
«21-րդ ԴԱՐ», №4, 2009
The 4th issue of the “21-րդ ԴԱՐ” journal
Below you can find the annotations of the articles in Armenian and their resumes in Russian.
Karen Karapetyan
COMPOSITE (INTEGRAL) INDEX OF THE ENERGY SECURITY LEVEL ASSESSMENT AND ITS FORECASTING
Համառոտագիր
|
Աշխատությունում հիմնական նպատակ է դրվել էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման հիմնախնդրին վերաբերող մի շարք մեթոդաբանական մոտեցումների և մեթոդական բնույթի փաստաթղթերի քննարկումը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության գնահատման սկզբունքների դիտարկումը, աշխարհի երկրների, խոշոր տնտեսական միավորումների, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի մյուս երկրների էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատումն ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի միջոցով, այդ ցուցանիշի վերլուծությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության մակարդակի ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի կանխատեսումները մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում:
Հետազոտությունը և կանխատեսումները կատարվել են էներգետիկայի հատվածը բնութագրող գոյություն ունեցող, միջազգային կազմակերպությունների կողմից հաշվարկվող ցուցանիշների շարքի վերլուծության հիման վրա և մեր կողմից ընտրված մեթոդաբանությամբ: Մենք հեռու ենք այն մտքից, որ սա էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման միակ ճիշտ ուղղությունն է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը կախված է նաև երկրի տնտեսության զարգացումը բնութագրող, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական բազմաթիվ գործոններից, որոնց հաշվառումը, սակայն, իրատեսական չէ տվյալ հոդվածի շրջանակներում: |
СВОДНЫЙ (ИНТЕГРАЛЬНЫЙ) ПОКАЗАТЕЛЬ ОЦЕНКИ УРОВНЯ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ И ЕГО ПРОГНОЗИРОВАНИЕ Карен Карапетян |
Резюме Задача обеспечения энергетической безопасности актуальна во всем мире, где стремительно растет потребность в энергоресурсах и в то же время обостряется проблема их нехватки. Такие тенденции не обошли и Армению, которая рассматривает обеспечение своей энергетической безопасности в контексте важнейшей составляющей национальной безопасности.
|
Sevak Sarukhanyan
“NABUCCO” GAS PIPELINE AND THE REPUBLIC OF ARMENIA
Համառոտագիր
|
«Նաբուկկո» գազատարը ամենահավակնոտ էներգետիկ նախագծերից է։ Այն ենթադրում է խոշոր գազատար ցանցի կառուցում Կենտրոնական Ասիայից մինչև Իրան ու Ադրբեջան, որի միջոցով ԵՄ երկրներին կարող է մատակարարվել տարեկան մինչև 80 մլրդ մ3 բնական գազ։
Հոդվածում քննարկվում են այդ նախագծի հնարավոր առնչությունները ՀՀ-ի հետ։ |
ГАЗОПРОВОД «НАБУККО» И РЕСПУБЛИКА АРМЕНИЯ Севак Саруханян |
Резюме Апрель и май месяцы 2009г. оказались довольно богатыми событиями, связанными с реализацией новых крупных энергетических проектов. Прошедший 24-25 апреля в Софии энергетический саммит «Природный газ для Европы: безопасность и партнерство» заложил первые реальные основы для осуществления считающегося для Европы стратегическим проекта газопровода «Набукко». 8-го же мая уже в Праге на саммите ЕС «Южный коридор – новый шелковый путь» представителями Азербайджана, Грузии, Турции и Египта была подписана совместная декларация по проекту строительства газопровода «Набукко».
|
Arshak Smbatyan, Artyom Ter-Harutyunyan
ON SINGLE THEORETICAL ISSUES OF ECONOMIC SECURITY AMID GLOBALIZATION
Համառոտագիր
|
Հոդվածում անդրադարձ է կատարվել գլոբալացման ժամանակակից ընկալմանը, դրա գնահատման տարբեր մոտեցումներին` շեշտը դնելով գործընթացի հիմնականում տնտեսական ասպեկտների վրա: Ներկայացվել են համաշխարհային գլոբալ տնտեսության ներկա իրավիճակի ընդհանուր բնութագիրը, զարգացման միտումները և ի հայտ եկած մարտահրավերները:
Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում տնտեսական անվտանգության տեսական հիմնախնդիրների շուրջ տարբեր հետազոտողների մոտեցումներին: Ելնելով գլոբալացման ներկա փուլի առանձնահատկություններից և համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրողություններից` փորձ է արվել տնտեսական անվտանգության հիմնախնդիրները դիտարկել առկա հիմնական տեսական մոտեցումների լույսի ներքո: |
ОБ ОТДЕЛЬНЫХ ТЕОРЕТИЧЕСКИХ ВОПРОСАХ ЭКОНОМИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ В УСЛОВИЯХ ГЛОБАЛИЗАЦИИ Аршак Смбатян, Артем Тер-Арутюнян |
Резюме Анализ состояния мировой экономики свидетельствует о том, что экономики национальных государств интегрированы в глобальную экономическую систему сложных и взаимосвязанных отношений. Сложившийся миропорядок подразумевает зависимость отдельных национальных экономик от глобализирующихся процессов, исходящих от мировых и региональных держав. По оценкам Всемирного банка, в 2007г. глобальный (мировой) ВВП составил более $56 трлн. На долю США пришлось почти $14 трлн (25% от этой суммы). На сегодняшний день 53 % глобального ВВП обеспечивают транснациональные компании.
|
Vardan Haykazyan
OUTLINES OF THE RA STABLE DEVELOPMENT CONCEPTION
Համառոտագիր
|
Հոդվածում դիտարկվում են այն պայմանները, որոնք կարող են նպաստել ՀՀ կայուն զարգացմանը տարբեր ոլորտներում: Առաջարկվում է հանրապետության տարածքի վարչական բաժանման նոր մոդել՝ հիմնված կենսոլորտային գավառների և ուղղահայաց գոտիների թվի նվազեցման սկզբունքների վրա, որի արդյունքում ունենում ենք 5 մարզ՝ Շիրակ, Լոռի-Տավուշ, Գեղամա, Արարատյան, Սյունիք և որպես առանձին կառուցվածք՝ Երևանի ագլոմերացիան իր արբանյակ քաղաքներով: Ներկայացվում են դրույթներ, որոնք կարող են նպաստել առանձին բնագավառների կայուն զարգացմանը: |
КОНТУРЫ КОНЦЕПЦИИ УСТОЙЧИВОГО РАЗВИТИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ Вардан Айказян |
Резюме В работе сделана попытка на фоне положения дел в мировой экономике, социального и нравственного состояния общества, реальных и возможных путей его развития оценить возможные парадигмы видения места человека в обществе, в природе и космосе. Проанализированы условия, которые могли бы способствовать становлению активного гражданского общества. Предложена новая модель административного деления территории республики, основанная на принципе выделения биосферных губерний и минимизации числа вертикальных зон в них и состоящая из 5 марзов – Ширак, Лори-Тавуш, Гегама, Араратян и Сюник, а также агломерации Еревана с городами спутниками. Обосновывается привлекательность такого разделения. Приводятся предложения, которые могли бы способствовать устойчивому развитию в отдельных отраслях: образовании, науке, строительстве, сельском хозяйстве. |
Vahram Mirakyan
MANIPULATION METHODS OF INFLUENCE IN PRINTED MEDIA
Համառոտագիր
|
Հոդվածում ներկայացված են տպագիր լրատվամիջոցներում կիրառվող եղեկատվա-հոգեբանական (մանիպուլյացիոն) հնարքների առավել հաճախ կիրառվող օրինակները, որոնց նպատակն է ազդել մարդկանց կարծիքների և դիրքորոշումների վրա` շեղելով նրանց անհրաժեշտ ուղղությամբ: Տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մեթոդները ընդունված ձևակերպումներով ներկայացնելուց հետո կատարվել է ՀՀ տպագիր վեց լրատվամիջոցների մոնիթորինգ, որի արդյունքում ընտրված թերթերը դասակարգվել են ըստ մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճանների` հիմնվելով նրանց մանիպուլյացիոն հնարքների կիրառման հաճախակիության և հոգեբանական ազդեցության խորության վրա: Մոնիթորինգի համար ընտրվել է 2008թ. փետրվարը, որովհետև հաջորդելու էին նախագահական ընտրությունները, իսկ այդ շրջանում մամուլի մանիպուլյացիոն հնարքներն ավելի ընդգծված են: |
МАНИПУЛЯЦИОННЫЕ МЕТОДЫ ВОЗДЕЙСТВИЯ В ПЕЧАТНЫХ СМИ Ваграм Миракян |
Резюме В настоящее время владение манипуляционными технологиями, а также эффективное и целенаправленное их использование стало одним из важнейших критериев воздействия на общество.
|
Hayk Nazaryan
MANIFESTATIONS OF CHINA’S NATIONAL INTERESTS IN IRAN
Համառոտագիր
|
Արդի միջազգային քաղաքականության տրամաբանության մեջ այսօր կարևոր նշանակություն ունի էներգետիկ պաշարների տիրապետումը: Հումքային պաշարների նվազման, նավթի և գազի պահանջարկի մեծացման պայմաններում պետությունների համար մեծապես կարևորվում է էներգետիկ պաշարների ձեռքբերումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, և որպես ինքնիշխանության պահպանման կենսական գրավական` ստիպում է վերջիններիս խառնվել իրենց համար անցանկալի քաղաքական գործընթացներին: |
Արդի միջազգային քաղաքականության տրամաբանության մեջ այսօր կարևոր նշանակություն ունի էներգետիկ պաշարների տիրապետումը: Հումքային պաշարների նվազման, նավթի և գազի պահանջարկի մեծացման պայմաններում պետությունների համար մեծապես կարևորվում է էներգետիկ պաշարների ձեռքբերումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, և որպես ինքնիշխանության պահպանման կենսական գրավական` ստիպում է վերջիններիս խառնվել իրենց համար անցանկալի քաղաքական գործընթացներին: ПРОЯВЛЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ИНТЕРЕСОВ КИТАЯ В ИРАНЕ |
Айк Назарян Резюме |
Online sale:www.pressinfo.am
Purchase: “Noravank” Foundation
Address: 23/1 Garegin Njdeh, Yerevan,
Phone:+374 10 44 04 73, +374 93 54 31 71