
«21-րդ ԴԱՐ» N 2, 2009

Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Рачья Арзуманян
АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ И ИГРЫ СУВЕРЕНИТЕТА
Համառոտագիր
|
Լայն շրջանառության մեջ մտնող տերմիններն ու գաղափարներն անխուսափելիորեն խեղաթյուրվում են։ Դա նախնական իմաստների անխուսափելի լղոզման գործընթաց է, որը պահանջում է պարբերաբար վերականգնել դրանք, վերադառնալ համընդհանուր օգտագործման և մաս-մեդիական շրջանառության մեջ մտած հասկացությունների նախնական իմաստին։ Հոդվածը նվիրված է վերջին ժամանակներս լայնորեն կիրառվող ինքնիշխանություն (սուվերենիտետ) հասկացության մի քանի ասպեկտների դիտարկմանը։ Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են իրավաբանական և քաղաքական ինքնիշխանությունները, սուվերենը և ինքնիշխանության կրողները։ Կասկածից վեր է, որ հետագայում անհրաժեշտ են այնպիսի աշխատություններ, որոնք խորապես կուսումնասիրեն այն հիմնախնդիրների համախումբը, որոնք կապված են հայկական իրականության և հայ քաղաքականության ու պետականության իրողությունների վերաբերյալ սույն հասկացությունների կիրառման հետ։ Հոդվածի շրջանակներում չի դիտարկվում Սփյուռքի հետ կապված բարդ հիմնախնդիրների համախումբը։ |
АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ И ИГРЫ СУВЕРЕНИТЕТА Рачья Арзуманян |
Резюме В статье рассматривается ряд аспектов понятий юридического и политического суверенитетов, с выделением в последнем «суверенитета признания» и «суверенитета факта», формирующих реальный суверенитет в политическом пространстве. Показывается, как отход от парадигмы абсолютной монархии, происходящий в рамках двух доктрин – Кельзена и Краббе, а также игнорирование закономерностей политического пространства приводит к абсурдным и нежизнеспособным выводам, критику которых осуществляет, в частности, Карл Шмитт.
|
Ара Марджанян
НАШЕ БУДУЩЕЕ – ГЛАЗАМИ NIC
Համառոտագիր
|
Ինչպիսի՞ն է աշխարհի և մեր ապագան ԱՄՆ հետախուզական հանրության ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Հետախուզության ազգային խորհրդի (ՀԱԽ-NIC) փորձագետների աչքերով: Հոդվածում փորձ է արվում պատասխանել այս հարցին` ըստ NIC 2010, 2015, 2020 և 2025 ծրագրային աշխատությունների արդյունքների: Հայալեզու վերլուծական գրականության մեջ առաջին անգամ նշված աշխատությունները դիտարկվում են ՀԱԽ ձևավորման և բուն գործունեության տրամաբանության ներքո: Հնարավորինս ամբողջականորեն շարադրվում են այն հիմնական գործոնները և մարտահրավերները, որոնք` ըստ նշված աշխատությունների, կձևավորեն աշխարհի և մեր տարածաշրջանի ապագան: Այս տեսանկյունից ուրվագծվում են Հայաստանի առջև կանգնած որոշ մարտահրավերները: |
НАШЕ БУДУЩЕЕ – ГЛАЗАМИ NIC Ара Марджанян |
Резюме Каково будущее мира и наше будущее глазами одной из самых влиятельных организаций разведсообщества США – Национального разведывательного совета (НРС)? Впервые в армяноязычной аналитической литературе обобщены и представлены основные выводы и результаты проектов NIC 2010, 2015, 2020 и 2025 в контексте формирования и деятельности самого НРС США. Выявлены некоторые побудительные мотивы двух центральных заключений указанных проектов о «наступлении нового мирового порядка» и «превращении энергетики в геополитику». Обрисованы основные вызовы, стоящие перед Арменией. |
Ричард Киракосян
РЕГИОНАЛЬНЫЕ РАЗВИТИЯ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ АРМЕНИИ
Համառոտագիր
|
Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ մրցասպարեզ է հանդիսացել տարածաշրջանային մրցակցող ուժերի համար: Անցած երկու դարերի ընթացքում այն մեծ մասամբ հանդիսացել է տարածաշրջանային շատ ավելի խոշոր ուժերի, մրցակցային հետաքրքրությունների պատանդ, քանի որ հարևան Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ամեն գնով իշխանության և ազդեցության են ձգտել: Եվ հենց այդ նույն պատմական ուժերը` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, այսօր էլ շարունակում են ազդել որպես տարածաշրջանի գերիշխող դերակատարներ:
Այս մրցակցությունը ոչ միայն շարունակվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, այլև խորացավ էներգակիրների հետ կապված նոր շահերի ազդեցությամբ: Տարածաշրջանի երեք երիտասարդ պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար քաղաքական լեգիտիմության, փխրուն տնտեսությունների և մի քանի չլուծված կամ «սառեցված» հակամարտությունների համակցությունը նրանց հետ պահեց իրենց հարևան, առավել խոշոր տարածաշրջանային ուժերի հզոր ազդեցությանը դիմակայելուց: Սակայն, ինչն առավել նշանակալից է, պատմական ժառանգության և արդի իրողությունների համակցությունը տարածաշրջանային անվտանգության մեջ կտրուկ փոփոխությունների է հանգեցրել: Անվտանգության ասպարեզում այս փոփոխությունները ոչ միայն ընդհանուր տարրեր են ներառում, որոնք տարածվում են էներգետիկ անվտանգության մարտահրավերներից մինչև չլուծված «սառեցված» հակամարտություններից բխող ճնշումներ, այլ նաև յուրահատուկ միտումներ, ներառյալ վերջին ժամանակներս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության սրման նոր ալիքը: Հոդվածում հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակային բազմաշերտ ու խոր վերլուծության լուրջ փորձ է արվել` Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում: |
РЕГИОНАЛЬНЫЕ РАЗВИТИЯ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ АРМЕНИИ Ричард Киракосян |
Резюме Кавказ – «рисковый регион», и здесь в большей степени должно акцентироваться содействие местным экономикам и политике, нежели крупные геополитические программы. Для стабильности эволюционных (а не революционных) изменений предлагаются большие гарантии.
|
Нвард Мелконян
ПОЛИТИЧЕСКАЯ МИФОЛОГИЯ В КОНТЕКСТЕ ПРЕЗИДЕНТСКИХ ВЫБОРОВ 2008г. В РА
Համառոտագիր
|
2008թ. նախագահական ընտրություններից հետո բավական հարուստ դաշտ էր ձևավորվել թեկնածուների վերաբերյալ առկա միֆերի ուսումնասիրության համար: Հոդվածում ներկայացվում է Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր- Պետրոսյանի կերպարների շուրջ ձևավորված առասպելների դրսևորման առանձնահատկությունների սոցիոլոգիական վերլուծությունը:
Քաղաքական գովազդային հոլովակների, նախագահի թեկնածուների ելույթների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է յուրաքանչյուր քաղաքական գործչի կողմից նպատակայնորեն ձևավորված և շրջանառության մեջ դրված առասպելների էությունը` դրանցում կիրառված սիմվոլների բնույթն ու ենթատեքստը, իրականացնելով նաև հիմնական առասպելույթների (միֆոլոգեմների) համեմատական վերլուծություն: Վերլուծելով հանրապետությունում տիրող իրավիճակը, ընտրողների պատկերացումներն իդեալական նախագահի մասին և համադրելով դրանք ԶԼՄ գործելաոճի հետ` հեղինակն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել և առավել մանրամասնորեն է դիտարկել նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնական առասպելույթների` «հերոս», «հակահերոս», «ոսկեդար», «մենք-նրանք» դրսևորումն ու ակտիվացումը չորս հիմնական մակարդակներում` արտապետական, համապետական, կոնտեքստուալ և անձնային: |
ПОЛИТИЧЕСКАЯ МИФОЛОГИЯ В КОНТЕКСТЕ ПРЕЗИДЕНТСКИХ ВЫБОРОВ 2008г. В РА Нвард Мелконян |
Резюме В статье представлен социологический анализ особенностей проявления политических мифов, сформированных вокруг образов Сержа Саркисяна и Левона Тер-Петросяна, которые являлись основными кандидатами в президенты на президентских выборах 2008г. в Армении.
|
Тигран Мартиросян
КУРДСКИЙ ФАКТОР И ПРОБЛЕМЫ РЕГИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ
Համառոտագիր
|
Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում հանդիսանալով իբրև Միջնաշխարհ-Հարթլենդ՝ տարածաշրջանում զբաղեցնում է կենտրոնական աշխարհաքաղաքական դիրք: Այս «դիրքի» վերահսկումը աշխարհաքաղաքական դերակատարին կամ կորպորատիվ դերակատարների խմբին գերիշխելու կարողություններ կարող է տալ: Ուստի Հայաստանի և առաջավորասիական պետությունների համար չափազանց կարևոր նշանակություն ունեն այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին տասնամյակներում և միտված են աշխարհաքաղաքական հետևանքներով լի քրդական պետականության խնդրի ակտուալացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ և ԼՂՀ տարածաշրջանային ռազմավարության համատեքստում առաջ եկավ քրդական հարցի շուրջ դիրքորոշումների և ռազմավարության մշակման անհրաժեշտություն: |
КУРДСКИЙ ФАКТОР И ПРОБЛЕМЫ РЕГИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ Тигран Мартиросян |
Резюме Вопрос установления курдской государственности в регионе в увязке с геополитическими реалиями современной эпохи является наиболее слабо изученным в Республике Армения (РА) особенно в плане воздействия на ее безопасность. Проблема разработки стратегии Армении в курдском вопросе, особенно в аспекте армяно-турецко-курдскиx отношений и их отображения в нынешних геополитических условиях, стремительно актуализируется. Это связано с новыми программами США в регионе, такими как Большой Ближний Восток и Новый Ближний Восток, а также с усиленным проведением Израилем политики создания подконтрольной курдской государственности в геополитическом Xaртленде региона, населенного курдами и разделенного между странами региона, и попытками противодействия региональныx держав политике США и Израиля. Рассматриваются вопросы русско-курдско-турецкой геополитической игры и ее перспективы. В статье анализируется этно-политическая структура курдов, ее три этнические составляющие и иx политические партии, представляется несколько сценариев развития в соответствии с парадигмой курдской государственности в стратегии ведущих глобальных и региональныx держав. В работе спрогнозирована возможная роль РА, выделены возможные основополагающие концепты стратегии Армении по этой проблеме в будущем. |
Online продажа: www.pressinfo.am
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71