
«21-րդ ԴԱՐ» N 5 (51), 2013
Another, 5th issue of “21-րդ ԴԱՐ” by “Noravank” Foundation for 2013 touches on such issues as mass media peculiarities of Armenia (D.Galstyan, L.Hakobyan), development of the Internet in the country in 2011-2013 (S.Martirosyan), ideological grounds of the nation-state (K.Hakobyan), ways of opposing challenges Armenia and Artsakh face in the context of current geopolitical realities (S.Hovhannisyan), as well as situation in Georgia under Z.Gamsakhurdia’s presidency and after his removal (A.Zargaryan), Turkey-NATO relations (A.Hovsepyan) and main issues of industrial policy (A.Yeghizaryan).
Below you can find the annotations of the articles in Armenian and their resumes in Russian.
Diana Galstyan, Lilit Hakobyan
PECULIARITIES OF PRINTED AND WEB MEDIA IN ARMENIA
Annotation
|
Զանգվածային լրատվամիջոցները և լրատվությունն առհասարակ ունեն մի շարք գործառույթներ՝ գաղափարախոսական-կազմակերպչական, մշակութային, գեղագիտական և դաստիարակչական, գովազդային և տեղեկատվական, զվարճալի և ժամանցային։ Մինչդեռ այն տպավորությունն է, որ Հայաստանում տպագիր և առցանց լրատվամիջոցներն առավել կենտրոնանում են վերջին գործառույթների իրականացման վրա՝ բաց թողնելով կարևորագույն մյուս ասպեկտները։ Հոդվածի շրջանակներում կանդրադառնանք ՀՀ տպագիր և առցանց լրատվամիջոցներից յուրաքանչյուրի թեմատիկ բազմազանության և տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ուղղություններին և դրանցում առկա խնդիրներին։ |
ОСОБЕННОСТИ ПЕЧАТНОЙ И СЕТЕВОЙ ПРЕССЫ В АРМЕНИИ |
Резюме
СМИ обладают рядом функций, которые можно обозначить как идеологическо-организационные, культурные, эстетические и воспитательные, рекламные и информационные, развлекательные и досуговые. Однако в Армении создается такое впечатление, что печатные и сетевые СМИ фокусируются на осуществлении функций только последнего блока, упуская другие важнейшие аспекты. В статье рассматриваются общие тенденции тематического разнообразия и информационной политики каждого из печатных и сетевых СМИ Армении, а также характерные для них проблемы. |
Samvel Martirosyan
ARMENIAN INTERNET IN 2011-2013: MAIN DEVELOPMENTS
Annotation
|
2011-2013թթ. Հայաստանում կտրուկ աճել է ինտերնետից օգտվողների թիվը, ինչի արդյունքում բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է համացանցից: Օգտվողների մեծ մասը սոցիալական ցանցերի այցելուներն են: Ըստ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, լայնաշերտ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2011թ. կազմել է 378.159, իսկ ընդհանուր առմամբ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2011թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 1.835.002: |
АРМЯНСКИЙ ИНТЕРНЕТ ЗА 2011-2013 ГОДЫ: ОСНОВНЫЕ РАЗВИТИЯ |
Резюме
Армянский сегмент Интернета за 2011-2013гг. совершил резкий качественный и количественный скачок. Он стал одним из основных источников информации для общества. У 229 информационных сайтов, зарегистрированных в рейтинговой системе Circle.am, в июне 2013 года за день было 1,4 млн. посещений, примерно 75% из которых приходится на Армению. Согласно приводимой в статье довольно любопытной статистике, за последние два года в Армении наблюдается резкий, даже взрывной рост числа пользователей Интернета и соцсетей. |
Karine Hakobyan
IDEOLOGICAL GROUNDS AND FUNCTIONAL PECULIARITIES OF THE NATION STATE
Annotation
|
Ազգ-պետության և նրա ֆիզիկական ու հոգևոր տիրույթում ձևավորված քաղաքական ազգի գործառական առանձնահատկությունները պայմանավորված են ժողովրդավարության, ազատականության և ազգայնականության փոխազդեցությունների բնույթով, իսկ դրանք, իրենց հերթին, որպես գաղափարախոսություններ և կառավարման համակարգի բաղադրիչներ, բխում են ազգ-պետության նպատակներից և բարձրագույն արժեքներից (հավասարություն, ազատություն, ազգային ինքնավարություն և ինքնության պահպանում): Որքան էլ համաշխարհայնացման (գլոբալացման) գործընթացների կողմնակիցները փորձում են ընդլայնել ժողովրդավարության գործառության շրջանակները, այդուհանդերձ, պատմական փաստերն ու ժամանակակից իրադարձությունները վկայում են, որ ազգ-պետությունից դուրս ժողովրդավարությունը կորցնում է կառավարման իր ներունակությունները: Անգլիացի հասարակագետ և փիլիսոփա Մայքլ Մանի կարծիքով` ժամանակակից ժողովրդավարությունը կարող է արդյունավետ գործել միայն ազգ-պետության շրջանակում: |
ИДЕОЛОГИЧЕСКИЕ ОСНОВЫ И ФУНКЦИОНАЛЬНЫЕ ОСОБЕННОСТИ НАЦИОНАЛЬНОГО ГОСУДАРСТВА |
Резюме
Дискуссия о свободе и равенстве продолжается на другом уровне – в споре демократии и либерализма. Существует принципиальное различие между этими идеологиями, опирающимися на две разные концепции отношений между человеком и обществом. Цель данной статьи – рассмотрение взаимодействия демократии, либерализма и национализма в контексте функциональных особенностей национального государства. Центральная идея работы – это утверждение, что в национальном государстве противоречия возникают в связи с отсутствием баланса и гармонии между демократическими, либеральными и национальными идеологиями. |
Lilit Hakobyan
VALUE COMPONENT OF INTRA-CULTURAL BORDERS (On the example of the Yerevan inhabitants and people from NKR who live in Yerevan)
Annotation
|
Արդի հայ հասարակությունը և հայկական մշակույթը հետազոտողները դժվարանում են տեղայնացնել տարանջատման ընդունված մոդելներում` արևմտյան-արևելյան, ինդիվիդուալիստական-կոլեկտիվիստական (հետազոտողներն ավելի հաճախ խոսում են սահմանային դրության մասին), ինչն ավելի բազմազան և ոչ միանշանակ պատկերի է վերածվում վերջին տարիների փոխակերպումների հետևանքով: Ի հավելումն՝ ներմշակութային համատեքստում ևս կան տարբերություններ՝ կապված տարածաշրջանային (մարզային) ինքնության հետ: Առօրյա խոսակցական դիսկուրսում հաճախ նկատելի են խմբերի (ըստ տարածաշրջանային-մարզային ինքնության) հարաբերական սահմանազատումները հասարակության ներսում։ Այդպիսի սահմանազատումներն ունեն դինամիկ բնույթ, ինչը ենթադրում է, որ առանձնացումը հարաբերական բնույթ է կրում։ |
ЦЕННОСТНЫЙ КОМПОНЕНТ ВНУТРИКУЛЬТУРНЫХ ГРАНИЦ (на примере ереванцев и живущих в Ереване арцахцев) |
Резюме
Говоря об армянской культуре, исследователи обычно отмечают ее пограничное положение между Востоком и Западом, многообразие и неоднозначность ее образа. Помимо этого, во внутрикультурном контексте тоже есть свои дифференциации, связанные с территориальными (областными) идентичностями. В статье рассматриваются эти внутрикультурные границы и роль ценностных ориентаций в них. Исследование проводилось среди ереванцев и живущих в Ереване арцахцев и призвано было выяснить, на каких факторах основаны разграничения между ними и насколько в этом проявляется ценностный компонент. |
Sirak Hovhannisyan
NOTES ON EXPECTED CHALLENGES
Annotation
|
Ներկա փուլում աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց համակարգային ընկալման համար համապատասխան նախադրյալները թվում է, թե հիմնականում բացակայում են: Անշուշտ, հնարավոր քաղաքական իրադարձությունների և դեպքերի վերացականության մասին պատկերացումների` այսպես կոչված «անառարկայական» լինելու պատրանքն ունի հազարամյակների պատմություն: Եվ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ պատրանքներին ապավինելը նույնքան անօգուտ զբաղմունք է, որքան բարոյական նորմերով առաջնորդվելը: Ըստ էության, քաղաքականության մեջ կամ դիվանագիտական հարաբերություններում պատրանքներին ու բարոյականության նորմերին տուրք տալը հատկապես աշխարհաքաղաքական շահերի արժևորումների համատեքստում ոչ միայն վտանգավոր է, այլև որոշ դեպքերում` կործանարար: |
ЗАМЕТКИ ОБ ОЖИДАЕМЫХ ВЫЗОВАХ |
Резюме
Современные геополитические изменения бросают вызов всему армянскому народу в целом, и в частности – Армении и Арцаху. Чтобы выдержать их напор, необходимо, чтобы общеармянская политическая и политологическая мысль четко определила общую первоочередность, которая исходит из стратегических интересов существования и развития армянского народа, И чтобы определить эту первоочередность, нужно применять качественно новую политическую мысль, с помощью которой защитная стратегия тысячелетнего существования армян сменится стратегией развития и могущества. |
Artak Zargaryan
OUTBREAK OF CIVIL WAR IN GEORGIA (August 1991 – January 1992)
Annotation
|
1991թ. օգոստոսին ներքաղաքական իրավիճակը Վրաստանում սրվեց: Դրա համար խթան հանդիսացավ օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը: Այս իրադարձությունների նախօրեին, Վրաստանի նորանկախ հանրապետության վարչապետ Թենգիզ Սիգուրան հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, որ տարաձայնություններ են ծագել իր և նախագահ Զվիադ Գամսախուրդիայի միջև երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք սկզբունքային հարցերի շուրջ [1]։ Պաշտոնից հրաժարվեց նաև արտաքին գործերի նախարար Գեորգի Խոշտարիան։ Թվում էր, թե Զ.Գամսախուրդիայի կառավարությունը պառակտման եզրին է: Սակայն Զ.Գամսախուրդիան և նրա կողմնակիցները հայտարարեցին, որ վերահսկում են իրավիճակը և կոչ արեցին երկրի քաղաքացիներին ու քաղաքական ուժերին հանգստություն պահպանել: |
НАЧАЛО ГРАЖДАНСКОЙ ВОЙНЫ В ГРУЗИИ (август 1991 – январь 1992) |
Резюме
«Августовский переворот» 1991 года в Москве оказал негативное влияние на политическую ситуацию в Грузии. Это усилило противоречия в правительстве Гамсахурдии. Некоторые влиятельные политики покинули правительство и объединились в оппозиционную коалицию. Благодаря Т.Китовани и Национальной гвардии Грузии оппозиция смогла организовать военный переворот. Гамсахурдия покинул страну. |
Armine Hovsepyan
TURKEY-NATO RELATIONS AT CURRENT STAGE
Annotation
|
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, դրանց ընդլայնումն ու խորացումը մշտապես հանդիսացել են Թուրքիայի բազմավեկտոր արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչը` անկախ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ընթացքից: Հարկ է նշել, որ պաշտոնական Անկարայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը (Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին 1952թ. փետրվարի 18-ին, այսինքն` դաշինքի ստեղծումից երեք տարի անց` դառնալով նրա միակ մահմեդական անդամը) մարտավարական քայլ էր` թելադրված Թուրքիայի պետական արտաքին քաղաքականության առանցքային նպատակին (այն է` ամրապնդել երկրի ազգային անվտանգությունը երկբևեռ աշխարհի պայմաններում) հասնելու ձգտումով: |
ОТНОШЕНИЯ ТУРЦИЯ-НАТО НА НЫНЕШНЕМ ЭТАПЕ |
Резюме
В статье рассмотрены некоторые аспекты нынешнего этапа отношений Турция-НАТО. Отношения с НАТО, их расширение и углубление постоянно являлись важной составляющей многовекторной внешней политики официальной Анкары, вне зависимости от развития геополитических и региональных событий. Турция уделяет особое внимание эффективному использованию своих внешнеполитических ресурсов с целью установить более тесные контакты со странами, являющимися членами НАТО или способными стать ими в кратчайшей перспективе, что в ближайшем будущем может создать более выгодное внешнеполитическое положение для страны. Данный политический курс позволит официальной Анкаре увеличить свое геополитическое значение и влияние в стратегически важных для Турции зонах. Используя свое членство в НАТО, Турция продолжает развивать активную деятельность в разных регионах, в том числе в странах бывшей Османской империи, с целью усиления своего влияния. В этом контексте примечательны амбиции официальной Анкары, стремящейся утвердиться на Ближнем Востоке, Южном Кавказе, в Центральной Азии и контролировать региональные развития. |
Ashot Yeghiazaryan
PROBLEMS AND PRIORITIES OF THE INDUSTRIAL POLICY
Annotation
|
1990-ական թվականների սկզբներին միջազգային փորձագետների շրջանում գերիշխող էր այն կարծիքը, որի համաձայն՝ բոլոր զարգացող երկրներն իրենց ինստիտուտները պետք է վերակառուցեն, իսկ տնտեսական վերափոխումներն իրականացնեն Վաշինգտոնյան կոնսենսուսի շրջանակներում Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրներին առաջարկվող միևնույն (կամ այլ կերպ ասած` ունիվերսալ) դեղատոմսերի համաձայն` մասնավորեցում, առևտրի ազատականացում, կապիտալի շուկաների ապակարգավորում, հրաժարում արդյունաբերական քաղաքականությունից: |
ПРОБЛЕМЫ И ПРИОРИТЕТЫ ПРОМЫШЛЕННОЙ ПОЛИТИКИ |
Резюме
Статья посвящена обсуждению основных вопросов промышленной политики. Прежде всего представлены существующие различные трактовки понятия «промышленная политика». При этом из них выделены те, которые более точно характеризуют особенности нынешней ситуации экономики Армении. С точки зрения государственного вмешательства экономики рассматривается следующий вопрос: свободный рынок или отраслевая политика? Также проанализированы основные возражения относительно проведения промышленной политики. Было доказано, что единственной разумной альтернативой монетаризма является промышленная политика. В этой связи представлены основные особенности промышленной политики в Армении, сформулированы ее цели и приоритеты. |
Purchase: “Noravank” Foundation
Address: 23/1 Garegin Njdeh, Yerevan,
Phone:+374 10 44 04 73, +374 93 54 31 71