տպել 
 
ԵԹԵ ՏԳԵՏ ԵՍ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՒՐԻՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՎՏՈՄԱՏ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԳԵՏ. ԻՆՔԴ ԴԻՄՈՒՄ ԵՍ ՀԱՊԿ-ԻՆ, ԴԵՄ ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ՀԵՏՈ ԱՍՈՒՄ՝ ՀԱՊԿ-Ը ՉՕԳՆԵՑ. Էդգար Ղազարյան 01.03.2024

ԵԹԵ ՏԳԵՏ ԵՍ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՒՐԻՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՎՏՈՄԱՏ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԳԵՏ. ԻՆՔԴ ԴԻՄՈՒՄ ԵՍ ՀԱՊԿ-ԻՆ, ԴԵՄ ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ՀԵՏՈ ԱՍՈՒՄ՝ ՀԱՊԿ-Ը ՉՕԳՆԵՑ. Էդգար Ղազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Հարցազրույցի մանրամասները՝ ստորև.

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է 1992 թվականի մայիսի 15-ից: Մի քանի անգամ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ում նախագահությունը, վերջինը՝ 2016 թվականին: Հայաստանի նախագահության շրջանում ձևավորվել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր, միասնական հակաօդային պաշտպանության համակարգ:

Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով՝ ոչ Արցախյան առաջին պատերազմի, ոչ էլ 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ: ՀԱՊԿ-ում անդամակցության շրջանում Հայաստանը եղել է կազմակերպության անդամ միակ երկիրը, որն ունեցել է ՆԱՏՕ-ի հետ գործողությունների անհատական ծրագիր և ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո մասնակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ Կոսովոյում, Աֆղանստանում: Հայաստանի նախագահը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, վերջին անգամ 2016թ.՝ Վարշավայում:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ռազմական դրություն է հայտարարել, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանին:

2022թ. հունվարի 5-ին ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

2022թ. հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպությունը Ղազախստան է ուղարկում «հավաքական խաղաղապահական ուժեր»։ Առաքելությունն ավարտվում է հունվարի 13-ին:

Սեպտեմբերի 15-ին Հայաստան է ժամանում Անատոլի Սիդորովը:

Սեպտեմբերի 19-ին Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հայաստանում մինչև սեպտեմբերի 21-ը գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հանդիպել նրա հետ:

ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը հանդիպում է ունենում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ: Փաշինյանը չի հանդիպում այդ օրերին Նյու Յորքում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

2022թ. նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ նախապես համաձայնեցված Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ օգնության փաթեթը չի ընդունվել միայն Հայաստանի դեմ քվեարկելու հետևանքով (դիվանագիտական, դիտորդական առաքելության տեղակայման, ռազմա-տեխնիկական աջակցության):

Մանրամասները՝ տեսանյութում։



168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре

©  "Noravank" Foundation, 2010