
«21-րդ ԴԱՐ» N 3, 2012
Вышел в свет третий номер журнала «21-րդ ԴԱՐ», охватывающий широкую тематику – от культурной революции (А.Марджанян, «Симулякр Жана Бодрияра» и «Medz Yeghern» Барака Обамы), политико-экономической сферы (А.Маркосян, Б.Авакян, «Вопросы соотношения национального и иностранного капитала в Республике Армения»; Э.Навоян, «Прототипы плана Маршала: от Чарльза Доза до ленд-лиза»; Б.Казинян, «Разделение власти как основополагающий конституционный принцип правового государства»; С.Ованисян, «Метод «локализации» в сфере политического прогнозирования») до армянского фактора (В.Миракян, «Армения в контексте иностранного и местного радиовлияния»; Л.Епремян, «Армянское табу» в Турции: опыт психоаналитического наблюдения»), вооруженных сил и терроризма (Х.Хачатрян, С.Егоян, «Подразделения ВС и борьба с терроризмом»).
Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Ара Марджанян
«СИМУЛЯКР» ЖАНА БОДРИАРА И «МЕЦ ЕГЕРН» БАРАКА ОБАМЫ
Аннотация
|
1968 թվականը, երբ հրատարակվեց Բոդրիյարի 1960թ. ատենախոսական աշխատանքը, բախտորոշ տարի էր Ֆրանսիայի համար: Այն անհանգիստ տարի էր նաև ողջ աշխարհում՝ լեցուն կարևոր իրադարձություններով: Բոդրիյարին նվիրված բազում աշխատություններում, ուր սովորաբար բերվում է նաև 60-ականների նկարագիրը, դրանք շատ դեպքերում լուսաբանվում են միակողմանի: Ուշադրությունն այստեղ հիմնականում բևեռվում է Արևմուտքի վրա, իսկ դիտարկումները սահմանափակվում են Վիետնամական պատերազմի և ռասայական խտրականությունների դեմ բողոքների ակցիաներով, ուսանողական շարժումով, ռադիկալ արվեստի դաշտում ընթացող գործընթացներով, «սեքսուալ հեղափոխության» այս կամ այն դրսևորումներով: Այսինքն` կարևոր, գունեղ, բայց բոլորվին էլ ոչ համակարգային նշանակության ասպեկտների վրա: |
Ашот Маркосян, Борис Авагян
ПРОБЛЕМЫ СООТНОШЕНИЯ ОТЕЧЕСТВЕННОГО И ИНОСТРАННОГО КАПИТАЛОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
Аннотация
|
Ժամանակակից համաշխարհային տնտեսությունն ազգային տնտեսությունների հանրագումարն է կամ ամբողջությունը, որը, սակայն, այդ տնտեսությունների մեխանիկական գումարը չէ: Ավելին, այն տնտեսական հարաբերությունների նոր որակ է և համակարգ` իրեն բնորոշ կանոնակարգերով և օրինաչափություններով: Հատկապես տնտեսական ինտեգրումը և գլոբալացումը մագնիսի այն երկու բևեռներն են, որոնք իրենց են ձգում ազգային տնտեսություններին: Զարգանալով, շարժվելով առաջին հերթին համաշխարհային կապիտալի օրենքներով և աշխարհակարգով՝ համաշխարհային տնտեսությունը ռացիոնալ ու արդյունավետ է դարձնում արտադրության գործոնների տեղաբաշխումը տարբեր պետությունների կամ դրանց տնտեսական միությունների տարածքներում: Այս տեսանկյունից առանձին ազգային տնտեսության բացարձակ և համեմատական առավելությունները պետք է տեղավորվեն ավելի խոշոր կառուցվածքային միավորների շահերի մեջ և բխեն դրանցից: |
ПРОБЛЕМЫ СООТНОШЕНИЯ ОТЕЧЕСТВЕННОГО И ИНОСТРАННОГО КАПИТАЛОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ Ашот Маркосян, Борис Авагян |
Резюме Авторы статьи обсуждают важность одного из факторов производства инвестиций для небольших национальных экономик, которые функционируют в условиях все большей открытости мировой экономики. Понятно, что развитие такой экономики, как армянская, которая характеризуется низким уровнем платежеспособности населения и малым объемом рынка, во многом зависит от внешних вливаний (как инвестиций в производство, так и трансфертов от частных лиц).
|
Эдгар Навоян
ПРОТОТИПЫ «ПЛАНА МАРШАЛЛА» ОТ ЧАРЛЬЗА ДОЗА (ДАУЭСА) ДО ЛЕНД-ЛИЗА
Аннотация
|
«Մարշալի պլանը» XX դարի ԱՄՆ արտաքին քաղաքականության առավել հաջողված սցենարային քաղաքականություններից էր՝ «ամերիկյան պատերազմը համաշխարհային տնտեսության դաշտում»: Այն առաջ էր քաշվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես եվրոպական երկրների ավերված տնտեսությունները վերականգնող ու կանաչ մայրցամաքում ամերիկյան առաջնահերթությունն ապահովող ծրագիր:
Ամերիկյան արտաքին քաղաքականության կերտողները որոշել էին օգտվել իրենց համար միջազգային-քաղաքական բարենպաստ դրությունից և առավելագույնս օգտագործել ԱՄՆ տնտեսական առավելությունն ու ռազմական հզորությունը: Նրանք գտնում էին, որ հետպատերազմյան աշխարհակարգը ներկայացնելու է «Ամերիկայի դարը», այսինքն` սահմանվելու է ըստ ամերիկյան ըմբռնումների և տնտեսական, քաղաքական ու բարոյական չափանիշների: Հ.Լյուսն այն անվանում էր «ամերիկյան աշխարհակարգ» («Pax-Americana»): |
ПРОТОТИПЫ «ПЛАНА МАРШАЛЛА» ОТ ЧАРЛЬЗА ДОЗА (ДАУЭСА) ДО ЛЕНД-ЛИЗА Эдгар Навоян |
Резюме После окончания Второй мировой войны правительство США выдвинуло «Программу восстановления Европы», которая также известна как «план Маршалла». Эта программа была не только направлена на восстановление разрушенной экономики Западной Европы, но и имела далеко идущие геополитические цели, обеспечивающие превосходство США над капиталистическим миром и будущую однополярность мира. «План Маршалла» как программа американской экономической дипломатии или экономической экспансии имела свои прототипы, в частности в планах Доза (Дауэса), Юнга и ленд-лиза. Поэтому разработчики «плана Маршалла», учитывая опыт и результаты вышеупомянутых планов, в 1947г. огласили самую успешную внешнеполитическую доктрину США XX века. |
Баграт Казинян
РАЗДЕЛЕНИЕ ВЛАСТЕЙ КАК ОСНОВОПОЛАГАЮЩИЙ КОНСТИТУЦИОННЫЙ ПРИНЦИП ПРАВОВОГО ГОСУДАРСТВА
Аннотация
|
Արդի սահմանադրագիտության մեջ սահմանադրական սկզբունքները բնորոշվում են որպես կոնկրետ պետությունների սահմանադրություններում ամրագրված հիմնարար և ելակետային դրույթներ, որոնք պայմանավորում են սահմանադրաիրավական կարգավորման առարկա հանդիսացող հասարակական հարաբերությունների բովանդակությունը: Սահմանադրական սկզբունքները կարող են վերաբերել ինչպես պետության ամբողջ սահմանադրական կարգին, այնպես էլ նրա առանձին ինստիտուտներին, ինչպիսիք են քաղաքական համակարգը, մարդու և քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակը, պետության տարածքային կազմակերպումը և այլն: Դրանցով է մեծապես պայմանավորված սահմանադրության բովանդակությունը: |
РАЗДЕЛЕНИЕ ВЛАСТЕЙ КАК ОСНОВОПОЛАГАЮЩИЙ КОНСТИТУЦИОННЫЙ ПРИНЦИП ПРАВОВОГО ГОСУДАРСТВА Баграт Казинян |
Резюме Статья посвящена одной из важнейших проблем современного правового государства – анализу основных положений конституционного принципа разделения и уравновешивания властей. Рассмотрев основные тенденции развития данного принципа в условиях современного конституционно-правового развития и сравнив их с внутригосударственной конституционной практикой и конституционно-правовым регулированием данного принципа в Республике Армения, автор выявил ряд важнейших проблем в данной сфере, для разрешения которых выдвинул предложения по изменению и дополнению соответствующих статей Конституции Республики Армения. |
Сирак Оганесян
МЕТОД «ЛОКАЛИЗАЦИИ» В СФЕРЕ ПОЛИТИЧЕСКОГО ПРОГНОЗИРОВАНИЯ
Аннотация
|
Ներկա պայմաններում ապագայի քաղաքագիտական իմաստավորման և ճանաչողության խնդիրը դարձել է առավել հրատապ: Ապագայի ճանաչողությունը կարող է նախադրյալներ ստեղծել ներկայի բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար, ինչը հնարավոր է իրագործել միայն կանխատեսումների ճանապարհով` ղեկավարվելով գիտական մեթոդաբանությամբ: «Աճող քաղաքական անկանխատեսելիությունը ձևախեղում է նաև մշակույթը, վարկաբեկում է ամբողջությամբ գիտության` որպես բանականության ոլորտի, կարգավիճակը և ճանապարհ է բացում քաղաքական ագրեսիվ շառլատանության և առասպելաստեղծության առջև: Այլ կերպ՝ քաղաքական գիտությանը քաոսի ուժերի կողմից «նետված մարտահրավեր» է, որին վիճակված է պատասխանել այդ մարտահրավերներին` մոբիլիզացնելով բանական կանխատեսման հնարավորությունները»,- գրում է Ա.Ս. Պանարինը: |
МЕТОД «ЛОКАЛИЗАЦИИ» В СФЕРЕ ПОЛИТИЧЕСКОГО ПРОГНОЗИРОВАНИЯ Сирак Оганесян |
Резюме С учетом сложности процесса прогнозирования ожидаемых в будущем событий и происшествий в статье представляется новый метод политического прогнозирования – так называемый метод «локализации». Основная цель этого метода – сделать по возможности ощутимой и видимой приблизительную картину объекта прогнозирования. |
Ваграм Миракян
АРМЕНИЯ В КОНТЕКСТЕ ЗАРУБЕЖНЫХ И МЕСТНЫХ РАДИОВЛИЯНИЙ
Аннотация
|
Ռադիոն սոցիալական դիրքորոշումների ձևավորման լայն հնարավորություններ ունի և կարող է օգտագործվել խաղաղ և պատերազմական շրջանում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հակամարտությունների լուծման հարցում: Շատ դեպքերում ռադիոընդունիչները նախապես ինքնաթիռներով նետվել են հակամարտության վայր: Այդպես է եղել Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և այլ երկրներում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ: Հայաստանի համար նույնպես կարևոր է ռադիոքարոզչության տեխնոլոգիաներին տիրապետելը, որովհետև պարբերաբար առնչվում ենք հակառակորդ պետությունների հակահայկական ռադիոքարոզչությանը, բացի այդ` հակառակորդների տարածքում արդյունավետ ռադիոքարոզչություն իրականացնելու խնդիր ևս ունենք: |
АРМЕНИЯ В КОНТЕКСТЕ ЗАРУБЕЖНЫХ И МЕСТНЫХ РАДИОВЛИЯНИЙ Ваграм Миракян |
Резюме В развивающейся эпохе СМИ радио продолжает играть важную роль в сфере пропаганды. В статье представлены особенности влияния радио, а также описывается общий обзор транслирующихся зарубежных радиостанций и определенные особенности их деятельности. |
Лилит Епремян
«АРМЯНСКОЕ ТАБУ» В ТУРЦИИ: ПОПЫТКА ПСИХОАНАЛИТИЧЕСКОГО ЭКСКУРСА
Аннотация
|
Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդն իր աշխատություններում առաջարկել է մի շարք մեթոդաբանական բանալիներ, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրության հարցում: Հոգեվերլուծական մոտեցումների տեղափոխումը ցեղասպանագիտություն նոր իմաստ է տալիս հայտնի փաստերին: Ըստ Ֆրոյդի, միջառարկայական (միջդիսցիպլինար) ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ առումով կարող են թերանալ ամեն մի առանձին բնագավառի տեսանկյունից, սակայն ստացված արդյունքները հետագայում հնարավոր է խորացնել` արդեն նոր, առավել ամբողջական ընկալման մակարդակով: |
«АРМЯНСКОЕ ТАБУ» В ТУРЦИИ: ПОПЫТКА ПСИХОАНАЛИТИЧЕСКОГО ЭКСКУРСА Лилит Епремян |
Резюме В статье с психоаналитических позиций рассматриваются особенности «армянского табу» в Турции. В вопросе соответствия табуированной темы Геноцида всеобщим принципам табу рассматриваются как совпадения, так и противоречия. Последние касаются глубоко осознаваемых (а не загадочных) причин табуирования, которые в конечном итоге приводят к вопросу притязаний армян. Однако даже такая серьезная угроза для турецкого общества не останавливает процесс преодоления «армянского табу», поскольку табу есть требование совести, а «армянское табу», напротив, направлено против этой важнейшей составляющей человеческой личности. Это приводит к болезненным явлениям в турецкой идентичности, которая закрепляет преступление геноцида как норму, где зверское, животное начало побеждает в человеке Человека. |
Хачатур Хачатрян, Сергей Егоян
ПОДРАЗДЕЛЕНИЯ ВС И БОРЬБА ПРОТИВ ТЕРРОРИЗМА
Аннотация
|
Ահաբեկչության դեմ պայքարը մեր օրերում աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում ավելի քան արդիական են։
Հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները պետություններում, միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում իրականացվում են տարբեր կառույցների համատեղ ուժերով: Դրանց ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կիրառել հատուկ զինատեսակներ, տրանսպորտային, կապի և այլ տեխնիկական ու նյութատեխնիկական միջոցներ։ Զինված ուժերը, ունենալով մեծաթիվ և արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցներին: |
ПОДРАЗДЕЛЕНИЯ ВС И БОРЬБА ПРОТИВ ТЕРРОРИЗМА Хачатур Хачатрян, Сергей Егоян |
Резюме В ходе антитеррористических действий возникает необходимость применения особых видов оружия, средств связи, транспортных, технических и материально-технических средств. ВС, имея многочисленный и профессиональный состав, будучи укомплектованными подразделениями, имеющими боевую технику и вооружение, могут оказать незаменимую помощь специализированным антитеррористическим структурам.
|
Подписка: www.pressinfo.am, Аймамул
Online продажа: www.pressinfo.am
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71