
ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿԻ ՇՈՒՐՋ, ԱՅՈ՛, ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ. Ռոբերտ Քոչարյանը` 2026թ. ընտրությունների, 44-օրյա պատերազմի պարտության, ներքաղաքական հարցերի մասին
Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք՝ կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել: Նման կարծիք է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեկ նպատակի շուրջ:
«Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»,- ասել է երկրորդ նախագահը:
դեպի ետ