Ներկայացնում ենք «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի 2013թ. գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N 319-ն հրամանով հաստատված հաշվետվության ձևը և անկախ աուդիտորական եզրակացությունը։
Ներկայացնում ենք «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի 2012թ. գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N 319-ն հրամանով հաստատված հաշվետվության ձևը և անկախ աուդիտորական եզրակացությունը։
Ներկայացնում ենք «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի 2011թ. գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N 319-ն հրամանով հաստատված հաշվետվության ձևը և անկախ աուդիտորական եզրակացությունը։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա կանոնադրության համաձայն` Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի գործող վարչապետն է: Որպես ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն` «Նորավանքը» ՀՀ առաջատար կազմակերպություններից է, որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով: Ներկայումս Հիմնադրամի տնօրենը Գագիկ Հարությունյանն է:
Հիմնադրամում գործում է «Հայագիտության կենտրոնը» (ղեկավար` Արեստակես Սիմավորյան), որի խնդիրն է ուսումնասիրել հայ համայնքները և մշակել Հայության ինտեգրման մեթոդները: Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում մեր այն հայրենակիցների հիմնախնդիրներին, ովքեր տարբեր պատճառներով չեն տիրապետում հայերենին և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն հանդիսանում: «Հայագիտության կենտրոնն» իր աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցելով:
«Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի» (ղեկավար` Գագիկ Հարությունյան) աշխատակիցները ներկա կոշտ տեղեկատվական հակամարտության պայմաններում զբաղվում են Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության հարցերով:
«Քաղաքական հետազոտությունների կենտրոնում» (ղեկավար` Սևակ Սարուխանյան) կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների մոնիթորինգ` ՀՀ ազգային անվտանգության համատեքստում:
«Ուսումնական կենտրոնը» (ղեկավար` Աննա Ժամակոչյան) կազմակերպում է հրատապ թեմաների շուրջ դասընթացներ (դրանք կոչվում են «Նորավանքյան ընթերցումներ») և ամառային դպրոցներ: Այս կենտրոնի հիմքի վրա նախատեսվում է ապագայում ստեղծել հատուկ ուսումնական հաստատություն ինչպես պետական կառույցների, այնպես էլ Հայաստանից դուրս գործող հայկական կազմակերպությունների համար բարձրագույն վարչական կադրեր պատրաստելու նպատակով:
«Նորավանքը» հրատարակում է «21-րդ ԴԱՐ» (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ «Գլոբուս» ամսագրերը: Հրատարակությունների համար պատասխանատու է Հիմնադրամի «Հրատարակչական կենտրոնը» (ղեկավար` Լուսինե Բաղրամյան), որը վերջին տարիներին թողարկել է ավելի քան 300 անուն գրքեր, ամսագրեր և այլ հրատարակություններ:
Հասցե՝
Հեռ.՝ + 374 10 44 38 46
Մեր գործընկերները