«ATV Int»-ը հաղորդումները հեռարձակում է 4 լեզվով` հայերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն: Սկզբում հայտարարվում էր, թե հեռուստաընկերության ստեղծման նպատակը Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին իրենց լեզուներով ծրագրեր ապահովելն է2: Հետագայում Ադրբեջանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը «ATV Int»-ի ստեղծումն արդարացրեց այն փաստով, որ Ադրբեջանի տարածքում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելելուց հետո անհրաժեշտ էր լրացնել բացը3՝ մոռանալով նշել, որ Ադրբեջանում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումները հայերեն կամ պարսկերեն չէին։
Հետագայում վերջնականապես խոստովանեցին, որ «ATV Int»-ի նպատակը քարոզչությունն է: Վագիֆ Այդինօղլին նշել է4, որ նոր հեռուստաալիքի գլխավոր նպատակը քարոզչությունն է, ինչի համար արդեն պատրաստվում են փաստագրական ֆիլմեր: Որ հեռուստաընկերությունը միայն քարոզչական նպատակներ ունի` հայտարարել է նաև «ATV Int»-ի փոխտնօրեն Նաթիգ Իբրահիմովը, որը նշել է, թե հայերեն լուրերը կապված են լինելու միայն Ադրբեջանի քարոզչության հետ5: Նա նշել է նաև, որ միջազգային հեռարձակումը կատարվելու է Hot Bird և Turksat արբանյակների միջոցով:
Հիշեցնենք, որ 2009թ. սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է ՀՀ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ հեռարձակել հայալեզու հեռուստահաղորդումներ6:
Պետք է ենթադրել, որ «ATV Int» հեռուստաալիքի հիմնադրումը ադրբեջանա-թուրքական հակահայկական տեղեկատվա-հոգեբանական քաղաքականության մասն է կազմում:
Հեռուստատեսությունը տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հզոր գործոններից է: Այն թույլ է տալիս ընտրել, թե ինչպես իրականացնել ազդեցությունը՝ տեքստային/վերբա՞լ, թե՞ պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, վիճակագրություն և այլն: Պատկերային ազդեցությունն ուղղված է ոչ մասնագիտական լսարանին, որին ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն ավելի ազդեցիկ է, որովհետև փորձ է արվում ազդեցություն գործել զգացմունքների վրա, ենթագիտակցական մակարդակում:
Հեռուստատեսության միջոցով հոգեբանական ազդեցությունն ունի մի շարք առավելություններ և թերություններ7:
Անցյալ դարի 70-ականներից սկսված մի շարք ուսումնասիրություններ ապացուցում են, որ հեռուստացույց դիտելիս մարդը գտնվում է ֆիզիոլոգիական գրեթե նույն վիճակում, ինչ հիպնոսի ազդեցության ժամանակ8: Այդ պատճառով հեռուստանյութերը պատրաստվում են այնպես, որպեսզի լարված պահեն լսարանի ուշադրությունը և չթողնեն, որ հեռուստադիտողը ննջի: Մարդն աստիճանաբար կախվածության մեջ է ընկնում նման իրավիճակից:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական համակարգը համալրվեց «ծանր հրետանիով»: Հնարավոր է՝ ադրբեջանցիները չկարողանան օգտագործել նորաստեղծ հեռուստաալիքը նախանշված նպատակներին համապատասխան, ինչպես որ չեն կարողանում օգտագործել ՀՀ և ԼՂՀ բնակչության համար պատրաստվող վատորակ հայալեզու ռադիոհաղորդումները: Սակայն հաջողության հասնելու հավանականություն կա, քանի որ համացանցում տեղեկատվական պայքարի կազմակերպման մեջ առաջադիմություն ունեցել են:
Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.
Այս պայմաններում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական նոր քարոզչամիջոցի հնարավորություններն ուսումնասիրելու, հնարավոր ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի չկրկնվի ադրբեջանական համացանցային լրատվամիջոցների օրինակը, որոնք դարձել են հայկական տեղեկատվական դաշտի անբաժան մասը:
2www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.
3“В Азербайджане появится телеканал, вещающий и на армянском языке”, 05.03.2009, www.regnum.ru
5www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.
6“В Турции вплотную взялись за армянскую культуру”, www.regnum.ru
7В.Б. Вепринцев, А.В. Манойло, А.И. Петренко, Д.Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник. Москва, 2005, c. 62.
8Райнер Пацлаф, “Застывший взгляд”, Физиологическое воздействие телевидения на развитие детей, перевод с немецкого В. Бакусева, Москва, 2003, с. 12.
9Е. П. Белинская, О. А. Тихомандрицкая, “Социальная психология личности”, “Акаадемия”, Москва 2009г. С. 94