04.04.2012
«21-րդ ԴԱՐ» N 2, 2012
Вышли в свет специальные выпуски журналов НОФ «Нораванк» «21-րդ ԴԱՐ» N 2(42), «21-й ВЕК» N 2(22) и «21st CENTURY» N 1(11), в которые вошли доклады международной научно-практической конференции (9-10 декабря 2011г.), организованной Министерством диаспоры РА, фондом «Хиксос» и НОФ «Нораванк». Номера имеют общее название «Религиозно-конфессиональные сегменты Армянства: вызовы и возможности» и посвящены религиозно-конфессиональным проблемам Армянства, его иноконфессиональным и иноверующим сегментам, исламизированным армянам Турции, верообращенным амшенским армянам и пробуждению их национальной идентичности.
Ниже представляем аннотации статей на армянском.
Гагик Арутюнян
РЕЛИГИОЗНО-КОНФЕССИОНАЛЬНЫЕ ЗАДАЧИ АРМЯНСКОГО СООБЩЕСТВА В КОНТЕКСТЕ ГЛОБАЛЬНЫХ РАЗВИТИЙ
Аннотация
|
Հայկական ընդհանրական հանրության մի զգալի մասը, տարբեր գնահատականներով՝ նվազագույնը 10%-ը, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ավելին, բացի հայ կաթոլիկներից, բողոքականներից և ուղղափառներից, առկա է իսլամացված հայերի մի ստվար զանգված։ Ակնհայտ է, որ տարադավան և տարակրոն հայության վերաբերյալ զարգացած փորձագիտական պատկերացումների ձևավորումը ոչ միայն մեր ինքնաճանաչողության, այլև Ազգային անվտանգության (ԱԱ) կարևոր մաս հանդիսացող հոգևոր անվտանգության (ՀԱ) հրատապ խնդիրներից է։ Կասկած չի հարուցում նաև այն, որ առանց տարադավան և տարակրոն հատվածների վերաբերյալ հստակ պատկերացումների՝ անհնար է մշակել հայկական հանրության համերաշխ և արդյունավետ գործունեության մեխանիզմները։ |
Вардан Асцатрян
ВЗАИМООТНОШЕНИЯ ИНОКОНФЕССИОНАЛЬНЫХ И ИНОВЕРУЮЩИХ СЕГМЕНТОВ АРМЯНСТВА И ВОПРОСЫ ИХ КОНСОЛИДАЦИИ
Аннотация
|
Աշխարհի ներկայիս բազմաբևեռության միջանկյալ ժամանակաշրջանում տեղի են ունենում քաղաքակրթական բնույթի հակամարտություններ, որոնց զուգընթաց ձևավորվում է նաև աշխարհի գլոբալացումը: Դրանք ենթադրում են հոգևոր-մշակութային առճակատումներ և հավանական էքսպանսիաներ։ Նման գործընթացներում հաղթական կամ գոնե շահեկան դիրքեր կարող են գրավել միայն համակարգված գործունեություն ծավալող ազգերը: Իսկ չկողմնորոշված ու սպասողական դիրքերում գտնվողները, ի վերջո, դառնում են այլոց ազդեցության առարկա: |
Ованес Ованесян
СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ АРМЯНСТВА В РЕЛИГИОЗНОЙ ПЛОСКОСТИ
Аннотация
|
Հայ ժողովրդի պատմության ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերևս, ամենից շատ քննարկված ու վերլուծված խնդիրների շրջանակի մեջ են մտնում կրոնական, եկեղեցական ու աստվածաբանական բնույթի հարցերը: Դեռևս 5-րդ դարում Քաղկեդոնի «տիեզերաժողովի» արդյունքում տեղի ունեցած քաղկեդոնականների ու հակաքաղկեդոնականների բաժանումը պայմանավորեց հետագա ժամանակաշրջանի ոչ միայն եկեղեցակրոնական, այլ նաև քաղաքական կյանքի հետագա ընթացքը: Հետագայում եկեղեցական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ այլ բաժանումներն էլ ավելի խորացրին ոչ միայն զուտ եկեղեցական կամ կրոնադավանաբանական տարբերությունները, այլև պայմանավորեցին ազգերի ու տարբեր էթնիկական խմբերի ինքնության ձևավորման ու տարբերակման գործընթացները: |
Арестакес Симаворян, Ваграм Овян
ФОРМЫ И МЕХАНИЗМЫ КОНСОЛИДАЦИИ КОНФЕССИОНАЛЬНЫХ СЕГМЕНТОВ АРМЯНСТВА
Аннотация
|
Հայության դավանանքային շերտերի ուսումնասիրության հիմնական նպատակներից մեկն ազգային ներուժի համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունավետ մեխանիզմների վերհանումն է։ Խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքի համար, որին նետված մարտահրավերներին դիմակայելը ենթադրում է համազգային ջանքերի համատեղում։ Արտերկրի հայ համայնքներում Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև արդյունավետ փոխգործակցության միջավայրի ստեղծումը վճռական նշանակություն ունի այդ համայնքների պահպանման և զարգացման համար։ |
Акоп Чолакян
СИРИЙСКИЕ КАТОЛИКИ АРМЯНСКОГО ПРОИСХОЖДЕНИЯ
Аннотация
|
Կը ներկայացուին Սուրիոյ հիւսիս-արեւմտեան հայահոծ շրջաններուն մէջ ԺԹ. դարու երկրորդ կէսէն սկսեալ ծաւալած լատին քարոզչութիւնը, լատինադաւանութեան տարածման պայմաններն ու միջոցները, հայ ծագումով լատին համայնքներու կազմութիւնը, իբրեւ առանձին եկեղեցիներ կամ ոչ հայ ծագումով լատին համայնքներու մէջ ցրուած հայ ընտանիքներու մեծաթիւ ներկայութիւնը։ Զեկոյցը կ’անդրադառնայ լատին եկեղեցւոյ էութեան, ազգային արժէքներու նկատմամբ իր դիրքին, ապա կը ներկայացնէ լատինադաւաններուն հայ եկեղեցւոյ գիրկը վերադառնալու ճիգերը եւ մնացորդացին արդի վիճակը։ |
Рубен Мелконян
СТЕПЕНЬ ИЗУЧЕННОСТИ ТЕМЫ ИСЛАМИЗИРОВАННЫХ АРМЯН ТУРЦИИ: ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ
Аннотация
|
Հայկական իրականությունում բռնի կրոնափոխ հայերի խնդիրը տարբեր ժամանակներում իր վրա է բևեռել մասնագետների և ոչ մասնագետների ուշադրությունը։ Իսլամի պարտադրանքի հետևանքով իրենց արմատներից հեռացած հայերի առանձին խմբերի մասին արժեքավոր աշխատություններ, վկայություններ, ճամփորդական նոթեր, լրագրողական հոդվածներ հանդիպում ենք սկսած 18-րդ դարից։ Արժե հիշատակել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացրած Հակոբոս Տաշյանին, Մինաս Բժշկյանին, Ատրպետին, Հովակիմ Հովակիմյանին, Սարգիս Հայկունուն, Գրիգոր Արծրունուն, Վլադիմիր Գորդլևսկուն և այլոց։ Խորհրդային շրջանում բռնի իսլամացված համշենահայերի մասին ուշագրավ հոդվածով հանդես եկավ ականավոր գիտնական Լևոն Խաչիկյանը, հայության այդ նույն խմբի քրիստոնյա և իսլամադավան հատվածների ազգագրության, պատմության մասին հետաքրքիր նյութեր հրատարակեց համշենահայ Բարունակ Թոռլաքյանը։ |
Сергей Варданян
ВЕРООБРАЩЕННЫЕ АМШЕНСКИЕ АРМЯНЕ: ВЗАИМНОЕ ЗНАКОМСТВО
Аннотация
|
Այսօր` 2011թ. տարեվերջին, երբ մի քանի ամիս հետո պիտի նշվի հայ գրատպության 500-ամյակը, երբ Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն թերթեր ու ամսագրեր, անհավանական է, բայց փաստ, որ մենք` 1600 տարվա գիր ու գրականության տեր հայերս, դեռևս լիովին չենք ճանաչում մեզ: Նույնիսկ 130 տարի առաջ Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր, թե բողոքական և կաթոլիկ հայերին կարելի՞ է հայ համարել: Մեծանուն գրող Րաֆֆին 1880-ին «Մշակում» (N121) գրեց, որ «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց»: Բայց մեծ գրողի խոսքը հասարակական տեսակետ չդարձավ, նման վեճերից ու հակադիր դիրքորոշումներից Հայաստանում ու գաղթօջախներում շատ ճակատագրեր խեղվեցին, նաև արյուն հեղվեց: |
Амо Москофян
ПРОБУЖДЕНИЕ ВЕРООБРАЩЕННЫХ АРМЯН
Аннотация
|
1980 թուականի սեպտեմբերին, երբ Թուրքիոյ մէջ տեղի ունեցաւ զինուորական յեղաշրջում, ֆաշիստական խունթայի ղեկավար Քենան Էվրենի ղեկավարութեամբ՝ հազարաւոր յառաջդիմական թէ ձախակողմեան մարտիկներ, փախչելով զանգուածային ձերբակալութիւններէ ու կախաղաններէ, ապաստանեցան Սուրիա եւ Լիբանան։ Անոնցմէ ոմանք, որպէս հմուտ յեղափոխականներ ու մարտարուեստի մասնագէտներ, անցան պաղեստինեան յեղափոխական կազմակերպութիւններու շարքերը։ |
Подписка: www.pressinfo.am, Аймамул
Online продажа: www.pressinfo.am
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71