• am
  • ru
  • en
"21st CENTURY", Nо. 1, 2017 25.12.2017

"21st CENTURY", Nо. 1, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ “21st CENTURY” հանդեսի 2017թ. 1–ին համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը վերլուծում է կրիտիկական ենթակառուցվածքները և գաղափարախոսությունը։ Համարի մի շարք հոդվածներ նվիրված են Ռուսաստանի հետ կապված քաղաքական հարցերին, այդ թվում` Ռուսաստանի գլոբալ (Մ. Սահակյան) և հետխորհրդային տարածաշրջանի (Վ. Ագլյան) քաղաքականությունների վերլուծությանը, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնութան ընկալմանը Ռուսաստանում և Գերմանիայի կողմից Ռուսաստանի հանդեպ տարվող քաղաքականության փոփոխությանը (Դ. Սարկիսյան)։ Ժամանակակից տեխնոլոգիաներին առնչվող հարցեր են քննարկվում բազմակենտրոն աշխարհակարգի գիտատեխնոլոգիական բնապատկերին (Գ. Հարությունյան, Ա. Մարջանյան) և կիբեռտարածությունում պատերազմական գործողություններին (Ա. Պարզյան) նվիրված հոդվածներում։ Եվս երկու հոդվածում ներկայացվում են իրականացված գիտահետազոտական աշխատանքների, այդ թվում պոլիգրաֆի միջոցով կատարված հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական (Կ. Պանչուլազյան) և բուհական համակարգերում թիմերի ձևավորման ուսումնասիրությունների արդյունքները (Ռ. Խաչատրյան, Ք. Ալավերդյան)։ Հանդեսում տեղ գտած մյուս հոդվածներում արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` հայ երիտասարդության սոցիալական օտարումը (Ա. Վարտիկյան, Շ. Ղահրիյան), սիրիահայերի կարգավիճակի երկընտրանքի խնդիրը (Ա. Դավթյան) և սառը պատերազմի ժամանակաշրջանի Կարիբյան ճգնաժամը (Կ. Սարաջյան, Ս. Սարաջյան)։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



   

EnglishРуский