
«21-րդ ԴԱՐ», # 2, 2010

Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Левон Ширинян
АРМЕНОЦИД: ИСТОРИЧЕСКИЙ ПРЕЦЕДЕНТ СТОЛКНОВЕНИЯ ЦИВИЛИЗАЦИЙ
Համառոտագիր
|
Հոդվածում ներկայացված է Հայասպանությունը քաղաքակրթությունների բախման հոլովույթում։ Հղումներ են կատարվում Հայոց ցեղասպանության գնահատումների վրա՝ որպես ծանր հանցագործություն «մարդկայնության և քաղաքակրթությունների» դեմ (1915թ., մայիսի 24), որպես Հոլոքոստ (1918թ.)։ Ներկայացվում են Հայասպանության իրականացման և դրանից հրաժարման թուրքական (օսմանյան, քեմալական) ռազմավարությունը, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնական ուղենիշերը։ |
АРМЕНОЦИД: ИСТОРИЧЕСКИЙ ПРЕЦЕДЕНТ СТОЛКНОВЕНИЯ ЦИВИЛИЗАЦИЙ Левон Ширинян |
Резюме В статье в контексте столкновения цивилизаций представлен Арменоцид. Делается ссылка на оценки геноцида армян как тяжкого преступления против «человечности и цивилизаций», «холокоста». Выявляется суть турецкой (оттоманской, кемалистской) стратегии осуществления Арменоцида. Определяются основные вехи преодоления последствий геноцида. |
Яир Арон
ПОЗИЦИЯ ИЗРАИЛЯ В ВОПРОСЕ ГЕНОЦИДА АРМЯН: ОТРИЦАНИЕ И ПРИЗНАНИЕ
Համառոտագիր
|
Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կարևոր է, քանզի այն Հոլոքոստի զոհ դարձած հրեա ժողովրդի պետությունն է: Դժվար է գերագնահատել, թե որքան կարևոր է հայերի (ինչպես նաև թուրքերի և ամբողջ աշխարհի) համար հրեա ժողովրդի և հատկապես Իսրայելի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ Իսրայելի պետությունը հիմնվել է Հոլոքոստի զոհ դարձած ժողովրդի կողմից: |
ПОЗИЦИЯ ИЗРАИЛЯ В ВОПРОСЕ ГЕНОЦИДА АРМЯН: ОТРИЦАНИЕ И ПРИЗНАНИЕ Яир Арон |
Резюме В статье представлена позиция Израиля в вопросе Геноцида армян, что важно в том плане, что это – государство еврейского народа, ставшего жертвой Холокоста. Для армян, а также для турок и других важна позиция еврейского народа и, в частности, официального Израиля в вопросе Геноцида армян, поскольку израильское государство основал народ, ставший жертвой Холокоста. Представлены существующие в Израиле противоречивые подходы и их причины. |
Ваан Меликян
АРМЯНСКИЙ ВОПРОС И ЗАДАЧИ САМООРГАНИЗАЦИИ АРМЯНСКОГО ОБЩЕСТВА
Համառոտագիր
|
Համաշխարհային պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ դրսևորել են ինքնակազմակերպման յուրահատուկ ձևեր ու եղանակներ: Ինքնիշխան հասարակության, անկախ պետականության ձևավորման կամ վերականգնման ճանապարհին միշտ չէ, որ ազատագրական պայքարը հանդես է եկել որպես առաջնային գործոն: Հնում գերիշխել են տնտեսական-առևտրային, երբեմն նաև հումքային-ռեսուրսային արժեքային համակարգերը։ Հաճախ վճռորոշ դեր են կատարել հասարակության համեմատաբար արդար՝ համայնքային, հետո էլ՝ պոլիսային կառուցվածքները, քաղաքակրթական, հոգևոր-կրոնական արժեքները և այլն: Իսրայել պետության վերաստեղծումը, օրինակ, հնարավոր դարձավ նաև հրեական Հոլոքոսթի ճանաչման արդյունքում:
Հայկական քաղաքակրթության և հայ ժողովրդի պատմության էական առանձնահատկությունն այն է, որ հազարամյակների ընթացքում, կապված լինելով ազգի և քաղաքակրթության աշխարհագրական միջավայրի հետ և այդ տարածքում ձևավորելով հզոր պետական կառույցներ, հասարակության ժառանգական պատմական հիշողությունը բարենպաստ իրավիճակում փորձում է վերագտնել կորստի միջուկը: |
АРМЯНСКИЙ ВОПРОС И ЗАДАЧИ САМООРГАНИЗАЦИИ АРМЯНСКОГО ОБЩЕСТВА Ваан Меликян |
Резюме В контексте исторических реалий восстановления независимости Республики Армения и освобождения Арцаха Армянский вопрос вновь сталкивается с проблемой самоорганизации Армянства, требующей новых, разнотипных решений. Среди них стартовую роль может сыграть созыв Третьего съезда западных армян и перспектива консолидации дееспособных и широко мыслящих армянских сил вокруг общенациональной идеи. Процесс спасения мирового Армянства от ассимиляции и, почему бы и нет, обеспечения его нового подъема может стать гарантом безопасности Армянства и Республики Армения. |
Геворг Погосян
ПРОБЛЕМЫ ТРЕТЬЕГО ПОКОЛЕНИЯ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ
Համառոտագիր
|
Հայոց սփյուռքը Մեծ եղեռնից հետո իր գրեթե հարյուրամյա պատմության մեջ զարգացման մի քանի փուլեր է անցել: Սփյուռքի պատմությունը հատվածաբար ուսումնասիրված է բավականին մանրամասն: Սակայն կարծում ենք, որ այն ընդհանրացման և ամբողջական իմաստավորման կարիք ունի: Այստեղ մենք կփորձենք դիտարկել միայն մի քանի հայեցակարգային կետեր: |
ПРОБЛЕМЫ ТРЕТЬЕГО ПОКОЛЕНИЯ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ Геворг Погосян |
Резюме За свою почти вековую историю после Геноцида армян армянская диаспора прошла несколько этапов развития. Определенные отрывки истории Диаспоры изучались достаточно подробно. Однако нам представляется, что она нуждается в обобщении и целостном осмыслении. В статье рассмотрены лишь некоторые концептуальные пункты этого процесса. |
Эдуард Л. Даниелян
СИСТЕМА ЦИВИЛИЗАЦИОННЫХ ЦЕННОСТЕЙ В АРЦАХСКОЙ ОСВОБОДИТЕЛЬНОЙ БОРЬБЕ (вторая половина 1918г. –1919г.)\
Համառոտագիր
|
Հայաստանի առաջին Հանրապետության գոյության առաջին տարում Արցախահայության համագումարները հայկական պետականության և հայ ժողովրդի ազատատենչ ոգու արտահայտությունն էին: Արցախահայությունը, կռվելով թուրք-մուսավաթական հրոսակների դեմ, միևնույն ժամանակ, գաղափարապես դիմակայում էր թշնամուն՝ հիմնվելով Հայոց պետականության քաղաքակրթական արժեհամակարգի վրա: |
СИСТЕМА ЦИВИЛИЗАЦИОННЫХ ЦЕННОСТЕЙ В АРЦАХСКОЙ ОСВОБОДИТЕЛЬНОЙ БОРЬБЕ (вторая половина 1918г. –1919г.) Эдуард Л. Даниелян |
Резюме В период существования первой Республики Армения (1918-1920гг.) съезды армян Арцаха явились выражением армянской государственности и свободолюбивого духа армянского народа. Армяне Арцаха, сражаясь против банд турок-мусаватистов, вместе с тем идеологически противостояли врагу, опираясь на систему цивилизационных ценностей армянской государственности. |
Лианна Айвазян
ИМИДЖ СТРАНЫ И МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ: АТМОСФЕРА XXI ВЕКA
Համառոտագիր
|
Հոդվածում շեշտադրվում են երկրի իմիջի այն պահերը, որոնք, նախ, կօգնեն բացատրել որոշ միտումներ տարածաշրջանում` այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» հետ կապված, երկրորդ` թույլ կտան դա տեսնել համաշխարհային քաղաքականության բնույթի հսկայական փոփոխությունների համատեքստում և, վերջապես, կօժանդակեն մեր երկրի միջազգային իմիջի կերտմանը տարբեր լսարանների, նպատակների և խնդիրների համար: |
ИМИДЖ СТРАНЫ И МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ: АТМОСФЕРА XXI ВЕКA Лианна Айвазян |
Резюме Имидж страны могут сформировать различные акторы – государства, международные организации, корпорации, заинтересованные группы, мозговые центры, частные посредники, СМИ, академические круги, деятели культуры, Диаспора (партии, организации, община), спецслужбы и пр. Причем для анализа существующего медиа-имиджа, корректировки или построения нового имиджа в той или иной стране очень важно знать цикл принятия решений в этой стране.
|
Севак Саруханян
ПЕРСПЕКТИВЫ АТОМНОЙ ЭНЕРГЕТИКИ В АРМЕНИИ
Համառոտագիր
|
Անկախության ձեռբքերման պահից սկսած` էներգետիկ անվտանգությունը հանգուցային տեղ է զբաղեցրել Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Դա պայմանավորված էր նրանով, որ էներգետիկ ոլորտն առավել շատ էր տուժել Խորհրդային Միության փլուզումից։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությունը հանգեցրեց Ադրբեջանի տարածքով էներգակիրների մատակարարումների դադարեցմանը, և 1990-ականների սկզբից այդ մատակարարումների միակ ճանապարհը դարձավ քաղաքական ճգնաժամ ապրող Վրաստանը։ Հոդվածը նվիրված է վերոնշյալ պայմաններում Հայաստանի էներգետիկ ապահովման և նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցերի ուսումնասիրությանը։ |
ПЕРСПЕКТИВЫ АТОМНОЙ ЭНЕРГЕТИКИ В АРМЕНИИ Севак Саруханян |
Резюме Еще до обретения независимости Армения столкнулась с изменением всей энергетической системы. Решением правительства Арм.ССР были закрыты 2 действующих реактора ААЭС, которые составляли основу энергетики Советской Армении. С закрытием АЭС теплоэнергетика стала основой армянской энергетической системы, и такое положение дел изменилось лишь с перезапуском второго энергоблока Мецаморской АЭС.
|
Арцрун Оганесян
СТОИТ ЛИ ОБЪЕДИНЯТЬ ВВС И ВОЙСКА ПВО
Համառոտագիր
|
Թռչող սարքերի (ԹՍ) ստեղծումից և ռազմական ոլորտում կիրառումից ի վեր մշտական պայքար է ընթանում ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև: Սակայն այս հակառակորդ զորատեսակների շփման ոլորտում կա մի գիծ, որից այն կողմ սկսվում է նրանց համագործակցությունը: Ո՞րն է այդ նուրբ ու զգայուն սահմանը. այս մասին մասնագետները տարբեր ժամանակներում ամենատարբեր կարծիքներ են ունեցել: Հոդվածում փորձել ենք հարցին մոտենալ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում: |
СТОИТ ЛИ ОБЪЕДИНЯТЬ ВВС И ВОЙСКА ПВО Арцрун Оганесян |
Резюме Наряду с созданием летательных аппаратов и их применением в разрешении военных конфликтов возникла также необходимость в применении средств противовоздушной обороны. Тогда же и возник вопрос объединения и/или сотрудничества войск истребительной авиации и ПВО. Учитывая опыт сотрудничества этих войск в годы Великой Отечественной войны, решение данного вопроса склоняется к объединению.
|
Гор Оганесян
РОЛЬ ГРУЗИИ В РЕГИОНАЛЬНОЙ И МЕЖДУНАРОДНОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ ГУАМ
Համառոտագիր
|
Միջազգային հարաբերությունների զարգացման ներկա միտումները պայմանավորված են նախ և առաջ քաղաքական բաղադրիչի գլոբալացմամբ, ինչը հանգեցնում է պետությունների` արտաքին քաղաքականության գործոնի ուժեղացմանը: Միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները պետություններին մղում են ավելի ակտիվ փոխգործակցության և համագործակցության, ինտեգրացիոն կապերի ուժեղացման ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով, ինչը նշանավորվում է միջազգային կազմակերպությունների աճող դերով: Վրաստանը, գտնվելով պետականության կայացման փուլում, փորձում է ամրապնդել դիրքերը միջազգային ասպարեզում: Հոդվածը նվիրված է ՎՈՒԱՄ շրջանակներում այդ փորձերի լուսաբանմանը: |
РОЛЬ ГРУЗИИ В РЕГИОНАЛЬНОЙ И МЕЖДУНАРОДНОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ ГУАМ Гор Оганесян |
Резюме Действия Грузии в ГУАМ, изначально направленные на создание противовеса российскому влиянию, привели к полному провалу этих попыток и, более того, к полной утрате Абхазии и Южной Осетии. Грузии так и не удалось создать в рамках ГУАМ надежную политическую систему, а также стать новым «локомотивом» демократизации на постсоветском пространстве. Таким образом, в ближайшем будущем мы, по-видимому, станем свидетелями ликвидации ГУАМ как политической единицы. |
Online продажа: www.pressinfo.am
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71