• am
  • ru
  • en
Версия для печати
26.05.2025

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

   

Իսրայելի կառավարությունը կորցնում է դաշնակիցներին արևմտյան երկրների շրջանում՝ Գազայի հատվածում իրականացվող գործողության և մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման պատճառով, հաղորդում է Axios պորտալը։

Երեքշաբթի օրը 22 երկիր համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իսրայելին ապահովել Գազայի հատվածին օգնության մատակարարումների լիարժեք վերսկսումը։

Փաստաթուղթը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչներ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Առանձին հայտարարությամբ Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դադարեցնել մարտական գործողությունները Գազայում և թույլատրել մարդասիրական օգնության առաքումն այնտեղ՝ երկրի կողմից բազային քանակի սննդամթերքի մատակարարումը թույլատրելու որոշումն անվանելով անբավարար։

Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն աննախադեպ միջազգային աջակցություն ուներ, սակայն ժամանակի ընթացքում այն սկսեց թուլանալ։ Նեթանյահուն արդեն կորցրել է «Արևմուտքում գտնվող իր ընկերներից» շատերին։

«Իսրայելի շատ մերձավոր միջազգային դաշնակիցներ բացահայտորեն դեմ են արտահայտվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը՝ Գազայի վրա շարունակվող հարվածների և խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության արգելափակման պատճառով... Իսրայելի մեկուսացումը գերազանցել է պարզապես հռետորաբանությունը», - ասվում է հոդվածում։

past.am


դեպի ետ