
«21-րդ ԴԱՐ» N 4 (50), 2013
The 4th issue of “21-րդ ԴԱՐ” journal for 2013 (50th anniversary issue) was published. The issue covered rather wide range of very topical issues: realities of the multi-polar world, factual genocide is Syria (G. Harutyunyan), problems of the energy development in Armenia in the context of integration processes (S. Sarukhanyan), current stage of the Armenian-Russian relations (S. Grinyaev), memories about the Armenian Genocide (M. Dabagh), failure of the Armenian programme of getting access to the sea at San-Remo conference (Sh. Torosyan). The articles by B. Husainov, Y. Charalambidis, V. Hunanyan, S. Saradzhyan and M. Marutyan are also remarkable.
Below you can find the annotations of the articles in Armenian and their resumes in Russian.
Gagik Harutyunyan
MULTI-POLAR REALITIES, MIDDLE EAST AND “CREEPING LINE” MODE GENOCIDE
Annotation
|
Այսօր դժվար է վիճել այն փաստի հետ, որ անցյալ դարավերջին միաբևեռ գերիշխանության հաստատումից հետո սկսված ազդեցության ոլորտների համատարած զավթումը փոխակերպվում է բազմավեկտոր համառ դիմակայության, որն ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի նոր և ավելի քան հեղհեղուկ կանոններով, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես առանց դրանց։ Այս նոր իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները, համաշխարհային առաջատար մնալով, դադարել է հեգեմոն լինելուց։ Հետաքրքիր է, որ ոմանք կանխատեսում են անգամ գերտերության փլուզումը, և այդ կանխատեսողների մեջ են ոչ միայն փոքր-ինչ կտրուկ արտահայտվող Ռեյգանի վարչակազմի ֆինանսների փոխնախարար Փոլ Կրեյգ Ռոբերտսը կամ էլ «Թրենդների հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջերալդ Սելենտեն, այլև հեղինակավոր համալսարանական պրոֆեսորներ։ Անհանգստացնող են նաև այլախոհներ Ջ.Ասանժի և Էդ.Սնոուդենի հետապնդումները, որոնք հանդես են գալիս տեղեկատվական տոտալ վերահսկողության դեմ։ Այդ գործողություններն (ինչպես նաև շարքային Բ.Մենինգի «խղճի բանտարկյալի» կարգավիճակ ստանալը) աշխարհով մեկ ակտուալացրին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործությունները։ |
МУЛЬТИПОЛЯРНЫЕ РЕАЛИИ, БЛИЖНЫЙ ВОСТОК И ГЕНОЦИД В РЕЖИМЕ «БЕГУЩЕЙ СТРОКИ» Гагик Арутюнян |
Резюме Захват сфер влияния, начавшийся с установлением в конце прошлого века монополярной гегемонии, сегодня трансформируется в упорное многовекторное противостояние. Характерной чертой мультиполярного миропорядка является участие в глобальных процессах влиятельных неправительственных – финансовых, общественных, религиозных и других – структур. Подобный рост «числа переменных», а также высокая частота изменения этих переменных затрудняет адекватное восприятие и реагирование на происходящие политические процессы. Такое положение увеличивает вероятность принятия не совсем корректных решений со стороны ведущих геополитических акторов и тем самым заметно снижает общий уровень глобальной безопасности.
|
Sevak Sarukhanyan
PROSPECTS OF THE ARMENIAN ENERGY SYSTEM IN THE CONTEXT OF INTEGRATION PROJECTS
Annotation
|
Հոդվածում քննարկվում են եվրոպական տնտեսական տարածքին և Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման քաղաքական և տնտեսական հարցերը՝ էներգետիկ անվտանգության վրա դրանց ազդեցության տեսակետից։
Հայաստանի էներգետիկ հատվածի ընդհանուր և ընթացիկ պայմանները Էներգետիկ անվտանգությունը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Դա պայմանավորված է ոչ այնքան հեռավոր 1990-ական թվականների պատմությամբ. Հայաստանի էներգետիկան ամենից շատ է տուժել Խորհրդային Միության փլուզումից։ Էներգետիկ հումքի ներմուծումն Ադրբեջանի տարածքով (գազամուղ և երկաթուղի) դադարեցվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, և 1990-ականների սկզբից մատակարարման միակ հնարավորությունը մնաց այն երթուղին, որն անցնում էր պարբերաբար քաղաքական ճգնաժամերի մեջ հայտնվող Վրաստանով։ |
ПЕРСПЕКТИВЫ АРМЯНСКОЙ ЭНЕРГЕТИКИ В КОНТЕКСТЕ ИНТЕГРАЦИОННЫХ ПРОЕКТОВ Севак Саруханян |
Резюме Автор данной статьи рассматривает политические и экономические вопросы интеграции Армении в ЕС и Таможенный союз с точки зрения их влияния на энергетическую безопасность.
|
Sergei Grinayev
RUSSIA AND ARMENIA AT THE TURN OF THE DECADES OF THE 21ST CENTURY
Annotation
|
2013թ. սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ստորագրվեց պատմական փաստաթուղթ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Պատմական այս իրադարձությունը տեղի ունեցավ եվրասիական ինտեգրման հակառակորդների խիստ քննադատության ներքո։ Քննադատողները հիմնականում կենտրոնանում են Միության աղոտ հեռանկարների և ինտեգրումից Հայաստանին սպասվող որևէ նշանակալի առավելության անհնարինության վրա։ Արդյո՞ք այդպես է։ Սույն հոդվածում փորձում ենք վերլուծել ռուս-հայկական հարաբերություններում ստեղծվող իրավիճակը։ |
РОССИЯ И АРМЕНИЯ НА РУБЕЖЕ ДЕСЯТИЛЕТИЙ XXI ВЕКА Сергей Гриняев |
Резюме 3 сентября 2013 года во время встречи президентов Армении и России в Москве был подписан исторический документ о присоединении Республики Армения к Таможенному союзу Белоруссии, Казахстана и России. Это историческое событие прошло на фоне резкой критики противников евразийской интеграции. Критики сосредотачиваются главным образом на туманных перспективах союза и невозможности получить сколько-нибудь значимые преимущества для Армении от интеграции. В статье предпринята попытка анализа складывающейся ситуации в российско-армянских отношениях. |
Bulat Husainov
GLOBALIZATION CHALLENGES AND INTENSIFICATION OF INTEGRATION PROJECTS
Annotation
|
Արդի աշխարհում գլոբալացման և տարածաշրջանային ինտեգրացիայի հարաբերակցությունը խիստ հրատապ է դառնում։ Գլոբալացումը, որ համաշխարհային տնտեսության զարգացման բազմակերպ և հակասական գործընթաց է ներկայացնում, առաջ է բերում նորանոր ինտեգրացիոն դաշինքներ և միություններ։ Տարածաշրջանային ինտեգրացիան բարդ գործընթաց է, որը կախված է յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի որոշակի առանձնահատկություններից, որտեղ գոյություն չունեն այնպիսի կանոններ, որոնք միաժամանակ և՛ համընդհանուր կլինեին, և՛ կիրառելի ինտեգրացիոն համաձայնությունների քաղաքականություն վարելու համար։ |
ВЫЗОВЫ ГЛОБАЛИЗАЦИИ И УСИЛЕНИЕ ИНТЕГРАЦИОННЫХ ПРОЦЕССОВ Булат Хусаинов |
Резюме Корреляция глобализации и региональной интеграции стала актуальным вопросом в современном мире. Глобализация, являющаяся разносторонним и противоречивым процессом мирового экономического развития, порождает новые интеграционные блоки и союзы. Региональная интеграция является сложным процессом, в основном зависящим от определенных особенностей каждого специфического случая, где не существует правил, которые были бы одновременно и универсальными, и практичными для осуществления политики в отношении интеграционных процессов. |
Yanos Charalambidis
INVISIBLE WAR
Annotation
|
Միջազգային համակարգում դեռևս գերակայում են ինքնիշխան ազգային պետությունները, որոնք հանդես են գալիս որպես գլոբալ համակարգի հիմնական կառուցվածքային դերակատարներ։ Այնուհանդերձ, ազգային պետությունները գլոբալ հարթակում գործունեություն ծավալած միակ դերակատարները չեն։ Շուկաները և վերազգային հսկաները, նույնիսկ այնպիսի ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսին «Ալ Քաիդան» է, նույնպես գործում են գլոբալ ասպարեզում՝ նպատակ հետապնդելով փոփոխության ենթարկել միջազգային համակարգի կառուցվածքը։ Այս առումով նշված միջազգային դերակատարները ձգտում են փոխարինել միջազգային ասպարեզում գերիշխող պետություններին։ Իշխանության բաղադրիչներից մեկը տեխնոլոգիան է, և հետևապես հարկ է ուսումնասիրել այն դերը, որ ունի տեխնոլոգիան միջազգային համակարգում` գերիշխանության շուրջ ընթացող «խաղերում»։ |
НЕВИДИМАЯ КИБЕРВОЙНА Янос Хараламбидис |
Резюме В статье обсуждается важность технологий в современную эпоху, в частности в контексте войны нового типа – кибервойны. Война этого типа соответствует происходящим в международной системе структурным изменениям, в которых технологии играют особую роль. Проанализированы разные типы войн, предпринята попытка сформулировать понятие «кибервойна» и объяснить ее практическое осуществление. Обсуждается воздействие кибервойны на развитие международной системы и произошедшие вследствие этого структурные изменения, а также та важная роль, которую играют на международной арене кибервойны и технологии. |
Mihran Dabagh
ARMENIAN POLICY OF MEMORY IN THE AGE OF GLOBALIZATION
Annotation
|
Կարլ Մարքսը մի անգամ ասել է. «Շահը հիշողություն չունի, քանի որ մտածում է միայն իր մասին»։ Ով ինքն իրեն չի հիշում, ով այդպիսով մոռանում է իր սեփական գործողությունների պատմական նախադրյալները, նա կարող է սեփական շահը հետապնդել անզիջում և առանց հետևանքները նկատի առնելու:
Հիշողությունից զուրկ լինելը, ըստ այդմ, քաղաքական և պատմական առնչություններում նշանակում է զուրկ լինել խղճից: Կարելի է պայմանականորեն ասել, որ միայն հիշողության ազատագրումն է բացում քաղաքական գործունեության տարածքներ, քանի որ այն ձերբազատում է պատմական պատասխանատվությունից: Պատմության հետ քաղաքական հարաբերման այնպիսի սկզբունքը, որտեղ հաշվի են առնվում միայն առաջադիմությունն ու հաջողությունը, իսկ զոհերն անտեսվում են, խստորեն քննադատել է գերմանաբնակ հրեա Վալտեր Բենիամինն իր վերջին աշխատության` 1939թ. գրած պատմափիլիսոփայական ուսումնասիրության մեջ: |
АРМЯНСКАЯ ПОЛИТИКА ПАМЯТИ В ЭПОХУ ГЛОБАЛИЗАЦИИ Мигран Дабаг |
Резюме В статье затрагивается тема начатых в 1980-х гг. обсуждений относительно «коллективной памяти» или «культуры памяти», обещавших впервые в мире уделить специальное внимание воспоминаниям жертв и самим жертвам. Представлена разница между понятиями «воспоминание» и «память». Делается важное заключение: Диаспора как децентрализованная структура может стать носителем концепции мультицентровой памяти. И будет правильным принять вызовы времени, развивать нашу политику в соответствии с ними и усилить политических носителей концепции памяти в лице армянской Диаспоры. Императивом армянской политики памяти в будущем должно стать то, что она больше не должна ориентироваться на логику турецкой политики отрицания, но активно и конструктивно проникнуть в тот дискурс, дискуссии, которые существуют на Западе. |
Shirak Torosyan
ACCESS TO SEA ISSUE AND ARMENIAN GEORGIAN DISAGREEMENTS AT THE SAN-REMO CONFERENCE
Annotation
|
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Փարիզում գործող հայկական զույգ պատվիրակությունների գլխավոր խնդիրներից մեկը Հայաստանի համար դեպի ծով ելքի ապահովումն էր: Մեծ Հայաստանի տեսլականը կյանքի կոչելու պարագայում դեպի Միջերկրական ծով ելքը կապահովվեր Կիլիկիայով, իսկ դեպի Սև ծով ելքը` Տրապիզոնով: Քանի որ Անտանտի երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կիլիկիան անցնում էր Ֆրանսիային, Կիլիկիայով ծովային ելքի հարցը փակվեց: Թեև Տրապիզոնով ծով դուրս գալու հարցը երկար քննարկվեց, սակայն դա ևս քիչ հավանական էր համարվում առկա մի շարք խոչընդոտների պատճառով. 1. Կիլիկիայում, Սիրիայում և Փոքր Հայքում հաստատվելու, ինչպես նաև Թուրքիայի տարածքում կոնցեսիաներ ձեռք բերելու դիմաց Ֆրանսիան Թուրքիային աջակցում էր այլ տարածքներ, այդ թվում Տրապիզոնը, նրա կազմում պահելու համար, 2. Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան, սկսած Լոնդոնի կոնֆերանսից, սկսեցին դեմ արտահայտվել Էրզրումը Հայաստանի կազմում թողնելու մտքին, ինչը մեծ դժվարություններ կառաջացներ Հայաստանի համար Տրապիզոնին տիրապետելու գործում, 3. Պոնտոսի հույները դեմ էին Տրապիզոնը Հայաստանին հանձնելուն և պայքարում էին կամ Պոնտոսի հունական անկախ պետություն, կամ հայ-հունական կոնֆեդերացիա ստեղծելու համար: |
ВОПРОС О ВЫХОДЕ К МОРЮ И АРМЯНО-ГРУЗИНСКИЕ РАЗНОГЛАСИЯ НА КОНФЕРЕНЦИИ В САН-РЕМО Ширак Торосян |
Резюме После Первой мировой войны приоритетной задачей армянской дипломатии стало обеспечение Армении выхода к морю. В 1920г. на конференции в Сан-Ремо была предпринята попытка дать Батуми статус свободного порта. Но наша дипломатия и тут потерпела неудачу. Главной виновницей провала стала меньшевистская Грузия, а помогал ей Азербайджан. Своя доля вины была и у армянской стороны, не сумевшей правильно сориентироваться и предъявить осуществимые требования, не сумевшей предотвратить проводимую Азербайджаном политику вбивания клина между Арменией и Грузией. |
Vahan Hunanyan
NON-EFFICIENCY OF EUROPEAN MODEL OF CONFLICT SETTLEMENT IN REGARD TO THE NAGORNO-KARABAKH PROBLEM
Annotation
|
Ժամանակակից աշխարհում հակամարտությունների կարգավորման դաշտում կարևոր խաղացող է Եվրոպական միությունը (ԵՄ): ԵՄ-ը բնորոշվում է որպես հաջողված խաղաղության նախագիծ, քանի որ եվրոպական ազգերի միջև հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը միության ստեղծման հիմքում դրված գաղափարներից մեկն է:
Հակամարտությունների կարգավորումը հռչակված է ԵՄ միասնական արտաքին քաղաքականության հիմնական կետերից մեկը: Դեռևս 1993թ. եվրոպական ուսումնասիրությունների մասնագետ Ք.Հիլը նշում էր, որ ԵՄ-ը ստանձնելու է «տարածաշրջանային խաղաղարարի» և «հակամարտությունների միջնորդի» գործառույթներ: ԵՄ-ի մասին պայմանագրի 3-րդ հոդվածում, որտեղ հայտարարվում են միության նպատակները, ամրագրված է. «Միության նպատակն է տարածել խաղաղությունը, իր արժեքները»։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ է նշել, որ ԵՄ հայտարարությունները և ցանկությունները հաճախ կարող են չհամընկնել գործնական քաղաքականության քայլերի հետ, և ինչպես Հիլն է նկատել, ԵՄ-ից սպասումների և իրական կարողությունների միջև զգալի տարբերություն կա։ |
НЕЭФФЕКТИВНОСТЬ ЕВРОПЕЙСКОЙ МОДЕЛИ УРЕГУЛИРОВАНИЯ КОНФЛИКТОВ В СЛУЧАЕ НАГОРНО-КАРАБАХСКОЙ ПРОБЛЕМЫ Ваан Унанян |
Резюме В статье исследуется вопрос эффективности европейской модели урегулирования конфликтов в случае Нагорного Карабаха. Рассматриваются основные элементы и характеристики так называемой политики «конструктивной вовлеченности» ЕС, на которой основывается европейская модель, а также позиция ЕС относительно урегулирования нагорно-карабахской проблемы. Утверждается, что способность ЕС оказывать позитивное влияние на урегулирование существенно ограничена, так как политика «конструктивной вовлеченности» неэффективна, что в свою очередь обусловлено тем, что у одной из сторон конфликта – Азербайджана – нет желания начать реальный процесс европеизации и сближения с ЕС. |
Simon Saradzhyan, Monika Harutyunyan
LEE KUAN YEW’S LESSONS FOR ARMENIA
Annotation
|
Աշխարհում, թերևս, պետական գործիչ չի մնացել, որ լսած չլինի Սինգապուրի տնտեսական հրաշքի մասին, որը սկսվել է 50 տարի առաջ և շարունակվում է առ այսօր։ Եվ եթե կա մեկը, առանց որի Սինգապուրի ֆենոմենալ փոխակերպումը հնարավոր չէր լինի, ապա նա Լի Քվան Յուն է։
Սինգապուրի վերափոխման համար Լիի կատարած գործերը փաստագրված են տասնյակ գրքերում, սակայն վերջերս լույս տեսած ամերիկյան պետական գործիչներ Գրեմ Ալիսոնի, Ռոբերտ Դ. Բլեքվիլի և Հարվարդի համալսարանի հետազոտող Ալի Ուայնի համահեղինակած գիրքը տարբերվում է մյուսներից։ «Լի Քվան Յու. մեծ վարպետի խորաթափանց մտորումները Չինաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի շուրջ» վերնագրով գիրքը հրատարակվել է 2013թ. մարտին և հիմնականում կենտրոնացած է Չինաստանի վերելքի շուրջ։ Սակայն գրքում նաև ներկայացված է Սինգապուրի հիմնադիր հոր գործնական խորհուրդների համապարփակ մի հավաքածո առ այն, թե ինչպես կառուցել և աշխատեցնել պետական կառավարման արդյունավետ համակարգ։ Այդ խորհուրդները ցանկացած երկրի պետական գործիչ օգտավետ կհամարի։ |
УРОКИ ЛИ КВАН Ю ДЛЯ АРМЕНИИ Симон Сараджян, Моника Арутюнян |
Резюме В статье рассматривается феномен осуществленного одним из отцов основателей армянской общины Сингапура, Ли Кван Ю, экономического чуда, которое позволило Сингапуру из страны третьего мира перейти в первый. Авторы считают его воззрения довольно поучительными для Армении. Если Ли прав в том, что география значит меньше технологий, то для стран, которые, подобно Армении, не имеют выхода к морю, обозначенные им тенденции предоставляют больше возможностей добиться успеха. А стремление к новым технологиям предполагает перманентное образование населения на протяжении всей жизни. Армении необходимо улучшить качество человеческого капитала. |
Subscription: www.pressinfo.am, Haymamul
Purchase: “Noravank” Foundation
Address: 23/1 Garegin Njdeh, Yerevan,
Phone:+374 10 44 04 73, +374 93 54 31 71