Վերջերս լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին»/Foreign Policy Magazine ամսագրի և «Ֆանդ ֆոր Փիս»/The Fund for Peace կազմակերպության նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը»/Failed States Index վարկանիշային հետազոտության վերջին՝ 2010թ. զեկույցը։ Նշենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում երկրները, ըստ ձախողվածության աստիճանավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբի.
Վարկանիշային այս հաշվետվությունում, որտեղ ընդգրկված է 177 երկիր, ՀՀ վարկանիշային ցուցանիշը, ինչպես և նախորդ զեկույցում, շարունակում է առաջատար դիրքեր պահպանել ԱՊՀ անդամ պետությունների և տարածաշրջանի հարակից երկրների ցուցակում։ Նշենք, որ ԱՊՀ հանրապետությունների մեծ մասն ընդգրկված է երկրորդ՝ միջին աստիճանակարգման մեջ։ Բացառություն է կազմում Ուզբեկստանը, որը ներառվել է ցածրագույն՝ ահազանգող ինտենսիվության երկրների ցուցակում։ ԱՊՀ երկրներից լավագույն ցուցանիշները պատկանում են Ուկրաինային (109-րդ դիրք, 69,5 միավոր), որին անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու ՀՀ-ն՝ համապատասխանաբար 103 (72,7 միավոր) և 101 (74,1 միավոր) դիրքերով։
ՀՀ ցուցանիշը լավագույնն է Հարավային Կովկասում։ Ադրբեջանի վարկանիշը (55-րդ դիրք, 84,4 միավոր) գտնվում է ԱՊՀ երկրների ցուցակի միջին մասում՝ գերազանցելով Ուզբեկստանին, Տաջիկստանին և Ղրղզստանին։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս պետությանը՝ Վրաստանին, ապա վերջինիս ցուցանիշը, ինչպես և նախորդ զեկույցում, շարունակում է պահպանել տարածաշրջանի երեք երկրների շարքում ցածրագույն արդյունքը՝ 90,4 միավոր։ Ընդ որում, Վրաստանը 37-րդ դիրքով ամփոփում է զեկույցի ցածրագույն աստիճանակարգում հայտնված պետությունների ցուցակը։
Նկատենք, որ ՀՀ-ն զգալի տարբերությամբ գերազանցում է նաև հարևան մեկ այլ պետության՝ Թուրքիային, որը զբաղեցրել է 89-րդ դիրքը և արձանագրել 77,1 միավոր։
Աղյուսակ 1. «Ձախողված երկրների ինդեքսը» 2010թ., ՀՀ և հարակից երկրներ