30.06.2010
«ՍՈՒՆՆԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ» ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Արաքս Փաշայան
Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները բավական կոշտ միջոցառումներ են ձեռնարկել իսլամական (թե՛ շիա, թե՛ սուննի) կրոնական որոշ կառույցների և համայնքների դեմ, որի հետևանքով քանդվել կամ անորոշ ժամանակով փակվել են բազմաթիվ մզկիթներ, օրենքից դուրս են համարվել մի շարք կրոնական համայնքներ, հետապնդումներ և հալածանքներ են իրականացվել բազմաթիվ կրոնական ակտիվիստների նկատմամբ:
28.06.2010
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Էդուարդ Լ. Դանիելյան
Քաղաքակրթության ծագման և զարգացման գաղափարը պատմական կատեգորիա է փիլիսոփայական տեսությունների և մեկնությունների ասպարեզում: Քաղաքակրթությանը բնորոշ են հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական բաղադրատարրերի ամբողջականությունը և ժամանակագրական հաջորդականությունը։
17.06.2010
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Վահրամ Հովյան
Թուրքիան հայ բողոքականության համար առանձնահատուկ է նրանով, որ բողոքականության ծագումը հայոց մեջ տեղի է ունեցել հենց այստեղ։ 1846թ. Կ.Պոլսում ձևավորվեց հայ բողոքականների առաջին համայնքը։ Այստեղից բողոքականությունն աստիճանաբար տարածվեց դեպի Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններ, այդ թվում նաև՝ Արևմտյան Հայաստան, հետագայում, Հայոց ցեղասպանության հետևանքով, դեպի Սփյուռքի հայ համայնքներ։
21.05.2010
ՀԱՅՈՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՑԵՂԱԽՈՒՄԲԸ՝ «ԱՇԻՐԱԹ ԱՐՄԱՆ ԱԼ ՇԱԹԱԹ»-Ը, ՍԻՐԻԱՅԻ ՋԵԶԻՐԵ (ՀԱՍԱՔԵ) ՆԱՀԱՆԳՈՒՄ
Ջորջ Ջ. Աբելյան
Սիրիայի Ջեզիրե շրջանը, որը գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմանին, ընդարձակ նահանգ է։ Այն կոչվում է Ջեզիրե (կղզի), որովհետև գտնվում է երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջև։ Վարչական կենտրոնն է Հասաքեն կամ Հասիչեն, իսկ տնտեսական կենտրոնը՝ Գամիշլին։ Քաղաքի դիմաց, թուրքական սահմանի վրա, պատմական Մծբին (Նուսեյբին) քաղաքն է (Տիգրան Մեծի եղբոր՝ Գոռ իշխանի զինվորական և վարչական նստավայրն էր)։
17.05.2010
ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Ռուբեն Մելքոնյան
Բռնի իսլամացված հայերի եւ նրանց սերունդների խնդրի ուսումնասիրությանը զուգահեռ ի հայտ են գալիս նրանց աշխարհագրական սփռվածությանը վերաբերող նոր եւ հետաքրքիր մանրամասներ: Մասնավորապես` Թուրքիայի կրոնափոխ հայերի թեմայի ուշագրավ եւ, միեւնույն ժամանակ, յուրահատուկ մասն է կազմում ներկայումս Եվրոպայում բնակվող իսլամացված հայերի սերունդների հարցը: Հայտնի է, որ ընդհանրապես կրոնափոխ հայության ներկայիս վիճակի մասին տվյալները, փաստերը շատ քիչ են, եւ եթե վերջին տարիներին Թուրքիայի իսլամացված հայերի մասին որոշ տվյալներ ի հայտ են գալիս, ապա Եվրոպայում բնակվողների վերաբերյալ նյութերն անհամեմատ ավելի քիչ են:
05.05.2010
ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԼՂՀ կառավարությունը և ՀՅԴ-ն կազմակերպել էին գիտաժողով՝ «Բռնի կրոնափոխությունը՝ որպես ցեղասպանության բաղադրիչ» խորագրով: Ելույթներով հանդես եկան մասնակիցներ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից:
27.03.2010
ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՇՈՒՐՋ
Իսլամացված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ` հայաստանյան գիտական դիսկուրսում ծառացել է նաեւ հետեւյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը: Մեզանում, շատ հաճախ, արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, եւ ըստ այդմ` այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է:
01.03.2010
ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայկարամ Նահապետյան
Նոյեմբերի 11-ին Վառնայում, Բուլղարիայի ազգային հեռուստատեսության մուտքի մոտ, ինքնահրկիզման դիմեց Բուլղարիայի տղամարդկանց կուսակցության ղեկավար Ռոզեն Մարկովը` պահանջելով դադարեցնել նշված հեռուստաալիքով թուրքերեն լուրերի հեռարձակումները:
24.02.2010
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ. ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՍԵԼ
4 հատոր աշխատություն, 200 ռազմական հաղթանակի նկարագրություն եւ հստակ նպատակ` այդ աշխատության միջոցով նպաստել տեղեկատվական անվտանգությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը եւ ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խումբը նախաձեռնել եւ արդեն հրատարակել են «Մեր հաղթանակները» աշխատության 2 հատորը: Մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կտպարգրվեն նաեւ մյուս երկու հատորները, այսպիսով` ավարտելով մինչեւ 21-րդ դարը հայ ժողովրդի 200 հաղթանակների ամբողջական նկարագրությունը:
17.11.2009
ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Կարեն Վերանյան
Հրեության շրջանում զինվորականի կերպարը մշտապես ընկալվել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի ու նրա ժառանգության պաշտպանության առաջնակարգ երաշխիքներից մեկը։ Հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում էապես կարեւորվել է հրեա զինվորականի բարոյահոգեւոր բարձր պատրաստվածության հարցը` որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն բաղադրիչ։
Վերլուծություններ 1 - 10 -ը 94-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Հաջորդ | Վերջ









