• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2018 19.12.2018

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2018

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. տասներորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և տեղեկատվական խնդիրներին։

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում Սպիտակի երկրաշարժի դասերը, Ղազախստանի արբանյակային հնարավորությունները, մասնավորապես՝ դրանց վերգետնյա բաղադրիչը, սեփական արբանյակների ստեղծումը, Էրդողանի «քաղաքական առողջությունը», քաղաքացի-զինվորական կոնցեպտը Իսրայելում։

Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Հայաստանի կիբեռանվտանգության հիմնախնդիրներին, ԶԼՄ բովանդակության մեջ «ատելության խոսքի» դրսևորումներին, Հարավային Կովկասի հասարակությունների պատմական հիշողության խնդիրներին։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։



   

EnglishРуский