
«21-րդ ԴԱՐ» N 1, 2014
Вышел в свет первый номер журнала «21-րդ ԴԱՐ» за 2014г. Статьи номера посвящены национально-консервативной идеологии, международной и региональной военно-стратегической ситуации, происходящим в мире региональным изменениям, роли и значению Южно-кавказского региона в контексте энергетической безопасности Евросоюза и пр.
Ниже представляем аннотации статей на армянском и резюме на русском языках.
Мушег Лалаян
О НАЦИОНАЛЬНО-КОНСЕРВАТИВНОЙ ИДЕОЛОГИИ
Аннотация
|
Ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է և անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև, մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ: |
Сейран Оганян
МЕЖДУНАРОДНАЯ И РЕГИОНАЛЬНАЯ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКАЯ СИТУАЦИЯ
Аннотация
|
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանն ինձ հրավիրելու համար: Կարևորում եմ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից նման քննարկումների կազմակերպումը՝ այս և այլ «ուղեղային կենտրոնների» իրականացրած ռազմավարական հետազոտությունների արդյունքների և պետական կառավարման մարմինների եզրակացությունների համադրմամբ մեր երկրի անվտանգության և պաշտպանության ապահովման համար վերլուծական հենք ձևավորելու տեսանկյունից:
Այսօր ես կանդրադառնամ միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և առավել կարևոր զարգացումներին: Նշեմ, որ վերլուծությունս կառուցված է միջազգային հարաբերությունների նկատմամբ կառուցողականության մոտեցման հիման վրա: |
Гагик Арутюнян
ТРАНСФОРМАЦИЯ РЕГИОНА
Аннотация
|
Այսօր աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց ինտեգրալ միտումն անցումն է միաբևեռից բազմաբևեռ համակարգի, կամ էլ, մեկ այլ ձևակերպմամբ՝ անբևեռ աշխարհի։ Ակնհայտ է, որ առանց այս գլոբալ միտումը հաշվի առնելու դժվար կլինի պարզել, թե ինչ է իրականում կատարվում մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Մանավանդ որ, հաշվի առնելով տարածաշրջանների անվանումներին բնորոշ հայտնի պայմանականությունները, աշխարհակարգի վերաձևավորումը միանգամայն ակնհայտորեն տեղի է ունենում հենց Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։ Դրա համար էլ մենք սկզբում թեզիսների ձևով կներկայացնենք մերձավորարևելյան գործընթացները և հետո միայն, հենվելով այդ զարգացումների տրամաբանության վրա, կվերադառնանք շատ ավելի լոկալ տարածք՝ Հարավային Կովկաս։ |
ТРАНСФОРМАЦИЯ РЕГИОНА
|
Резюме
Известные развития на Большом Ближнем Востоке и в особенности сирийская война ускорили процесс формирования мультиполярного мира и в военно-политическом плане привели к созданию динамического равновесия. Это обстоятельство фактически вынудило конфликтующие стороны – США, Иран, РФ и Сирию – сесть за стол переговоров и в этом формате попытаться найти решение накопившихся проблем. Сложившаяся ситуация в определенной степени сказалась и на положении на Южном Кавказе, где четко прослеживается тенденция, которую можно назвать геополитической кристаллизацией. В данном случае подобную кристаллизацию можно считать благоприятной в контексте ведения конструктивных переговоров вокруг существующих в нашем регионе «горячих точек». |
Хачик Галстян
ОСНОВНЫЕ ПАРАДИГМЫ МИРОПОРЯДКА ПОСЛЕ ХОЛОДНОЙ ВОЙНЫ И АКТУАЛЬНОСТЬ ПОЛИТИЧЕСКОЙ ДИАЛОГИСТИКИ
Аннотация
|
20-րդ դարն իրավամբ կարելի է համարել մարդկության պատմության ամենաարյունոտ ու բռնությամբ լի դարաշրջանը, որն աչքի ընկավ համաշխարհային երկու մեծ պատերազմներով և հարյուրավոր տեղային ու տարածաշրջանային հակամարտություններով: Այդ բախումներն, ընդհանուր առմամբ, հանգեցրին շուրջ հարյուր միլիոնից ավելի մարդկային կորուստների, փախստականների հոծ բազմության, ամայացած տարածաշրջանների ու քայքայված տնտեսությունների: Հարկ է նշել միայն, որ 20-րդ դարում կոնֆլիկտների պատճառով ավելի շատ մարդ է մահացել, քան մարդկության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում նաև փորձագիտական հաշվարկները: Մասնավորապես, եթե 19-րդ դարի պատերազմներում մարդկային կորուստները կազմել են մոտ 6 միլիոն, ապա 20-րդ դարի ընթացքում դրանց թիվն արդեն հատել է 100 միլիոնի սահմանը: Իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին միայն հաշվարկվում է շուրջ 300 հակամարտություն, որոնցից 200-ում մշտապես ներգրավված էին զինված ուժեր: |
ОСНОВНЫЕ ПАРАДИГМЫ МИРОПОРЯДКА ПОСЛЕ ХОЛОДНОЙ ВОЙНЫ И АКТУАЛЬНОСТЬ ПОЛИТИЧЕСКОЙ ДИАЛОГИСТИКИ
|
Резюме
После окончания Холодной войны и распада Советского Союза в мировом общественно-политическом дискурсе появились новые концепции, прогнозирующие развитие мировой цивилизации и установление нового миропорядка в духе футурологических парадигм. Среди них наиболее актуальными в начале и в середине 90-ых годов XX столетия были концепции американских ученых Ф.Фукуямы и С.Хантингтона, с их нашумевшими идеями о «конце истории» и «столкновения цивилизаций». На смену им уже в начале XXI века пришли «диалогические» парадигмы – как альтернативный взгляд на мировое обустройство и развитие общественно-политических систем.
|
Арам Терзян
ЮЖНЫЙ КАВКАЗ В КОНТЕКСТЕ ПОЛИТИКИ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ ЕВРОПЕЙСКОГО СОЮЗА
Аннотация
|
Եվրոպան Ասիայի հետ կապող «հաղորդակցային միջանցք» և կասպյան էներգապաշարների մուտքն ապահովող «բնական դարպաս» հանդիսացող հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ «ներուժի» իրացման հարցը հետխորհրդային ժամանակահատվածում իրավամբ կարելի է բնորոշել որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ձևավորման և քաղաքական «կլիմայի» ձևավորման անկյունաքարային գործոն: Այս հարցում հատկապես վերջին տարիներին նկատելիորեն աճել է էներգակիրների ներեվրոպական աղբյուրների սակավությունից «տառապող» Եվրոպական միության (ԵՄ) ակտիվությունը: Աշխատանքում փորձ է արվել համալիր քաղաքագիտական հետազոտության միջոցով բացահայտել Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մեջ վերջինիս էներգետիկ անվտանգության քաղաքականության կառուցվածքային և գործառնական կերպափոխությունների պրոյեկցիան` կատարելով գործընթացի «հայաստանյան չափմանը» վերաբերող եզրահանգումներ: |
ЮЖНЫЙ КАВКАЗ В КОНТЕКСТЕ ПОЛИТИКИ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ ЕВРОПЕЙСКОГО СОЮЗА
|
Резюме
Статья посвящена анализу политических аспектов энергетической политики Европейского союза (ЕС) в Южно-кавказском регионе. Особое внимание уделяется политологическому исследованию южного измерения энергетической политики ЕС. В этом контексте рассматриваются политические факторы формирования «Южного газового коридора», непосредственно связанного с использованием энергетического потенциала Южно-кавказского региона. На основе процессного подхода исследования энергетической политики ЕС объясняются закономерности развития, политические предпосылки эволюции и особенности ее проявления в регионе Южного Кавказа. Проанализировав факторы, определившие выбор стратегии ЕС на Южном Кавказе, мы обосновываем, что с 2006г. для объяснения трансформации стратегии энергетической безопасности ЕС на Южном Кавказе применимы теория секьюритизации и концепция экономического реализма. |
Ашхен Бегларян
ОСОБЕННОСТИ СОТРУДНИЧЕСТВА ГОСУДАРСТВА И ГРАЖДАНСКОГО ОБЩЕСТВА В АРМЕНИИ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ
Аннотация
|
Անկախության ձեռքբերումից հետո և գլոբալացման արդյունքում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերները պահանջում են ազգային անվտանգության պարադիգմի վերիմաստավորում ինչպես պետության, այնպես էլ անհատի, քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Համաձայն Ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից։ |
ОСОБЕННОСТИ СОТРУДНИЧЕСТВА ГОСУДАРСТВА И ГРАЖДАНСКОГО ОБЩЕСТВА В АРМЕНИИ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ
|
Резюме
Стратегия национальной безопасности Республики Армения предусматривает, что важным положением стратегии внутренней безопасности является эффективное государственное управление, которое направлено на защиту демократических ценностей и, прежде всего, прав и свобод человека и гражданина, развитие гражданского общества. По существу, необходимо выделить параметры для гармоничных взаимоотношений «демократическое государство – гражданское общество – личность». Более того, конструктивное и партнерское сотрудничество гражданского общества с органами государственного управления является ключевым компонентом в обеспечении безопасности страны. В результате исследования предлагается разработать действенные механизмы и инструменты конструктивного сотрудничества между органами государственного управления и гражданским обществом с учетом как международного опыта, так и социально-политических особенностей Армении. Министерство обороны РА, Министерство труда и социальных вопросов РА, а также Министерство здравоохранения РА, находящиеся на пути институционализации сотрудничества с гражданским обществом, могут стать примером для других ведомств Армении. |
Стал Сардарян
О НЫНЕШНИХ ПРОБЛЕМАХ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ
Аннотация
|
Այսօր աշխարհի շատ երկրներում տեղաբնիկ, մեծամասնություն կազմող բնակչությունից զատ՝ ապրում են տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով ծննդյալ հայրենիքից ներգաղթած այլազգիներ` ազգային փոքրամասնություններ: Լինելով տվյալ պետության քաղաքացիներ` նրանք տեղաբնակ ժողովրդից որոշակիորեն տարբերվում են իրենց բնորոշ մշակութային, լեզվական, կրոնական և այլ առանձնահատկություններով: Ասենք, որ հայրենիքից զանգվածային արտագաղթը պայմանավորված է հիմնականում տնտեսական (գործազրկություն, ցածր կենսամակարդակ և այլն) գործոններով: Հայրենիքից հեռանում են նաև պատերազմների, հեղափոխությունների, քաղաքական ու կրոնական հալածանքների և այլ պատճառներով: Այս նույն գործոններով է պայմանավորված եղել հայ գաղթաշխարհի գոյացումը: |
О НЫНЕШНИХ ПРОБЛЕМАХ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ
|
Резюме
В статье дается краткий экскурс в предысторию возникновения армянской диаспоры. Подчеркнута та важная роль, которую играют общественные, политические, культурные, образовательные структуры и Армянская Апостольская церковь в сохранении национальной идентичности армянской диаспоры. Особо отмечена необходимость укрепления связей Родина-Диаспора. |
Айк Габриелян
О ВОЗМОЖНОСТИ ТУРЦИИ СОЗДАТЬ СИЛЬНЕЙШИЕ ВВС В РЕГИОНЕ К 2050Г.
Аннотация
|
Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ)` որպես առանձին զորատեսակ, հիմնվել են 1911թ. (Օսմանյան կայսրությունում): Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրանք գործնականում դադարեցին գոյություն ունենալուց և վերածնվեցին 1920-ական թթ.: 2011թ. Թուրքիայում հանդիսավորությամբ նշվեց ՌՕՈւ ստեղծման 100-ամյակը: Ներկայումս այդ երկրի ռազմաօդային ուժերն ունեն 60.000-65.000 զինծառայող: 2010թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ տվյալ ժամանակվա հրամանատար, գեներալ Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակադրության մասին` ընդգծելով, որ այդ նպատակով առաջիկա տարիներին պլանավորված են էական քայլեր` F-35, SOJ (Stand off Jammer), անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), մեծ հեռահարությամբ օդային պաշտպանական համակարգ, օդային զգուշացման վերահսկման համակարգ, հետախուզական ու վերահսկման արբանյակներ: |
О ВОЗМОЖНОСТИ ТУРЦИИ СОЗДАТЬ СИЛЬНЕЙШИЕ ВВС В РЕГИОНЕ К 2050Г.
|
Резюме
В статье описывается стремление Турции создать к 2050 году сильнейшие ВВС в регионе, а также шаги, предпринимаемые ею в данном направлении. Дается описание состояния ВВС Турции на данный момент, подвергаются анализу варианты развития, перспективы и факторы влияния ВВС Турции. |
Арман Манасерян
ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ В АРМЕНИИ
Аннотация
|
Ավիացիան ինչպես ՀՀ, այնպես էլ այլ երկրների համար առաջնային կարևորություն ունեցող ոլորտ է և մշտապես գտնվում է պետությունների ուշադրության կենտրոնում: Ավիացիայի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա՝ հաշվի առնելով վերջինի խթանող դերը գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման, արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման, բիզնես միջավայրի բարելավման գործում: Նշենք, որ թեև հնարավոր չէ ստույգ հաշվարկել ազատականացման հետևանքով ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցության չափը, այդուհանդերձ, միջազգային փորձը փաստում է տնտեսության վրա վերջինի ունեցած դրական ազդեցության անխուսափելիության մասին: |
ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ В АРМЕНИИ
|
Резюме
Авиационная промышленность как в Республике Армения, так и в других странах, считается наивысшим приоритетом и всегда находится в центре внимания правительств. Сейчас в РА реализуются активные изменения, направленные на ускорение темпов развития отрасли. Основной целью статьи является оценка нынешней ситуации и раскрытие направлений дальнейшего развития области. |
Покупка: в НОФ «Нораванк»
Адрес: г. Ереван, ул. Гарегина Ндже 23/1
Тел: +374 10 44 04 73, +374 93 54 31 71