
«21-րդ ԴԱՐ» N 6, 2012
Вышел в свет последний, шестой номер журнала НОФ «Нораванк» «21-ый ВЕК» за 2012г. Под рубрикой «Вызовы Армении: Турция и Азербайджан» в номере представлены статьи Г.Арутюняна («Вызовы Армении в глобализирующемся мире»), А.Симаворяна («Предпосылки развития МЦ Турции»), Г.Аршакяна и А.Егиазаряна («Политика Турции в Закавказье и турецко-азербайджанские отношения»), Л.Эвояна («Формирование азербайджанской элиты в 1989-1994гг.»).В рубрике «Потребительская культура и СМИ» опубликована примечательная статья Э.Асадуряна о происхождении и упадке потребительской культуры.
А.Жамакочян представила характеристику СМИ Армении.
Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Гагик Арутюнян
ВЫЗОВЫ АРМЕНИИ В ГЛОБАЛИЗИРУЮЩЕМСЯ МИРЕ
Аннотация
|
Առնոլդ Թոյնբիի դասական ձևակերպմամբ՝ քաղաքակրթությունների կենսունակությունը պայմանավորված է մարտահրավերներին ադեկվատ պատասխանելու նրանց ունակությամբ, և այդ առումով պետք է ամրագրել, որ Հայաստանն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ կարողանում է դիմակայել (այս կամ այն արդյունավետությամբ) իրեն նետված մարտահրավերներին։ Մեկ այլ դիտարկում ևս. գլոբալացումն ուղեկցել է մարդկությանը վաղ անցյալից և ժամանակին ընդունել է, օրինակ, կայսերական տարածքների, այսպես կոչված, «լոկալ գլոբալացման/համահավասարեցման» տեսք և բովանդակություն։ Սակայն մենք կանդրադառնանք գլոբալացման վերջին ալիքին, որի արդյունքում (ի թիվս այլ հանգամանքների) փլուզվեցին սոցիալիստական համակարգը և ԽՍՀՄ-ը։ Այդ երևույթը, անշուշտ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, հումանիտար ու տնտեսական աղետ էր և այդ առումով՝ Հայաստանին ուղղված լրջագույն մարտահրավեր։ Սակայն լինելով տարածաշրջանի ամենակայացած երկիրը (դա պայմանավորված էր առաջին հերթին մեր քաղաքակրթական, պետական և ռազմական ավանդույթներով ու Երկրորդ հանրապետությունում ձևավորված հոգևոր, մտավոր, գիտատեխնիկական-արդյունաբերական ներուժով)՝ Հայաստանն ադեկվատ արձագանքեց վտանգներին, հաղթեց պատերազմում Ադրբեջանին և ազատագրեց Արցախը։ |
ВЫЗОВЫ АРМЕНИИ В ГЛОБАЛИЗИРУЮЩЕМСЯ МИРЕ Гагик Арутюнян |
Резюме Процессы в контексте «Арабской весны», развития вокруг иранской ядерной программы и Сирийская война дестабилизировали регион Ближнего Востока. По некоторым сценариям возможно нарушение сложившегося военно-политического баланса в регионе и усиление Турции. Амбициозные планы неоосманской элиты (формирование «Исламского НАТО», создание собственного ядерного оружия и т.п.), с учетом позиции этой страны по отношению к Армении (блокада границ, перманентные заявления по вопросу НКР и т.д.), превращают такой сценарий в серьезный вызов для Армении. Адекватной реакцией на это должна быть активизация усилий Армении в глобальных интеграционных процессах по цивилизационному признаку – в проектах Евразийского и Европейского союзов.
|
Арестакес Симаворян
ПРЕДПОСЫЛКИ РАЗВИТИЯ ТУРЕЦКИХ МОЗГОВЫХ ЦЕНТРОВ: ТЕКУЩИЕ ЗАДАЧИ
Аннотация
|
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում են հասարակությունների ու պետականությունների վրա, վերլուծվում և գնահատվում են ոչ միայն ակադեմիական կառույցների կողմից: Դրանով զբաղվում են նաև վերլուծական կենտրոնները, որոնք արևմտյան հասարակությունում ստացել են «think-tanks», այլ կերպ՝ «ուղեղային կենտրոն» (ՈւԿ) անվանումը։ ՈւԿ-ները գիտահետազոտական կազմակերպություններ են, որոնք իրենց ուշադրությունն ու ողջ աշխատանքային ժամանակը կենտրոնացնում են հումանիտար գիտությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիոլոգիական, իրավական և այլ ոլորտների ուսումնասիրության վրա։ Սակայն, ըստ էության, ՈւԿ ուսումնասիրություններում ներառվում են նաև կրթական, սպորտային, բնապահպանական և ազգային անվտանգության ու հանրային ոլորտներին առնչվող խնդիրները։ Հաշվի առնելով նրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական զարգացումներում՝ ՈւԿ-ները դիտվում են որպես «հինգերորդ իշխանություն» ԶԼՄ-ից հետո։ Այս գործընթացներից հետ չի մնացել նաև Թուրքիան, որի արտաքին և ներքին քաղաքականության մեջ ՈւԿ-ների դերը, հատկապես վերջին տարիներին, բավական մեծացել է։ |
ПРЕДПОСЫЛКИ РАЗВИТИЯ ТУРЕЦКИХ МОЗГОВЫХ ЦЕНТРОВ: ТЕКУЩИЕ ЗАДАЧИ Арестакес Симаворян |
Резюме Статья посвящена анализу развития современных турецких мозговых центров. В качестве предпосылок их развития выделен ряд геополитических и экономических факторов. Показывается, что история турецких мозговых центров насчитывает десятилетия, и сегодня они считаются субъектами, оказывающими определенное влияние на реальную политику. Этим обусловлен интерес, в последние годы выказываемый к ним госструктурами. В статье затрагиваются темы взаимоотношений «мозговые центры – государство», кадровых вопросов и интеллектуальной «продукции». |
Григор Аршакян, Арман Егиазарян
ПОЛИТИКА ТУРЦИИ В ЗАКАВКАЗЬЕ И ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ОТНОШЕНИЯ В 2002-2008гг.
Аннотация
|
2002թ. նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP)` Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, անցավ իշխանության: Մինչև 2003թ. վարչապետն էր Աբդուլա Գյուլը, ապա` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ որդեգրեց «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքը, որի մշակողը Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն է: Կուսակցության առաջնորդ Ռ.Թ. Էրդողանը Ա.Դավութօղլուին դարձրեց իր արտաքին քաղաքական գլխավոր խորհրդատուն, իսկ հետագայում` 2009թ., իր ղեկավարած կառավարության արտգործնախարար: Երկրի արտաքին քաղաքականության ուղենիշը դարձավ «Ռազմավարական խորության» տեսությունը, որը շարադրել է Ա.Դավութօղլուն 2001թ. հրապարակած իր համանուն գրքում: |
ПОЛИТИКА ТУРЦИИ В ЗАКАВКАЗЬЕ И ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ОТНОШЕНИЯ В 2002-2008гг. Григор Аршакян, Арман Егиазарян |
Резюме В статье рассмотрена политика Турции в Закавказье после прихода к власти партии «Справедливость и развитие», когда в высших политических кругах Турции начали обсуждать пути и методы достижения статуса регионального лидера. Турция могла достичь такого статуса на трех уровнях: географическом (Закавказье, Ближний Восток), религиозном (в исламском мире) и ресурсном (путем достижения контроля над экспортом азербайджанских и среднеазиатских энергетических ресурсов).
|
Лиана Эвоян
ПРОЦЕСС ФОРМИРОВАНИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ ЭЛИТЫ В 1989-1994гг.
Аннотация
|
Ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ ընձեռեց Ադրբեջանում ներքաղաքական իրադրության փոփոխությունների, իշխանական և միջկլանային պայքարի ակտիվացման և վերադասավորման համար: Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմի ձեռքբերումներն ու կորուստները հաճախ Ադրբեջանում գործող տարբեր քաղաքական ուժերի համար միմյանց դեմ իշխանական պայքար մղելու ուրույն գործոն են հանդիսացել: Հասկանալու համար, թե ինչու և ինչպես են ղարաբաղյան իրադարձությունները նպաստել Ադրբեջանի ներքաղաքական քաոսի ստեղծանը, նախևառաջ անհրաժեշտ է դիտարկել. |
ПРОЦЕСС ФОРМИРОВАНИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ ЭЛИТЫ В 1989-1994гг. Лиана Эвоян |
Резюме Ситуация вокруг Карабахской проблемы создала новые возможности для изменений во внутриполитическом раскладе в Азербайджане, активизации борьбы за власть, межкланового соперничества и соответствующих перестановок. В 1989-1993гг. в борьбе за власть в Азербайджане большую роль сыграли два фактора: семейственно-клановая система и олигархическое правление, а также интересы внешних сил, в частности Турции, по достижению военно-стратегического доминирования в регионе.
|
ПОТРЕБИТЕЛЬСКАЯ КУЛЬТУРА И СМИ
Эрик Асадурян
РАСЦВЕТ И ПАДЕНИЕ ПОТРЕБИТЕЛЬСКИХ КУЛЬТУР
Аннотация
|
2009թ. նկարահանված «Հիմարների դարը» փաստագրական ֆիլմում մտացածին պատմաբանը, որը, հնարավոր է, վերջին մարդն է Երկրի երեսին, դիտում է 2008 թվականի արխիվային նկարահանումները և խորհում վերջին տարվա մասին, երբ մարդկությունը կարող էր փրկել իրեն գլոբալ էկոլոգիական աղետից։ Խորհելով մի քանի մարդկանց՝ հնդիկ բիզնեսմենի (որը նոր էժան ինքնաթիռ էր սարքում), բրիտանական համայնքի (որը մտահոգ էր կլիմայի փոփոխություններով, բայց ընդդիմանում էր իրենց շրջանում նոր՝ քամով աշխատող տուրբինի կառուցմանը), նիգերիացի ուսանողի (որը ձգտում էր հասնել ամերիկյան երազանքին), ամերիկյան նավթագործի (որը հակասություններ չի տեսնում իր աշխատանքի և բնությունը սիրելու միջև) կյանքի մասին՝ պատմաբանը հարց է տալիս. «Ինչո՞ւ մենք չենք փրկում մեզ, երբ դրա հնարավորությունն ունեինք։ Արդյո՞ք այդքան հիմար էինք մենք։ Թե՞, գուցե, որոշակի փուլում մենք վստահ չէինք՝ արժանի՞ ենք արդյոք փրկության»։ |
РАСЦВЕТ И ПАДЕНИЕ ПОТРЕБИТЕЛЬСКИХ КУЛЬТУР Эрик Асадурян |
Резюме Хотя корни человеческого поведения кроются в эволюции и физиологии, оно управляется культурными системами, в которых люди родились. Во всех системах есть доминирующие парадигмы, управляющие культурами, – распространяемые идеи и предположения, которые формируются и укрепляются лидирующими культурными акторами и институтами, а также людьми, являющимися частью этой самой культуры. На сегодняшний день культурная парадигма, доминирующая во многих частях мира и во многих культурных системах, – консюмеризм.
|
Анна Жамакочян
ХАРАКТЕРИСТИКА СМИ В АРМЕНИИ: ПРОБЛЕМА СВОБОДЫ
Аннотация
|
Զանգվածային լրատվամիջոցների բնութագիրը դիտարկելիս հետազոտողները հաճախ առանձնացնում են բազմաթիվ չափանիշներ, ինչպիսիք են՝ լրատվամիջոցների ազատության աստիճանը, ինստիտուցիոնալացման և տեխնոլոգիականացման մակարդակը, ԶԼՄ բովանդակության որակը, տեղեկատվական քաղաքականությունը, լսարանի մեծությունը և վստահության աստիճանը, լրագրողական մշակույթն ու պրոֆեսիոնալիզմը և այլն։ Նշվածների շարքում կարևորներից է լրատվամիջոցների ազատության աստիճանը, քանի որ այն գործոնային նշանակություն ունի, և հաճախ դրանով են պայմանավորված մյուս չափորոշիչների բնութագրերը։ Հետևաբար, հոդվածում կանդրադառնանք ԶԼՄ` որպես ինստիտուտի, ազատության հնարավորություններին, դրանում քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական գործոնների դերին, Հայաստանում լրատվամիջոցների ազատության աստիճանին՝ ըստ միջազգային ինդեքսների և մեր կողմից հարցված փորձագետների գնահատականների, ինչպես նաև իրավիճակը պայմանավորող գործոնների վերլուծություններին։ |
ХАРАКТЕРИСТИКА СМИ В АРМЕНИИ: ПРОБЛЕМА СВОБОДЫ Анна Жамакочян |
Резюме В статье, опираясь на интервью с медиа-экспертами и социологами, проведенными в рамках программы «Исследование идиологем информационного пространства РА», рассматривается одна из важных характеристик СМИ – вопрос свободы средств массовой информации в Армении. Обсуждаются формы макро- и микровлияния внутренних и внешних политических и экономических факторов на деятельность СМИ в РА, воздействия технологий на тенденции либерализации армянских СМИ. Затрагиваются также культурные факторы, препятствующие либерализации СМИ. |
Подписка: www.pressinfo.am, Аймамул
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71