
«21-րդ ԴԱՐ» N 3, 2009
В третьем номере журнала «21-րդ ԴԱՐ» нашли место статьи, посвященные строительству информационного общества в Армении (Г.Баядян, «Новые информсредства и информационное общество»), важности национального бренда в представления РА мировому сообществу (Т.Саркисян, «Важность национального бренда»), комплексному изучению вопросов перезаселения и демографии НКР («С.Суджян, «Демографическая ситуация в Нагорно-Карабахской Республике»»), вопросам модернизации военной техники, предусмотренной в рамках стратегической программы Турции (Л.Овсепян, «Противовоздушные и противоракетные системы Турции») и пр.
Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Грач Баядян
НОВЫЕ ИНФОРМСРЕДСТВА И ИНФОРМАЦИОННОЕ ОБЩЕСТВО
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Հոդվածում ամփոփված են նոր տեղեկատվամիջոցներին (նոր մեդիա) և տեղեկատվական հասարակությանը նվիրված ընթացիկ քննարկումները, որոնցում վերանայվում են լայն տարածում գտած այդ տերմինների իմաստային փոփոխությունները և դրանց հետ կապվող հասարակական ակնկալիքները։ Վերջին բաժնում համառոտ դիտարկվում են Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցման նախադրյալները։ |
НОВЫЕ МЕДИА И ИНФОРМАЦИОННОЕ ОБЩЕСТВО Грач Баядян |
Резюме За последние десять лет заметно поубавилась вера в способность информационно- коммуникационных технологий индуцировать быстрые социальные изменения. С этой точки зрения были пересмотрены взаимоотношения масс-медиа/ новые медиа, и сейчас исследователи говорят скорее об их сосуществовании, чем о вытеснении старых технологий новыми. Тем не менее, «технологический детерминизм» как модель объяснения возникновения нового (информационного) общества все еще остается очень распространенным. С другой стороны, термин «информационное общество» стал господствующим в самых различных (экономических, социальных, культурных и т.д.) сферах, хотя вокруг его смысла нет единогласия. В статье рассмотрены основные заключения обсуждений последних лет, посвященных новым медиа и информационному обществу. Тема последнего раздела – предпосылки построения информационного общества в Армении. |
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Ե՛վ հայերի, և՛ հրեաների համար սփյուռքը ազգային ընդհանրության պահպանման կարևոր գործոն է։ Միևնույն ժամանակ, սփյուռքի աշխարհագրական ցրվածությունը երկրներով ու աշխարհամասերով մեկ սփյուռքը վերածում է կարևորագույն գործոնի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իսրայել պետության միջազգային հարաբերությունների համակարգում։
Ւսրայելում գոյություն ունի զարգացած, բավական ամուր արմատավորված և հարուստ ավանդույթների վրա հիմնված սեկուլյար մշակույթ։ Պետության ստեղծմանը նախորդած ժամանակաշրջանում այդ մշակույթը կազմեց «եբրայական ինքնագիտակցության» հիմքը, որին, անկախության հռչակման հետ կապված, փոխարինելու եկավ նորահայտ, որպես կոլեկտիվի ինքնընկալման հիմք ձևավորված, ազգային կողմնորոշում ունեցող «իսրայելական ինքնությունը»։ Իսրայելի քաղաքացիների մեծ մասի կենսակերպն ու ինքնընկալումը, ըստ էության, սեկուլյար են, թեև ոչ աթեիստական: Հոդվածում հրեա ժողովուրդը դիտարկվում է ոչ միայն և ոչ այնքան որպես մի ինչ-որ ազգային պետության (Իսրայելի) գերիշխող էթնոս, այլև որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթություն։ Փորձ է արվել բացատրել, թե ինչու Իսրայել պետությունը, համաշխարհային հրեության քաղաքական կենտրոնը լինելով հանդերձ, առայժմ չի կարողացել վերածվել նրա հոգևոր փարոսի։ |
НАРОД КАК ТРАНСКОНТИНЕНТАЛЬНАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ЕВРЕЙСТВО, ГОСУДАРСТВО ИЗРАИЛЬ И СОВРЕМЕННЫЕ ДИАСПОРЫ В ЭПОХУ СЕКУЛЯРИЗАЦИИ Алек Д. Эпштейн |
Резюме И для армян, и для евреев в эпоху сформированной государственности диаспоры остаются важнейшим фактором сохранения национальной общности. При этом географический разброс диаспор по странам и континентам превращает их в важнейший фактор в системе международных отношений как Республики Армения, так и Государства Израиль.
|
Тигран Саркисян
ВАЖНОСТЬ НАЦИОНАЛЬНОГО БРЕНДА
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Աշխարհի յուրաքանչյուր երկիր եզակի է: Խնդիրը, սակայն, այն է, որ ոչ բոլոր երկրները կարող են օգտվել այդ ուրույնությունից և այն վերածել ինքնատիպ ռազմավարական զենքի` մարդկանց մտքերին տիրելու պայքարում: Հոդվածում ներկայացված են այն հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակն է եղել ի հայտ բերել ինչպես արտասահմանյան մի շարք երկրների, այնպես էլ Հայաստանի հետ կապվող զուգորդությունները վերոնշյալի համատեքստում: Զարգացման գերակա ուղղություններ ընտրելով` պետությունը մրցակցային առավելություն է ստանում մրցակից երկրների հանդեպ: Ի հայտ բերելով և թիրախային սպառողներին պատշաճ մատուցելով երկրի առավելությունները` այն, անկասկած, արժանի տեղ կգրավի գլոբալ շուկայում: |
ЗНАЧИМОСТЬ НАЦИОНАЛЬНОГО БРЕНДА Тигран Саркисян |
Резюме Каждая страна мира уникальна. Вся проблема заключается лишь в том, что не все из них могут выявить эту уникальность и сделать из нее стратегическое оружие (свою «фишку») для битвы за умы людей. В статье представлены результаты проведенных исследований, суть которых заключается в том, чтобы выявить ассоциации, связанные как с рядом зарубежных стран, так и с Арменией. Избирая для себя приоритетные направления развития, государство получает конкурентное преимущество над странами-соперниками. Выявив и красиво преподнеся преимущества страны своим целевым потребителям, она, несомненно, займет свое достойное место на глобальном рынке.
|
Сероб Суджян
ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКЕ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
ԼՂՀ-ում ներկայիս սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական նշանակության հիմնահարցերի թվում առանձնահատուկ հրատապություն ու նշանակություն ունեն տարաբնակեցման հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծումը: ԼՂՀ-ում տարաբնակեցման և ժողովրդագրական հիմնահարցերի համալիր և խոր հետազոտություններ դեռևս չեն իրականացվել, չեն գնահատվել բնակավայրերի զարգացման նախադրյալներն ու պայմանները, չեն բացահայտվել տարբեր մեծության և գործառույթներ իրականացնող բնակավայրերի առանձնահատկությունները, տարաբնակեցման համակարգաստեղծ գործընթացների բնույթն ու զարգացման միտումները: ԼՂՀ տարաբնակեցման համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները բացահայտելու համար մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակի փոփոխությունների ուսումնասիրությունը և հայ բնակչության թվաքանակի դանդաղ աճի, իսկ, երբեմն էլ` նվազման պատճառների վերլուծությունը: Նման ուսումնասիրությունները հնարավորություն կտան մասնագետներին և պետական մարմիններին մշակել և իրականացնել ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականության` գիտականորեն հիմնավորված հիմնական սկզբունքները և ուղղությունները: |
ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В НКР Сероб Суджян |
Резюме В статье на основе исторических и статистических данных проанализировано изменение демографической картины Нагорного Карабаха с начала XVIII века. В числе основных факторов, повлиявших на сокращение численности армянского населения, указаны военные конфликты, а также политика центральных органов власти Азербайджана. Отдельно представлены демографические показатели городов Степанакерта и Шуши. Особый интерес представляют данные об этническом составе, густоте и естественном приросте населения Карабаха до 1988г.
|
Ваче Калашян
ГОСУДАРСТВЕННОЕ УПРАВЛЕНИЕ: МЕЖДУНАРОДНЫЙ ОПЫТ И НЫНЕШНИЕ РЕАЛИИ РА
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Հոդվածում համադրվել են պետական կառավարման արդյունավետության գնահատման տնտեսագիտական և ինֆորմացիոն մեթոդները և դրա հիմքի վրա առաջարկվել է գնահատման սինթետիկ նոր մոդել: Արծարծվել է նաև պետական կառավարման որակի գնահատման միջազգային մեթոդաբանությունը, մասնավորապես, ներկայացվել են կառավարման արդյունավետության գնահատման ինդեքսները, առաջարկվել է այդ ինդեքսներին համապատասխան, մոնիթորինգի գործոնային ցուցանիշների համակարգի կառուցման հնարավոր եղանակը: Առանձնակի ուշադրության է արժանացել քաղաքական կայունության և կոռուպցիայի հսկողության ինդեքսների բովանդակային մեկնությունը, առաջարկվել են Հայաստանում տիրող իրավիճակի բարելավման կոնկրետ մեխանիզմներ և միջոցառումներ: Հոդվածում կապ է հաստատվել միջազգային կառույցների կողմից առաջարկվող ագրեգացված ինդեքսների և պետական կառավարման մասնակի արդյունավետության գնահատման ցուցիչների միջև, ինչը հնարավորություն է ընձեռում միկրոմակարդակում ուղղորդված գործողությունների միջոցով հասանելի դարձնել մակրոնպատակների իրագործումը: |
ГОСУДАРСТВЕННОЕ УПРАВЛЕНИЕ: МЕЖДУНАРОДНЫЙ ОПЫТ И СОВРЕМЕННЫЕ РЕАЛИИ РА Ваче Калашян |
Резюме Посредством сравнительного анализа экономической оценки эффективности государственного управления и информационного подхода предложена новая синтетическая модель оценки качества управления. Обсуждается также международный опыт оценки качества управления, и на основании определения управления, предложенного со стороны Института Всемирного банка, совмещены агрегированные индексы и критерии мониторинга частной эффективности государственного управления. Таким образом, выдвинута идея возможности достижения целей на макроуровне посредством целенаправленных действий на микроуровне. Отдельно рассмотрены индексы политической стабильности и контроля над коррупцией, в частности, реалии, существующие в Армении по этим двум направлениям. На основе оценок международных организаций предложены конкретные механизмы и меры для улучшения существующего положения. |
Лилит Мовсисян
ЯЗЫКОВАЯ ПОЛИТИКА В СОВРЕМЕННОМ АЗЕРБАЙДЖАНЕ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Ադրբեջանում անկախացումից հետո հասարակության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է պետական լեզվաքաղաքականությունը: Վերջինիս ուղղություններն ու բովանդակությունը լուրջ քաղաքական գործիք են ծառայել անկախ Ադրբեջանում դեռևս վերջնականապես չձևավորված ադրբեջանական ինքնությունը ցույց տալու համար: Մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական լեզվաքաղաքականությունն ուղղված է ադրբեջանական հասարակության միավորմանը` նաև ադրբեջաներեն լեզվի միջոցով փորձելով հիմնավորել ադրբեջանցիների ծագման` հաճախ իրարամերժ տեսությունները: Ադրբեջանական լեզվաքաղաքականության մեջ ակնհայտ է աշխարհաքաղաքական կողմնորոշման բարձրաձայնումը` ընդգծելով լեզվում թյուրքական տարրի առանցքային կշիռը: Նշենք նաև, որ լեզվաքաղաքականությունը մինչ օրս գտնվում է պետական ամենաբարձր ատյանների ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո: |
ЯЗЫКОВАЯ ПОЛИТИКА В СОВРЕМЕННОМ АЗЕРБАЙДЖАНЕ Лилит Мовсисян |
Резюме В статье представлена нынешняя ситуация в сфере языковой политики в Азербайджане, ее правовые и языковые основы, положение с языковыми правами и свободами национальных меньшинств, существующие проблемы. Показано, что азербайджанский язык пока полностью не сформировался, вследствие чего он не состоялся практически на всех структурных уровнях.
|
Левон Овсепян
ПРОТИВОВОЗДУШНАЯ И ПРОТИВОРАКЕТНАЯ СИСТЕМЫ ТУРЦИИ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
|
Թուրքիան ծրագրել է հիմնովին արդիականացնել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը և զարգացնել սեփական հակահրթիռային պաշտպանությունը, ինչը պայմանավորված է տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական մի շարք գործոններով: Այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն որոշել է սկսել ՀՀՊ և ՀՕՊ արդիականացման լայնածավալ ծրագրի իրագործումը, ինչի շրջանակներում նախատեսվում է մեծ հեռահարության համալիրների ձեռքբերում: Ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված է արդիականացնել փոքր և միջին հեռահարության հրթիռային համալիրները, որի շրջանակներում լուրջ դերակատարություն է վերապահված թուրքական տեղական ազմարդյունաբերական ընկերություններին: |
СИСТЕМЫ ПВО И ПРО ТУРЦИИ Левон Овсепян |
Резюме В рамках широкомасштабной стратегии по модернизации ВС Турции планируется основательное модернизирование системы ПВО страны и развитие системы противоракетной обороны, что обусловлено рядом региональных и международных военно-политических факторов. Исполнительный комитет оборонной промышленности Турции окончательно утвердил необходимость приобретения комплексов ПВО большой дальности, так как на боевом дежурстве в турецких ВС не имеется подобного типа комплексов. До сегодняшнего дня воздушное пространство страны контролируется ЗРК малой и средней дальности. В сфере оборонной промышленности Турции реализовывались и продолжают реализовываться работы по проектированию и производству ЗРК малой и средней дальности и ракетно-артиллерийских систем различных типов в рамках сотрудничества как с местными, так и иностранными компаниями. На сегодняшний день, осуществляются активные работы, нацеленные на обеспечение достижения нового качества в данной сфере. |
Online продажа: www.pressinfo.am
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71