տպել 
 
ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՎԱՂԸ ՊԱՀԱՆՋԻ՝ ՇԱԼՎԱՐՆԵՐՆ ԻՋԵՑՐԱԾ ՄԱՆ ԳԱՆ, ԿԱՄ ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՓՈԽԵՆ, ՆԻԿՈԼԸ ԿԱՆԻ ՈՒ ԿՍԿՍԻ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ 5-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ Է ՄԵԶ ՍՏԻՊԵԼ ԱՅԴՊԻՍԻ ԱՅԲՈՒԲԵՆ ՍՏԵՂԾԵԼ. Աղասի Ենոքյան 22.08.2024

ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՎԱՂԸ ՊԱՀԱՆՋԻ՝ ՇԱԼՎԱՐՆԵՐՆ ԻՋԵՑՐԱԾ ՄԱՆ ԳԱՆ, ԿԱՄ ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՓՈԽԵՆ, ՆԻԿՈԼԸ ԿԱՆԻ ՈՒ ԿՍԿՍԻ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ 5-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ Է ՄԵԶ ՍՏԻՊԵԼ ԱՅԴՊԻՍԻ ԱՅԲՈՒԲԵՆ ՍՏԵՂԾԵԼ. Աղասի Ենոքյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ, միջազգայնագետ Աղասի Ենոքյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Այն պայմաններում, երբ ողջ աշխարհը երես է թեքում Հունգարիայից, Հայաստանը գնում է Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհով։ Այս ամենը հակահայկական քայլեր են։ Սա նշանակում է, որ Էրդողանն ու Ալիևն են թելադրում՝ ինչպիսին պիտի լինի մեր արտաքին քաղաքականությունը։

Ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա կլինի ապօրինի: Հայաստանի Սահմանադրության և «Հանրաքվեի մասին» օրենքով հստակ սահմանված են այն հարցերը, որոնք կարող են և պետք է դրվեն հանրաքվեի: Դրանք են՝ Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը, պարտադիր հանրաքվեի միջոցով են լուծվում նաև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել նաև Սահմանադրության այն հոդվածները, որոնց փոփոխություններն Ազգային ժողովը մերժել է, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը՝ կրկին, եթե խորհրդարանն այն չի ընդունել:

Մանրամասները՝ տեսանյութում։



168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре

©  "Noravank" Foundation, 2010