16.02.2011թ. տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի գիտության և մշակույթի գործիչների հետ։ Անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` նախարարը կարևորեց հասարակական աջակցության ցուցաբերումը այդ նվիրական գործին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին և պարգևատրեց նրանց: ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրված գիտնականների թվում էր նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, «Նորավանք» ԳԿՀ խորհրդատու, պ.գ.դ. Էդուարդ Լ. Դանիելյանը։