկը, ով հրապարակավ արտահայտել է իր մտադրությունը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու վերաբերյալ, որում խոսք կա մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամի մասին: Սրանով ամեն ինչ ասված է, թե Նիկոլն իրականում հարգո՞ւմ է մեր նախնիների սուրբ ավանդը, պատգամը, թե կեղծավորաբար ձեւանում է այդպիսին:

Արթուր Հովհաննիսյան
iravunk.com


դեպի ետ